«ԹատրON»- ում զրուցել եմ Թատրոն Կայարանի փոխտնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի հետ։
🎭 Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տուն-թանգարանում ներկայացվեց Վարպետի մանկական ստեղծագործություններից ներշնչված նոր ինտերակտիվ տիկնիկային բեմադրությունը՝ «Լույսի ծածկագիրը», որի առաջնախաղը անցավ հաջողությամբ։
ԹատրON-ի այս էպիզոդում զրուցել եմ թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի և դերասանուհի Ալլա Սահակյանի հետ։
Իմ ռադիոյի տաղավարում զրուցել եմ «Բեբուկ» շարժական թատրոնի համահիմնադիր Ռուզաննա Պետրոսյանի և բեմադրիչ Հրանուշ Չիչակյանի հետ։
Իմ ռադիոյի տաղավարում զրուցել եմ բեմադրիչ, դերասան Արտաշատի թատրոնի գեղարվեստական հարցերի տնօրենի խորհրդական Կարեն Խաչատրյանի հետ։
Նրա հետ խոսել եմ՝ սպասվելիք առաջնախաղերի, Արտաշատի թատերական փառատոնի մասին։
Այս էպիզոդում զրուցել եմ Թեք տեղի հիմնադիր, ռեժիսոր, դերասանուհի Նանոր Պետրոսյանի և Թեք տեղում ստեղծագործող, դերասանուհի Նունե Դանիելյանի հետ։
Այս տարի Աբովյանի դրամատիկական թատրոնը նշում է իր 45-ամյակը։ Թատրոնի անցած ճանապարհի եւ այսօրվա մասին խոսելու եմ Աբովյանի մշակութային հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր Արմեն Սարգսյանի և դերասանուհի Թագուհի Հակոբյանի հետ:
Մշակույթի տները ժամանակին կատարել են գյուղական համայնքների կենտրոնների դերը։ Այստեղ էին հավաքվում մարդիկ՝ դիտելու ներկայացումներ, ֆիլմեր, համերգներ։ Այսօր այդ շենքերից շատերը լռել են, բայց ոչ բոլորը։ Արմավիրի Նորապատ գյուղում մշակույթի տունը տարիներ շարունակ վերածվել է թատրոնի, որտեղ մի խումբ երիտասարդներ փորձել ու շարունակում են փորձել կենդանություն տալ հին պատերին։
Իմ ռադիոյի տաղավարում են Արմավիրի դրամատիկական թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Արամ Նալբանդյանը և թատրոնի մենեջեր, դերասանուհի Իռեն Հարոյանը։
ԹատրON-ում պատմել եմ «Բեբուկ» շարժական թատրոնի մասին, երբ նրանք դեռ նոր էին սկսում իրենց գործունեությունը։ Այսօր նրանք ունեն սեփական շրջիկ ավտոբուսը, հստակ խաղացանկը, ստեղծագործական կազմը։ Անի Երեմյանը պատմում է՝ այսօր ունեն այն ինչի մասին տարիներ առաջ երազում էին։
Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» և «Հայրիկ, դու խենթ ես» ստեղծագործությունները գրողը նվիրել է իր երեխաներին՝ առաջինը դստերը՝ Լյուսիին, երկրորդը՝ որդուն՝ Արամին:
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը կարող ենք համարել հենց Սարոյանի ու նրա որդի զրույցների հավաքածուն, իսկ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը Սարոյանի կնոջ՝ Քերոլի և նրանց դստեր՝ Լյուսիի հարաբերություններն ու զրույցները։
Թատրոն տանիքի նոր բեմադրության մեջ, ռեժիսորը միահյուսել է այս պատմությունը։
Մայիսի 8-ին և 9-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում կայացավ «42-24» ներկայացման առաջնախաղը։ Այն թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանինն է՝ ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի «Պատահար Վիշիում» պիեսի հիման վրա։ Բեմում էին նրա ավարտական կուրսի ուսանողները և ոչ միայն։
Իսահակյանի տան բակն է՝ կանաչապատ ու խաղաղ։ Երեկոյան զով քամին մեղմորեն հպվում է ծառերին, իսկ վերևում թռչունները հանգիստ ճախրում են։ Սեղանին` կարմիր և սպիտակ գինի։ Բակի աջ կողմում աթոռներ են դրված՝ հանդիսատեսի համար։ Թատերական գործողության ճշգրիտ վայրն անորոշ է մնում, սակայն դա կարծես ոչ մեկին չի անհանգստացնում։ Մարդիկ չեն շտապում։ Նրանք լուսանկարվում են, զրուցում, ծանոթանում միմյանց հետ։ Մինչ բեմականացման սկիզբը հանդիսատեսը շրջում է թանգարանի ներսում՝ բացահայտելով Իսահակյանի կյանքի որոշ դրվագներ։
