Էնցիկլոմեդիայի նախորդ էպիզոդում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ ներկայացրեցինք, թե լրագրողը նախախորհրդային շրջանի հայ գրողների ստեղծագործություններում ինչպե՞ս է ներկայացված։ Այս էպիզոդում առաջարկում եմ քննարկել, թե խորհրդային կարգերի տապալումից ու անկախության հաստատումից հետո լրագրողի կերպարը որքանով է փոխվել և հայ հեղինակներն ինչպե՞ս են կերպավորել ու ի՞նչ հատկանիշներ են վերագրել նրան։
Լրագրողներին մենք սովորաբար տեսնում ենք հեռուստաեթերների, ռադիոհաղորդումների ընթացքում, հետևում նրանց աշխատանքին թերթերի, էլեկտրոնային մամուլի, այսօր էլ արդեն սոցիալական ցանցերի օգնությամբ։ Սակայն հաճախ մոռանում ենք ինֆորմացիայի փոխանցման մեկ այլ խողովակի՝ գրականության մասին։ Լրագրողներին ու նրանց գործունեությանը կարելի է հետևել նաև թերթելով ժամանակի գրականությունը։
Ինչպե՞ս են լրագրողները ներկայացված գրական ստեղծագործություններում։ Ի՞նչ ընդհանրացումներ են արել գրողները՝ ներկայացնելով ժամանակի լրագրողին։ Ինչպե՞ս են փորձել հասարակության խնդիրները, ճշմարտության որոնումը և իշխանության հետ հարաբերությունները ներկայացնել հենց այս կերպարի միջոցով։
Էնցիկլոմեդիայի առաջիկա 2 էպիզոդներում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ փորձելու ենք պարզել, թե տարբեր ժամանակահատվածներում լրագրողը ի՞նչ տեղ և ի՞նչ դերակատարում է ունեցել հայ իրականության մեջ և այս հարցերին ի՞նչ պատասխաններ է տալիս հայ գրականությունը։
Այսօր, երբ մեկ քլիքը բավարար է, ցանկացած ինֆորմացիա գտնելու համար, ծավալուն տեղեկատվությունն էլ կարելի է արհեստական բանականության գործիքների օգնությամբ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում վերլուծել, կրճատել կամ համեմատել այլ աղբյուրից ստացված բովանդակության հետ․ հարց է առաջանում` ինչո՞ւ մարդը պետք է գնա գրադարան կամ գրադարանը ինչպիսի՞ գործունեություն պետք է ծավալի, որ չկորցնի իր կարևորությունը։ Թվային դարաշրջանում գրադարանների դերակատարումն ամողջությամբ փոխվել է․ գրադարանները դարձել են հանրային վստահության կենտրոններ, տեղեկատվական «ֆիլտրեր» և համայնքային զարգացման հարթակներ։
Քննադատական մտածողությունն ընկած է մեդիագրագիտության հիմքում։ Այն հարթակ է հանդիսանում այսօրվա հսկայական և բարդ տեղեկատվական աշխարհում կողմնորոշվելու համար:
Այս հմտությունները ոչ միայն էական են լրատվամիջոցների օգտագործման համար, այլև ծառայում են որպես կենսական գործիքներ ողջ կյանքի ընթացքում տեղեկացված որոշումներ կայացնելու համար:
Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի փոխտնօրեն Լուսինե Գրիգորյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ներկայացրել են ներկա պատկերը՝ ելնելով առկա փորձից։
Կարևորել է նաև ուսուցիչների ինտեգրումը այս թեմայում, քանի որ նրանք կարող են երիտասարդ սովորողների մեջ սերմանել քննադատական մտածողություն:
Ոլորտում նոր և զարգացող մարտահրավերից է արհեստական բանականությունը, այն իր գոյությամբ էլ ավելի է նպատում քննադատական մտածողության առօրյա կիրառմանը։
Քննադատական մտածողության այլևս ընտրովի չէ, դա անհրաժեշտություն է թվային և ԱԲ-ի վրա հիմնված աշխարհում։
Նոյեմբերի 4-10-ը Հայաստանում անցկացվեց ամենամյա մեդիագրագիտության շաբաթը, որի նախաձեռնողներն էին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
«Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով շաբաթվա շրջանակներում դպրոցները, համալսարանները, գրադարանները և մշակութային հաստատությունները միավորվել են ՝ ուսումնասիրելու այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք արհեստական բանականությունը ստեղծում է մեդիայում:
Շաբաթվա գլխավոր իրադարձությունը տեղեկատվական հոսքերի վրա արհեստական բանականության ազդեցության եւ արագ փոփոխվող պայմաններում քննադատական մտածողության անհրաժեշտության մասին քննարկումներն էին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանի հետ այս էպիզոդում քննարկելու ենք այս ամենը և վերապրելու ողջ Մեդիագրագիտության շաբաթը։
Պատրա՞ստ եք ձեր երեխաների հետ բացահայտել թվային աշխարհը: «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում կքննարկենք այն հարցերը, որոնք երեխաները տալիս են մեդիա վերաբերյալ, և թե ինչպես ծնողները կարող են առաջնորդել նրանց թվային աշխարհում:
Հոգեբան Արաքս Առաքելյանը և 3 երեխաների հայրիկ Արման Ղարագուլյանը կիսվում են իրենց պատկերացումներով առողջ մեդիա սովորույթների պահպանման և ընտանիքի համար հավասարակշռված թվային ապրելակերպ ստեղծելու վերաբերյալ:
Քննարկումից զատ կստանաք գործանական քայլերի օրինակներ՝ ինչպես ճիշտ բացատրել երեխաների մեդիայում սահմանափակումների կիրառությունը, սահուն անցումը մեդիահետարքրությունից իրական հետաքրքրությունների դաշտ։
Առաջարկում ենք 3 հավելվածներ, որոնք կօգնեն ավելի դյուրին և անվտանգ կերպով սահմանել երեխայի մեդիաժամանցը։
Qustodio-Առաջարկում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են հավելվածների արգելափակումը, վեբկայքի զտումը, էկրանի ժամանակի սահմանափակումները և տեղադրության հետևումը։
MMGuardian-Առաջարկում է առաջադեմ գործառույթներ, ինչպիսիք են զանգերի և տեքստի մոնիտորինգը, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության գնարավորություն։
Kidslox-Առաջարկում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են տեղադրության հետևումը և հեռակառավարումը։
«Էնցիկլոմեդիայի» Էպիզոդում գնում ենք դպրոցական դասարաններ, որտեղ աշակերտները սովորական առարկայի հետ մեկտեղ սովորում են մեդիագրագիտության հմտությունները։
Լուսինե Գևորգյանը Ալեքսանդր Բլոկի անվան 122 դպրոցի Հասարակագիտության ուսուցչուհի է։ նա պատմում է մեդիագրագիտություն դասավանդելու իր փորձի մասին՝ բացատրելով այս հմտությունները ուսումնական ծրագրում ներառելու մարտահրավերներն ու հաջողությունները: Բացի այդ, զրուցել ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ։ Նա ներկայացրել է նախարարության տեսլականը հանրակրթական դպրոցներում մեդիագրագիտության ինտեգրման վերաբերյալ:
Հասարակագիտության դասից հետո դեռ մնում ենք դասասենյակում․ աշակերտների հետ խոսել ենք մեդիագրագիտության հմտություններից, որոնք նրանք ձեռք են բերել իրենց դասաժամերի ընթացքում:
Մեդիագրագիտության արմատները գտնելու համար գնում ենք դեպի ոչ ֆորմալ կրթական միջավայր, որտեղ սկզբնավորվել է և ներկայացվել է այն: Մեդիափորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը ներկայացրել է ոչ ֆորմալ կրթական եղանակները, ներկա փորձը և հնարավոր միջոցների կիրառումը։
Այնուհետև «Մեդիան սարերում» ծրագրի օրինակով կհասկանանք՝ ինչպես է հնարավոր ոչ ֆորմալ միջավայրում փոխանցել մեդիագրագիտության կարևոր և առնացքային կետերը: Ծրագրի համակարգող Ագապի Մանուկյանը ներկայացրել է ծրագրի նպատակներն ու իրականացվող քայլերը՝ մարզային համայնքներում մեդիադասավանդաման խթանման գործում։
