
«Թեք տեղ»-ի ստեղծագործական թիմը բեմադրել է Արա Արծրունու «Մժեղը» պիեսը։ Հանդիսատեսը մտնում է դահլիճ, արդեն լսելի է այդ անդադար ու մի քիչ նյարդայնացնող տզզոցը։ Անկեղծ ասած՝ մի քանի րոպե անց բոլորն անհամբեր սպասում էին ներկայացման մեկնարկին՝ հուսալով, որ այն վերջապես կդադարի։ Բայց արդյո՞ք անջատվում է այդ ձայնը։ Դա կիմանաք, եթե դիտեք ներկայացումը։ Իսկ մինչ այդ, պատմեմ, թե ինչու է ստեղծագործական խումբը կանգ առել հենց այս պիեսի վրա։