Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
TV & Film
Sports
Health & Fitness
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts221/v4/67/5e/ed/675eed30-a4f8-0a26-aeb3-f4577b510df4/mza_11266771647027629965.jpg/600x600bb.jpg
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Armenpress State News Agency
517 episodes
3 days ago
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Show more...
Politics
News
RSS
All content for ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS is the property of Armenpress State News Agency and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Show more...
Politics
News
Episodes (20/517)
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. 21-րդ դարի «լուռ» էպիդեմիա դարձած շաքարային դիաբետի կանխարգելումը սկսվում է գիտելիքից և առողջ ապրելակերպից

Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն հիշեցնում է ոչ միայն հիվանդության գլոբալ տարածման, այլև իրազեկման, վաղ ախտորոշման և կանխարգելման կենսական նշանակության մասին։ 


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար,  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովայի հետ խոսել ենք հիվանդության բնույթի, ռիսկերի, բուժման նոր մոտեցումների և կանխարգելման հիմնական ուղիների մասին։


Show more...
1 week ago
22 minutes 23 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ավարտված մրցաշրջանի ամփոփումը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի համար մրցաշրջան 2025-ը կարելի է բնութագրել հաջողված:


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, որի հետ խոսել ենք ավարտված մրցաշրջանից, մինչև Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի մեկնարկը  երիտասարդ ըմբիշների ներուժը բացահայտելու հնարավորություններից, թիմի առաջատարների` Մալխաս Ամոյանի ու Արթուր Ալեքսանյանի աշխատանքից: 

Show more...
1 week ago
12 minutes 21 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. կրծքագեղձի քաղցկեղը տարիների ընթացքում երիտասարդանում է․ բժիշկները շեշտում են կանխարգելման և իրազեկման կարևորությունը

Վերջին տարիներին մասնագետները նկատում են՝  կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ են հիվանդանում նաև երիտասարդ կանայք։ Բժիշկները կոչ են անում կանանց հետևել առողջ ապրելակերպին, անցնել պարբերական զննումներ և չանտեսել կանխարգելման նշանակությունը։ 


Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում էր որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Այդ շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման   ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոքչյանի հետ  ամփոփել ենք ամիսը, խոսել ընդհանուր տվյալներից, այս պահի իրավիճակից, ոլորտի նորարարություններից և փոփոխություններից: 

Show more...
2 weeks ago
14 minutes 21 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Սպորտային մարմնամարզության ավարտվող մրցաշրջանը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի համար մրցաշրջան-2025-ը հաջող ընթացք ունեցավ: 


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, որի հետ խոսել ենք ավարտվող մրցաշրջանից, երիտասարդների՝ մեծահասակների մրցաշարեր սահուն անցումից, ազգային թիմի, մարզչական շտաբի աշխատանքից: «Սկզբում ես սկսեցի, իսկ հետո հավաքվեց լավ մարզչական շտաբ` Սոս Սարգսյանը, Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը, մարդիկ, որոնց ես վստահում եմ: Նրանք հասկանում են, որ մեզ արդյունքներ են պետք և գիտեն, որ իմ վստահությունը չպիտի կորցնեն»,-ասաց Սերոբյանը:  

Show more...
2 weeks ago
13 minutes 59 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ծրագրերն ու հեռանկարները

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր մրցաշրջանին պատրաստվում է մեծ թափով, նոր մարզչով ու նոր ղեկավար կազմով:  


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանին, որի  հետ խոսել ենք ակումբի հեռանկարներից, սպասվող մրցաշրջանից, միջազգային ասպարեզում հանդես գալու ձգտումներից:

«Իմ նպատակը «Ուրարտու»-ի համբավը հետ բերելն է ու հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելն է»,-ասաց Գիլոյանը։ 

Show more...
3 weeks ago
15 minutes 43 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում

Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ: Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը, որը պոկում և հրում վարժություններում նվաճելով ոսկե մեդալ, նվաճեց նաև երկամարտի ոսկե մեդալը։ Պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Գոռ Սահակյանը, իսկ Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալ:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանին, որի հետ խոսել ենք աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից, ֆեդերացիայի գործունեությունից, միջազգային կառույցների հետ աշխատանքներից: 

Show more...
1 month ago
15 minutes 16 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast․Փակ դռներից ներս. Եկամուտների հայտարարագրման հնարավոր փոփոխությունները

Փոդքասթ . ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ

Show more...
1 month ago
33 minutes 21 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. անեսթեզիոլոգը միայն «քնեցնող» բժիշկ չէ, նա հիվանդի կյանքի պահապանն է վիրահատության և հետվիրահատական ընթացքում

Անեսթեզիոլոգը բժշկության մեջ անփոխարինելի  մասնագետ է, ով վիրահատական միջամտության ընթացքում ապահովում է ամենաթանկը՝ մարդու կյանքի անվտանգությունը ցավազրկման ընթացքում։ Նրա աշխատանքը հաճախ մնում է կուլիսներում, սակայն առանց անեսթեզիոլոգի ոչ մի վիրահատություն չի կարող իրականանալ։


