7-րդ դասարանցի Անահիտը առաջարկում է բարելավել անգլերենի իմացությունը՝ լսելով Հեամինգուեյի պատմվածքն իր ընթերցմամբ։
7-րդ դասարանցի Անահիտը առաջարկում է բարելավել անգլերենի իմացությունը՝ լսելով Գի դը Մոպասանի պատմվածքն իր ընթերցմամբ։
էլլա Ավագյանը այս անգամ ձայնվածքի է վերածել Նարինե Աբգարյանի «Անթառամաները» պատմվածքը, որը կարող եք ընթերցել նաեւ այստեղ։
Հաճելի ունկդրում։
Վերջին պատերազմը շատ բան փոխեց բոլորիս կյանքում, բոլորիս մեջ։ Բայց, թերևս ամենակարևոր փոփոխությունը այն է, որ մեր կյանքին նոր կյանքեր են միաձուլվել․ հիմա բոլորս պիտի ապրենք նախ և առաջ մեր զոհված ընկերների և հետո նոր՝ մեր փոխարեն։ Այս թողարկմանը կլսենք խոսքերիս ապացույց դարձած պատմվածքը՝ Մհեր Իսրայելյանի գրչին պատկանող։
Երբ և ինչու մարտի 27-ը հայտարարվեց որպես թատրոնի միջազգային օր, ինչ է թատրոնն ու ինչու է կարևոր յուրաքանչյուր երկրի համար ունենալ ուժեղ թատրոն։ 11-րդ դասարանցի Արևիկ Մելիքյանը զրուցել է դերասան, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, «Այբ» դպրոցի բեմարվեստի ուսուցիչ Վարդան Մկրտչյանի հետ։
12-րդ դասարանցի Վահան Հակոբյանի հեղինակային փոդքաստ նախագիծը՝ ռեփ երաժշտության մասին։ Ասում են՝ռեփը բողոք է, ուրախություն, տխրություն և ընդհանրապես ամեն ինչ։ Վահանը ուսումնասիրել է ժանրի պատմությունը, վերհանել հետաքրքիր փաստեր։
Առաջին թողարկմանը կլսեք ռեփի ծագման պամտությունը, ինչպես նաև անսպասելի ձայնագրություններ։
Ձայնային մոնտաժը՝ Ստեփան Հարությունյանի, 11-րդ դասարան
Պատերազմ մի շան աչքերով։ Գուցե ամենամարդկային պատմությունը պատերազմ կոչվող արհավիրքի մասին։
«Այբ» միջին դպրոցի 7-րդ դասարանցի Մարիա Մելիքյանը սկսում է նոր փոդքաստ-նախագիծ։ Մարիան պարբերաբար կհիշեցնի կարևորի մասին․ այն, որ բոլորս գիտենք, բայց երբեմն կյանքի վազքի ընթացքում մոռանում ենք։
Հինգ րոպեանոց #Ընդմիջում արեք և լսեք օգտակար և հաճելի առաջին թողարկումը։
Հաճելի ունկդրում։
12-րդ դասարանցի Էլլա Ավագյանի ձայնվածքների հեղինակային նախագծի երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումը ստեղծված է Արցախյան նորօրյա պատերազմի մասնակից Խաչիկ Գրիգորյանի նամակի հիման վրա։ Խաչիկն այս տեքստը գրել է իր ընկերոջ հիշատակին և ուղարկել Granish-ին՝ հրապարակելու: Խաչիկ Գրիգորյանը ձեռքի հրազենային վնասվածք է ստացել, իսկ ընկերը՝ Լևոն Մանթաշյանը, զոհվել է մարտի դաշտում:
Ձայնային մոնտաժը՝ Էմմա Հովսեփյանի, 11-րդ դասարան։
Էլլա Ավագյանի հեղինակային փոդքաստ-նախագծի յոթերորդ թողարկմանը լսեք ժամանակակից հեղինակ Սարգիս Հովսեփյանի պատմվածքը, որը խորհելու և կյանքը իմաստավորելու առիթ է։
Ցանկացած տարիքում կարելի է ունենալ նվիրական երազանք ու ցանկացած տարիքում կարելի է փոքր երեխայի նման խանդավառվել և կոտրվել այն ամենից, ինչը կապված է վերջինիս հետ։ Այս պատմվածքը դրա ապացույցն է։