Ի վերջո, մենք խոսում ենք ծրագրի մասնակից երեխաների հետ, ովքեր անկեղծորեն կիսվում են իրենց փորձով և պատկերացումներով: Նրանք ցույց են տալիս այն շոշափելի օգուտները, որոնք նրանք ստանում են՝ մասկացելով ծրագրին։
Մեդիագրագիտության ուսուցումը դեռահասներին և երիտասարդներին պատրաստում է մանիպուլյացիաները և քարոզչությանը ճանաչելուն, զարգացնում է քննադատական մտածողությունը բազմաթիվ բնագավատներում կողմնորոշվելու համար: Սակայն մեդիագրագիտության ներմուծումը դպրոցական ծրագրում հեշտ չի տրվում, այն պահանջում է շարունակական աջակցություն և զարգացում ՝ անընդհատ փոփոխվող մեդիա միջավայրին համընթաց քայլելու համար:
Մեդիափորձագետ Արմեն Սարգսյանի, ուսուցչուհի Հասմիկ Չարախչյանի և Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Պողոսյանի օգնությամբ հասկանալու ենք մեդիագրագիտության ուսուցանման ներկայիս իրավիճակը հայաստանյան դպրոցներում, թեմանը և մեթոդները, որոնց օգնությամբ մեդիագրագիտությունը էլ ավելի ընկալելի է դառնում դպրոցականների համար։
Փոդքաստի պատրաստման համար օգտագործվել է Մեդիա.am-ի կողմից իրականացված «Մեդիագրագիտությունը Հայաստանի դպրոցներում» հետազոտությունը։
Տեղական լրատվամիջոցներում և մեդիա բովանդակություն ստեղծող հարթակներում մշտապես հանդիպում ենք գենդերային խտրականությունների տարբեր դրսևորումների։ Այսօր, սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվող հարցազրույցների հատվածների ու դրանց շուրջ սուր քննադատությունների ֆոնին այս թեման առավել քան ակտուալ է։
Ի՞նչ է գենդերային խտրականությունն ու ինչպե՞ս է այն դրսևորում տարբեր մեդիա արտադրանքներում։ Ովքե՞ր են խտրական գովազդի թիրախում և ինչպե՞ս է այն ազդում կանանց ու ԼԳԲՏՔԱ+ անձանց վրա։ Ինչպե՞ս վարվել հետերոնորմատիվ հիմքերով լրատվական դաշտի հետ։ Այս հարցերին պատասխանում են ֆեմինիստ, ակտիվիստ, Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակից Էլեն Մանգասարյանը և իրավապաշտպան, ակտիվիստ, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։
Հայկական մեդիայում կան մի քանի «արգելված թեմաներ», որոնք միանգամից շարժում են հանրության հետաքրքրությունն ու զայրույթը։ Դրանցից մեկը վերաբերվում է ԼԳԲՏ անձանց, որը մեծամասամբ արտահայտվում է սուր հոմոֆոբիայով։
Այդպիսի մի թեմա էր հոկտեմբերի 20-ին երիտասարդ գեյ զույգի ինքնասպանությունը։
Էնցիկլոմեդիայի հերթական էպիզոդում հյուրընկալել ենք Փինք իրավապաշտպան ՀԿ-ի հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանին։ Զրուցել ենք մեծ աղմուկ բարձրացրած դեպքի մանրամասներից, դրա շուրջ պտտվող մանիպուլյացիաներից, լրատվամիջոցների թույլ տված սխալներից ու տեղական մեդիայում քվիր համայնքի հավասարակշռված և անհրաժեշտ ներկայացվածության մասին։
Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։
Այսօր ամեն անկյունից լսում ենք «կլիմայի փոփոխություն» եզրույթը: Ձևավորվել է ինֆորմացիոն աղմուկ, որի պատճառով ոչ միայն շատերս չգիտենք, թե դա ինչ է, այլև հաճախ հանդիպում ենք հակասական ու մանիպուլացվող տեղեկութունների:
Էնցիկլոմեդիայի հինգերորդ էպիզոդում հրավիրել ենք ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի փորձագետ Գայանե Իգիթյանին: Եվ փորձել հասկանալ, թե ինչու է կլիմայի փոփոխության մասին խոսելը կարևոր, ինչու է տեղական մեդիան շրջանցում այս թեման և ինչ խնդիրների է բախվում լուսաբանող լրագրողը:
Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։
