
Այսօր թատրոններն ավելի շատ աջակցության և ֆինանսական օգնության կարիք ունեն։ Հատկապես երբ բեմադրում են ներկայացումներ, որոնք առանձնանում են իրենց կառուցվածքով, բեմադրական մոտեցումներով, արժանանում են մրցանակների և մասնակցում միջազգային փառատոններին։
Այդպիսի օրինակ է Աբովյանի դրամատիկական թատրոնի նկուղային տարածքում բեմադրված «N 6» ներկայացումը, որը ստեղծվել է Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ N6» պատմվածքի հիման վրա։