
Ողջույն, ես Էլլա Ավագյանն եմ։ Դուք լսում եք իմ հեղինակային «Յան» նախագիծը, որի նպատակն է հարստացնել հայերեն ձայնային գրադարանը հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։ Ձայնային պատմվածքները՝ ձայնվածքները կարող են նոր խթան լինել կարդալու և գրականությունը նորովի բացահայտելու համար։
Առաջին ձայնվածքը, որ կլսենք այս թողարկմանը, ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի «Լիճը» պատմվածքն է։ Հուսամ՝ ձեզ դուր կգա։