
Մարդը հաճախ կանգնում է իր ներաշխարհի ձգտումների և սոցիումի պահանջների խաչմերուկում։ Մի կողմից՝ հասարակության կողմից պարտադրվող նորմերն ու սպասումները, մյուս կողմից՝ ընտանիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը, ավանդույթների ծանրությունը, խիղճը։ Շատերը կյանքն ապրում են ոչ թե իրենց ընտրությամբ, այլ այն ճանապարհով, որ վաղուց իրենց փոխարեն որոշված է։
Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայի «Երբևէ ուղտի վրա չե՞ս նստել» պիեսի հիման վրա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել է «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» ներկայացումը, որի բեմադրիչը Անուշ Սարգսյանն է, թարգմանությունը Տիգրանուհի Տեր-Մարկոսյանինն է։