Գրեթե ամեն օր բոլորս կարդում ենք տագնապալի լուրեր՝ հարձակումներ սահմաններին, նոր զոհեր, ավերվածություններ, սողացող պատերազմ, անորոշություն և այլն։ Եվ ավելի վատ՝ ընտելանում ենք այդպես ապրել։
Էնցիկլոմեդիայի հյուրը խորհրդատու-հոգեթերապևտ, Երկուսով հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն Անուշ Ալեքսյանյանն է, որը բացատրում է, թե ինչ է հանրային հոգեբանությունը, վատ լուրերն ու դրանց ընկալումները, դաժան պատկերներ կիսվելու դրդապատճառները։ Իսկ վերջում մասնագետը տալիս է ճգնաժամային իրավիճակներում ողջախոհությունը պահելու գործնական խորհուրդներ։
Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։
Հայաստանի վրա ադրբեջական զինված ուժերի սեպտեմբերի 13-ին կատարած հարձակումը տևեց երկու օր, բայց այդ երկու օրվա ընթացքում հասցրինք ունենալ տեղեկատվական վակուում և քարոզչություն, ինչը հարմար միջավայր էր տարատեսակ դավադրական տեսությունների ստեղծման համար։
Ի՞նչ տեղեկություններ ու թեզեր սկսեցին պտտվել լարված իրավիճակում, ի՞նչ ազդեցություն ունեցան դրանք հանրության վրա և ինչ անել մի իրավիճակում, երբ բնակչությունը չի վստահում պաշտոնական տեղեկատվությանը։ Էնցիկլոմեդիայի հյուրը մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի նախագահ Տիգրան Ամիրյանն է։
Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։
Էնցիկլոմեդիայի երրորդ եթերաշրձանի երկրորդ էպիզոդում քննարկում ենք տատանվող արտարժույթներն ու հասկանում դրանց պատճառները, տխրեցնող գնաճն ու դրա կապը ռուսաստանցիների դեպի Հայաստան ներգաղթի հետ, ինչպես նաև այս թեմաները մեդիա դաշտում անընդհատ ծռմռելն և մանիպուլացների պատճառներ դառնալը։
Այս էպիզոդը ոչ այնքան մեդիայի, որքան ֆինանսական գրագիտության, բանկային և տնտեսական տեղեկությունների մասին է, որտեղ գերակշռում է բացատրական տարրը։ Այդ բացատրությունները տալիս է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։
Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն այդքան արագ ստեղծվեց, ապա ինչո՞ւ են այլ հիվանդությունների բուժումներն ուշանում։ Ովքե՞ր և ի՞նչ մանիպուլյացիաներով են խաղում հանրային առողջության հետ։ Ի՞նչ է պետք հասարակությանը տեղեկատվական վնասակար ալիքներին դիմադրելու համար։
Առողջապահության արդիական հարցերին պատասխանում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Էնցիկլոմեդիայի 3-րդ եթերաշրջանի ամեն էպիզոդ նվիրված է մեկ ոլորտի։ Մասնագետ զրուցակիցը բացում է ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների կամ սխալ պատկերացումների հիմքերն ու բացատրում դրանք։
Նախ համավարակը, ապա պատերազմն ու դրան հաջորդած քաղաքական զարգացումները մեզ ստիպեցին սովորականից ավելի շատ ժամանակ անցկացնել թարմացնելով լրահոսը։ Ճգնաժամային իրադրությունները, որոնց առեսրեսվեցինք անցնող տարում, մեզ գամեցին մեր համակարգիչների, սմարթֆոնների ու հեռուստացույցների էկրաններին։ Նման արձագանքը բնական է արտակարգ իրավիճակում, սակայն տևականորեն մեդիայի չբալնսավորված սպառումը կարող է խնդրի առջև կանգնացնել յուրաքանչյուրին։ Ամանօրյա արձակուրդները հրաշալի հնարավորություն կարող են լինել լուծելու այս խնդիրը և արձակուրդ վերցնելու մեդիայից։
«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք, թե ինչու՞ է անհրաժեշտ ժամանակավոր դադար վերցնել լրատվությունից և ինչպես կարելի է կարգավորել մեդիան սպառելու մեր ժամանակը։ Էպիզոդում զրուցել ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի համակարգող Լուսինե Գրիգորյանի և հոգեբան Լիլիթ Թորոսյանի հետ։