Ինչպե՞ս համավարակը փոխեց ֆուտբոլային կյանքը։ Ի՞նչ տեսք ունի այս պահին ֆուտբոլային օրացույցը։ Արծրուն Ղալթախչյանը ամփոփ ներկայացնում է առկա իրավիճակը։
Ազգային երգերի ճաշակով մեկնաբանում․ Գևորգ Մովսիսյանը շարունակում է ծանոթացնել հայկական ժողովդրական երգարվեստի լավագույն կատարումների հետ։
Երգացանկում՝
2․ Բինգյոլ
12-րդ դասարանցի Գևորգ Մովսիսյանը սիրում և գնահատում է ազգային երաժշտությունը։ Ուսումնասիրում է ժողովրդական երգարվեստը։ Փոդքաստ նախագծի շրջանակում ներկայացնում է հայկական երաժշտական երգապնակի լավագույն կատարումները։ Յուրաքանչյուր թողարկմանը կլսենք հինգ երգ՝ Գևորգի ծանոթագրությամբ։
Հաճելի ունկնդրում։
Սա պամվածք է կյանքի մասին։ Այնքան իրական է ու անկեղծ, որ յուրաքանչյուրը կարող է վերապրել հերոսի զգացմունքները։
Հաճելի ունկնդրում։
Էլլա Ավագյան, 12-րդ դասարան
Մանկություն, քաջություն, մրցակցություն․․․ մինչև երկրաշարժը յուրաքանչյուր երեխա էլ ուներ իր խնդիրները բակում, որոնք փորձում էր հաղթահարել։ Պատմվածքը, որ կլսենք այս թողարկմանը, այդպիսի մի երեխայի ու իր կյանքի զարգացումների մասին է։ Հրաչ Սարիբեկյան՝ «Բռնցքամարտիկի աջը»։
Ժամանակակից գրականությունն ուսումնասիրելը կարևոր է ազգի ներկան ճանաչելու համար։ Առաջին ժամանակակից գրողը, ում ստեղծագործություներից մեկը վերածել եմ ձայնվածքի, Մհեր Իսրայելյանն է։ Ընկերության տարբեր ածանցյալների ու հայկական հաց ու պանրի պատմության միաձուլման մասին է նրա «Ջեֆ Բրոնսոնի աներևակայելի չիզիները» պատմվածքը։
Ողջույն, ձեզ հետ կրկին ես եմ` Էլլան: Սա իմ «Յան» նախագծի 2-րդ թողարկումն է: Այսօրվա ձայնվածքը հայ մեծ գրող Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմն է: Այն ընդգծում է ժողովրդի պայքարի ոգու և միասնականության արտացոլումը վերջինիս քայլերում:
Հաճելի ունկնդրում:
Ողջույն, ես Էլլա Ավագյանն եմ։ Դուք լսում եք իմ հեղինակային «Յան» նախագիծը, որի նպատակն է հարստացնել հայերեն ձայնային գրադարանը հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։ Ձայնային պատմվածքները՝ ձայնվածքները կարող են նոր խթան լինել կարդալու և գրականությունը նորովի բացահայտելու համար։
Առաջին ձայնվածքը, որ կլսենք այս թողարկմանը, ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի «Լիճը» պատմվածքն է։ Հուսամ՝ ձեզ դուր կգա։
Ամենասիրված և մասսայական սպորտաձևը՝ ֆուտբոլը ևս հարմարվում է նոր իրավիճակին։ Եվրոպական մի շարք երկրներում վերսկսվում են խաղերը, դեռ առանց հանդիսատեսի։
«Այբ»-ի ֆուտբոլասեր Նարեկ Զորօղլայնը պատմում է եվրոպական թոփ հինգ ֆուտբոլային առաջնությունների մասին և ներկայացնում է մրցաշարային աղյուսակները մինչև կորոնավիրուսը։