
Վերջին տարիներին մասնագետները նկատում են՝ կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ են հիվանդանում նաև երիտասարդ կանայք։ Բժիշկները կոչ են անում կանանց հետևել առողջ ապրելակերպին, անցնել պարբերական զննումներ և չանտեսել կանխարգելման նշանակությունը։
Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում էր որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Այդ շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոքչյանի հետ ամփոփել ենք ամիսը, խոսել ընդհանուր տվյալներից, այս պահի իրավիճակից, ոլորտի նորարարություններից և փոփոխություններից: