
«Հայրիշխանություն» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել մայիսի 23-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։ Դերերում Կարեն Հովհաննիսյանն ու Ռուզաննա Մանուչարյանն են։
«Հայրիշխանություն» ներկայացումը ստիպում է մտածել ոչ միայն Ադամի և Եվայի պատմության, այլ նաև մեր անձնական ընտրությունների մասին։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է հին մի պատմություն խոսել այսօրվա մարդու հետ՝ պարզ, բայց զգացմունքով լի լեզվով։ Ներկայացումը դիտողին հուշում է, որ ամեն մեկս մի պահ եղել ենք կամ կարող ենք լինել Ադամ կամ Եվա՝ կանգնած սեփական «արգելված պտղի» առջև։