Մարդը հաճախ կանգնում է իր ներաշխարհի ձգտումների և սոցիումի պահանջների խաչմերուկում։ Մի կողմից՝ հասարակության կողմից պարտադրվող նորմերն ու սպասումները, մյուս կողմից՝ ընտանիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը, ավանդույթների ծանրությունը, խիղճը։ Շատերը կյանքն ապրում են ոչ թե իրենց ընտրությամբ, այլ այն ճանապարհով, որ վաղուց իրենց փոխարեն որոշված է։
Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայի «Երբևէ ուղտի վրա չե՞ս նստել» պիեսի հիման վրա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել է «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» ներկայացումը, որի բեմադրիչը Անուշ Սարգսյանն է, թարգմանությունը Տիգրանուհի Տեր-Մարկոսյանինն է։
Այս էպիզոդում պատմում եմ «Խաղարան» ինտերակտիվ թատրոնի մասին, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի թատերական քարտեզում։ Թատրոնը ներկայացումներն իրականացնում է Երևանի պատմության թանգարանում՝ խաղը համադրելով կրթական փորձառության հետ։
Նորի փնտրտուքով՝ նորավարտ Դավիթ Միրիջանյանը, իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդների, որոնք ցանկանում են ազատ ստեղծագործել ու հենց «Ազատ թատրոն» անունով էլ հանդես են գալիս։
Օրեր առաջ, Խուլերի մշակույթի և սպորտի պալատի բեմում նրանք խաղացին իրենց առաջին՝ «Հանճարի ճանապարհը» ներկայացումը։ Ներկայացման հիմքում Ուիլյամ Սարոյանի երկու պատմվածքներն են՝ «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» և «Հանճարը»։
«Թեք տեղ»-ի ստեղծագործական թիմը բեմադրել է Արա Արծրունու «Մժեղը» պիեսը։ Հանդիսատեսը մտնում է դահլիճ, արդեն լսելի է այդ անդադար ու մի քիչ նյարդայնացնող տզզոցը։ Անկեղծ ասած՝ մի քանի րոպե անց բոլորն անհամբեր սպասում էին ներկայացման մեկնարկին՝ հուսալով, որ այն վերջապես կդադարի։ Բայց արդյո՞ք անջատվում է այդ ձայնը։ Դա կիմանաք, եթե դիտեք ներկայացումը։ Իսկ մինչ այդ, պատմեմ, թե ինչու է ստեղծագործական խումբը կանգ առել հենց այս պիեսի վրա։
Օրեր առաջ, Հակոբ Պարոյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առաջնախաղ էր՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձել է նրա «Գավառական անեկդոտներ» շարքի պիեսներին, համադրել ու բեմադրել՝ «Մետրանպաժ» կատակերգությունը։
Այսօր թատրոններն ավելի շատ աջակցության և ֆինանսական օգնության կարիք ունեն։ Հատկապես երբ բեմադրում են ներկայացումներ, որոնք առանձնանում են իրենց կառուցվածքով, բեմադրական մոտեցումներով, արժանանում են մրցանակների և մասնակցում միջազգային փառատոններին։
Այդպիսի օրինակ է Աբովյանի դրամատիկական թատրոնի նկուղային տարածքում բեմադրված «N 6» ներկայացումը, որը ստեղծվել է Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ N6» պատմվածքի հիման վրա։
Հունիսի 11-ին և 12-ին Բյուրականի «ՀանդԱրտ» մշակութային այգում կայացավ «Նռնենի» ներկայացման առաջնախաղը, որի հեղինակն ու բեմադրողը Տիգրան Գուլումյանն է։
«Նռնենին» պատմում է մի գյուղում ապրող չամուսնացած կնոջ, նրան սիրահարված տղամարդու, քաղցկեղով հիվանդ մեկ այլ կնոջ և գյուղի ամբողջ անցուդարձից տեղյակ հարևանուհու մասին։
«Հայրիշխանություն» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել մայիսի 23-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։ Դերերում Կարեն Հովհաննիսյանն ու Ռուզաննա Մանուչարյանն են։
«Հայրիշխանություն» ներկայացումը ստիպում է մտածել ոչ միայն Ադամի և Եվայի պատմության, այլ նաև մեր անձնական ընտրությունների մասին։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է հին մի պատմություն խոսել այսօրվա մարդու հետ՝ պարզ, բայց զգացմունքով լի լեզվով։ Ներկայացումը դիտողին հուշում է, որ ամեն մեկս մի պահ եղել ենք կամ կարող ենք լինել Ադամ կամ Եվա՝ կանգնած սեփական «արգելված պտղի» առջև։
Երիտասարդ ստեղծագործող՝ Միքայել Աթասունցը, թատերականի ընկերների հետ տարիներ առաջ ձևավորեց նոր թատերախումբ՝ անվանելով «Վատ» թատրոն։ Թեև անվանումը տարօրինակ է հնչում, բայց ունի հստակ գաղափարական բացատրություն։