Հոկտեմբերի 16-ին նշվում է անեսթեզիոլոգի համաշխարհային օրը, որի շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի տաղավարում  ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի հետ զրուցել ենք մասնագիտության բարդ ու պատասխանատու բնույթի, տարածված սխալ պատկերացումների և ժամանակակից նորարարությունների մասին։

Show more...
1 month ago
16 minutes 15 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Ազատ ոճի ըմբշամարտի անցնող մրցաշրջանն ու առկա խնդիրները

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անցնող տարում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն չունեցավ: 


«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին, որի հետ խոսել ենք մրցաշրջան 2025-ի, մարզիկների ներուժի բացահայտման, մարզաձևում առկա խնդիրներ մասին: «2025 թվականին մեր մարզիկների գրանցած արդյունքներին կտամ միջին գնահատական: Մեր ակնկալիքներ հիմնականում Արման Անդրեասյանից, Արսեն Հարությունյանից ու Վազգեն Թևանյանից էին, և հենց նրանք էլ այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դարձան մեդալակիրներ»,-ասաց Կուրղինյանը: 

Show more...
1 month ago
13 minutes 25 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. Հայաստանում ներդրվում են քաղցկեղի բուժման նորարարական մեթոդներ

Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտում նկատվում է զգալի առաջընթաց․ ներդրվում են նոր ախտորոշիչ մեթոդներ, ճառագայթային տեխնոլոգիաներ և դեղորայքային բուժման նոր տարբերակներ։  


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին նշեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան-քիմիաթերապևտ  Սամվել Բարդախչյանը՝ նշելով, որ, ցավոք, ամենամեծ մարտահրավերը մնում է ուշ դիմելիությունը: 


«Նշեմ, որ թոքի քաղցկեղի դեպքերի շուրջ 55 տոկոսը Հայաստանում ախտորոշվում է արդեն 4-րդ փուլում։ Կրծքագեղձի և հաստ աղիքի ուռուցքների դեպքում նույնպես հիվանդների զգալի մասը բժշկի է դիմում հիվանդության ուշ փուլերում։ Դա խոչընդոտում է լիարժեք առողջացմանը, և մենք հաճախ միայն կյանքի երկարացման խնդիր ենք լուծում»,-նշեց բժիշկը։ 

Show more...
1 month ago
18 minutes 7 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ֆուտզալի ընտրանին 2025 թվականի մեկնարկին պատմական արդյունք գրանցեց`դառնալով  անկախ Հայաստանի պատմության մեջ թիմայի մարզաձևերում առաջին հավաքականը, որը իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության հիմնական փուլին:  «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին, որի հետ խոսել ենք պատմական արդյունքի, Իսպանիայի դեմ անցկացված ընկերական խաղերի, Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի մասին:

Show more...
1 month ago
7 minutes 37 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Հարց բժշկին. Որոնք են ինքնաբուժման սահմանները և հակաբիոտիկների վտանգները

Դեղագիտությունը բժշկագիտության ամենաարագ զարգացող ոլորտներից է, սակայն դեղորայքի ոչ ճիշտ օգտագործման պատճառով մարդկությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Դեղագետների միջազգային օրվա առթիվ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նարինե  Միրզոյանի հետ զրուցել ենք դեղորայքի ճիշտ կիրառման, ինքնաբուժման սահմանների և հակաբիոտիկների չարաշահման վտանգների մասին։ 


«Բժշկագիտության նպատակը կանխարգելելն ու բուժելն է, որն այսօր հնարավոր չէ առանց դեղերի։ Նոր դեղերի ստեղծումը, թիրախների բացահայտումը և դրանց վրա ազդելու եղանակները դեղագիտությունը դարձնում են անփոխարինելի»,- նշում է նա։

Show more...
1 month ago
15 minutes 31 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Գիտության շաբաթ. Գիտությունը պետք է լինի առաջին տեղում․ մասնագետը՝ ոլորտի զարգացման հնարավորությունների մասին

Գիտության նկատմամբ հետաքրքրությունը պետք է երեխայի մոտ առաջացնել դպրոցական վաղ տարիքից։ Լավագույն միջոցներից է տարբեր գիտակարգերին խաղերի, հետաքրքիր ու անվտանգ գիտափորձերի, նախագծային խմբային աշխատանքների անցկացումը։ Գիտական մտածելակերպը` խնդիրը ձևակերպելու, ուսումնասիրելու ու եզրակացության գալու տեսքով, օգնում է ոչ միայն գիտության մեջ, այլև առօրյա կյանքում, այդ իսկ պատճառով խիստ կարևոր է այն ապագա մեծահասակի մոտ ձևավորելը։ 

Show more...
1 month ago
23 minutes 16 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast․Վարչական դատավարության հայցերի ավելի քան 50 տոկոսը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով

