
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ֆիզիկայի ոլորտում Հայաստանի առաջատար գիտական ինստիտուտն է։ Այստեղ ուսումնասիրություններ են կատարվում ֆունդամենտալ ու կիրառական ֆիզիկայի գրեթե բոլոր ոլորտներում, առկա են անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, իսկ ինստիտուտի գիտնականները իրենց մեծ ներդրումն են ունենում աշխարհի այլ խոշոր գիտահետազոտական կենտրոններում։
Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրթական հարցերով պատասխանատու Արևհատ Նաջարյանը և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական քարտուղար Էրիկ Խաստյանը։