Մեդիան հնարավորություն ունի դրական ազդելու առողջ ապրելակերպի տարածման, հանրային, ինչպես նաև անհատական առողջության պահպանման ու զարգացման վրա։ Սակայն ոչ ստուգված և ոչ պրոֆեսիոնալ հրապարակումները նույն կերպ կարող են վտանգել այդ առողջությունը։ Անցնող տարում, նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, առողջապահությունը կրկին հայտնվեց մեդիայի ուշադրության կենտրոնում։ Համավարակի վերաբերյալ միֆերից մինչև դրա գոյությունը հերքող չհիմնավորված պնդումներն ու բուժման այլընտարանքային միջոցները շատերի համար առողջություն ու կյանք արժեցան։
«Էնցիկլոմեդիայի» 39-րդ էպիզոդում պատմում ենք մեդիայում առողջությանը վերաբերող հրապարակումների, դրանց վստահելիության, ստուգման տարբերակների և հնարավոր վտանգներից խուսափելու մասին։ Զրուցել ենք գիտական լրագրող Ռուբինա Դավթյանի և Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։
Արցախյան պատերազմին առաջնագծից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Հայաստանում ու աշխարհում, մարդիկ հետևեցին լրագրողների աչքերով։ Առաջին իսկ ժամերից Ստեփանակերտում, Շուշիում և Լեռնային Ղարաբաղի այլ վտանագվոր հատվածներում մի քանի հարյուր լրագրողն է աշխատել, մոտ մեկ տասնյակը մարմնական տարբեր վնասվածներ են ստացել։ Վտանգելով իրենց կյանքը՝ նրանք փորձել են աշխարհին հասցնել արկերի պայթյունների տակ ապրող արցախցիների ձայները։ Չեզոքությունը, որն ակնկալվում է լրագրողից որևէ իրադարձություն լուսաբանելիս, վտանգի տակ է, երբ լրագրողի կյանքն էլ է վտանգված։ Նման իրավիճակում լրագրողներից ոմանք ստիպված են բարդ որոշումներ կայացնել՝ ինչը հաղորդել, ինչը՝ ոչ։
«Էնցիկլոմեդիայի» 38-րդ էպիզոդը պատերազմական պայմաններում աշխատող լրագրողների, պատերազմ լուսաբանելու վտանգների, ճնշման և այդ պայմաններում լրագրության դերի մասին է։ Էպիզոդում զրուցել ենք «ՍիվիլՆեթի» լրագրող Գևորգ Թոսունյանի և ֆրանսիական «Լիբերացիոնի» թղթակից Կոնստանս Լեոնի հետ։
Բռնություն պարունակող լուսանկարները կամ տեսագրությունները սոցցանցերում մեր թարմացումների ժապավենին հայտնվում են մեր կամքից անկախ, սակայն ընտրությունը մերն է՝ դիտել դրանք, թե՞ ոչ։ Խոշոր սոցիալական հարթակները նախազգուշացնում են նման բովանդակության մասին՝ միայն օգտագիրոջ համաձայնության դեպքում հնարավորություն տալով դիտել զգայուն բովանդակություն պարունակող ֆոտոները և վիդեոները։ Տեսաբովանդակության մեջ բռնության տեսարանների առկայության մասին նաև զգուշացնում են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, սակայն հայկական մեդիայում սա դեռևս ընդունված մշակույթ չէ։
Սպանությունների, անդամահատումների տեսագրությունները, պատերազմական գործողությունների արդյունքում գերեվարված անձանց ստորացումների, վանդալիզմի կադրերը կարող են ազդել դրանք դիտող անձի հոգեբանության, այլ մարդկանց հետ նրա հարաբերությունների վրա, նորմավորել բռնության ընկալումը։
«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք ճգնաժամային իրավիճակներում զգայուն մեդիաբովանդակության սպառման հետևանքների, նման տեսանյութեր դիտելու և տարածելու մարդկանց դրդապատճառների և դրանցից խուսափելու տեխնիկական հնարավորությունների մասին։ Էպիզոդում զրուցել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի և մարդաբան Լուսինե Խառատյանի հետ։