Վարչական դատավարության էլեկտրոնային նոր համակարգի գործարկումից մեկ ամիս անց հայցերի ավելի քան 50 տոկոսը ներկայացվել է թվային եղանակով։


Այս մասին «Արմենպրես»-ի հետ փոդքասթի ձևաչափով զրույցում նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։



Show more...
1 month ago
16 minutes 37 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու հեռանկարներն ու մարտահրավերները՝ նոր մարզչի գլխավորությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսել է նոր ընտրական փուլը և հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի` Եղիշե Մելիքյանը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերություն մարզական մեկնաբան Արմեն Գարամյանն, ում հետ խոսել ենք Եղիշե Մելիքյանի, ազգային թիմում հնարավոր փոփոխություններից, նախորդ ու գալիք խաղերից:

Show more...
1 month ago
13 minutes 25 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast. Մեր ինքնության խորքային ընկալումը

Փոդքասթ . ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ


Մեր ինքնության խորքային ընկալումը

Show more...
1 month ago
31 minutes 44 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանի գիտնականները մեծ ներդրում են ունեցել աշխարհի խոշոր գիտահետազոտական կենտրոններում

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ֆիզիկայի ոլորտում Հայաստանի առաջատար գիտական ինստիտուտն է։ Այստեղ ուսումնասիրություններ են կատարվում ֆունդամենտալ ու կիրառական ֆիզիկայի գրեթե բոլոր ոլորտներում, առկա են անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, իսկ ինստիտուտի գիտնականները իրենց մեծ ներդրումն են ունենում աշխարհի այլ խոշոր գիտահետազոտական կենտրոններում։ 


Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրթական հարցերով պատասխանատու Արևհատ Նաջարյանը և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական քարտուղար Էրիկ Խաստյանը։

Show more...
1 month ago
20 minutes 9 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast - Հարց բժշկին. կենդանիների կծելու վտանգների և ժամանակին պատվաստվելու անհրաժեշտության մասին

Կենդանիների հետ շփումը շատերի առօրյայի մաս է, սակայն քչերն են գիտակցում, որ կենդանիների կողմից նույնիսկ աննշան քերծվածքն ու կծելը կարող է կյանքի համար լուրջ սպառնալիք դառնալ։ 


Հատկանշական է, որ բոլոր կաթնասունները կարող են փոխանցել կատաղության հարուցիչը, որի ելքը գրեթե միշտ մահացու է։


Կատաղությունը համարվում է համաշխարհային սպառնալիք․ հիվանդությունն ունի երկար ինկուբացիոն շրջան և ոչ մի նախանշան չունի, մինչև որ զարգանում են ծանր ախտանշանները։ Երբ հիվանդությունը դրսևորվում է լուսավախությամբ, ջրավախությամբ, նյարդային գրգռվածությամբ, բուժման բոլոր մեթոդներն անարդյունավետ են դառնում։

Show more...
2 months ago
16 minutes 26 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Գիտության շաբաթ. Երիտասարդներն իրենց ապագան տեսնում են նաև գիտության մեջ. գիտնականները` ոլորտի միտումների մասին

Այս տարի աշխարհը նշում է քվանտային մեխանիկայի ստեղծման 100-ամյակը, և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում անցկացվելիք Գիտության փառատոնն անմասն չի մնա այդ տոնից։ Փառատոնի ընթացքում կլինի հատուկ տաղավար` նվիրված մարդկային մտքի բարձրագույն այդ կետի հայտնաբերման հոբելյանին։ Հայաստանում ևս շատ երիտասարդներ հետաքրքրվում են քվանտային մեխանիկայով ու իրենց ապագան կապում են գիտության այդ ճյուղի զարմանալի մանրամասներն ուսումնասիրելու հետ։

Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Նալբանդյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիայի վարիչ, Ռուս-հայկական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը և Ինստիտուտի Օպտիկական նանոհամակարգերի գիտական խմբի ղեկավար, Ռուս-հայկական համալսարանի Քվանտային նանոֆոտոնիկայի գիտակրթական լաբորատորիայի վարիչ Պայծառ Մանթաշյանը։ 

Show more...
2 months ago
22 minutes 21 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Podcast-Գիտության շաբաթ. Դեղագործական արդյունաբերությունը Հայաստանում հնարավոր է. դեղահումքի արտադրության փորձն արդեն իսկ կա

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի խոշորագույն ենթակառույցն է` բաղկացած երեք գիտական ինստիտուտներից։ Կենտրոնն արձանագրում է երիտասարդ մասնագետների հոսք, ունի սարքավորումներ, որոնք բացառիկ են Հայաստանի համար, ինչպես նաև իրականացնում է դեղահումքի արտադրություն զրոյից։ Այդուհանդերձ, առայժմ կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։


Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը և Կենտրոնի երիտասարդների խորհրդի նախագահ Արփինե Հարությունյանը։ 

Show more...
2 months ago
25 minutes 29 seconds

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