Ամանորը կյանքը վերանայելու, վերաիմաստավորելու ու բարելավելու լավագույն ժամանակն է։ Տարին ամփոփելիս հասկանում ենք, որ այս տարի ծանոթացել ենք մեր բոլորովին այլ ես-ի հետ՝ ավելի հասուն, գիտակից ու ուժեղ։ Հայեցիի հետ այդ ես-ը նաև դարձել է ավելի հայ, միասին կարևորել ենք ազգայինն ու ավանդականը, մեր առօրյան լցրել ենք հայկականով։ Հիմա հերթն Ամանորինն է, պիտի այս տոնն էլ Հայեցի նշենք ու մեծ երազանքներ պահենք։
Հայկականն ուսումնասիրելու մեր ճանապարհին մի շատ կարևոր բան եմ հասկացել․ եթե ուզում ես որևէ բան իրապես ճանաչել, պետք է այն շատ սիրես։ Միայն սերն է, որ ստիպում է ընդունել բոլոր լավ ու վատ կողմերը։ Սիրո միջոցով ամեն ինչ կախարդական երանգ է ստանում, հինը նորի է վերածվում, մոռացվածը վերհիշվում է։ Ինչպես արդեն հասկացաք, այս էպիզոդը սիրո մասին է լինելու, սեր ազգայինի, հայրենիքի ու աշխարհի նկատմամբ։ Դե Սուրբ Սարգիսն էլ մեզ այս հարցում օգնական։
Հայը հայ է մնում տարվա բոլոր եղանակներին, ցանկացած վայրում, գտնում է նշելու առիթներ ու ամեն օրը տոն է դարձնում։ Ցավոք, ժամանակի ընթացքում առօրյա հոգսերը շատանում են, ու լավագույն ավանդույթները` մոռացվում։ Բայց լինում են դեպքեր, երբ տոնից անմասն մնալը անհնար է դառնում։ Հիշեք տարվա մեջ մի հատուկ օր, երբ մի քիչ վախով եք տնից դուրս գալիս, կամ չոր-չոր տուն մտնել չի լինում
Հիմա երևի մտածեցիք, որ հերթական երկար ու դանդաղ ընթացող տոնի մասին պիտի պատմեմ, չէ՞։ Ազգայինը ոչ միայն խիստ ու զուսպ կանոնակարգ է, այլ նաև ուրախ, զվարթ ու ազատ տոնակատարություն, որ կարող է շաբաթներ տևել։ Այս անգամ ձեզ հետ ես էլ եմ զարմանում ու մի քիչ էլ անհանգստանում, այս տոնն այնքան բազմազան է, գուցե չհասցնեմ ամեն ինչ պատմել։ Ուրեմն ժամանակ չկորցնենք․ մոռացեք աշխատանքը, բոլոր վերջնաժամկետներն ու կիսատ թողած գործերը, գնում ենք Բարեկենդան նշելու։
Մեր թյուր պատկերացումներում հայկականությունը պետք է լինի բարդ, անհետաքրքիր, հին ու մոռացված։ Պատմության դասերից ի՞նչ եք հիշում․ միայն պատերազմներն ու դաժան օրերը։ Բայց չէ՞ որ, հայկականությունը նաև ծաղկունքի, սիրո ու թեթևության մասին է։ Հատուկ այս էպիզոդի համար աստղազարդ երկինք եմ պատվիրել, մնացածն էլ ընթացքում հավաքելով կգնանք։
Մտածում եմ՝ վաղուց մի լավ քեֆ-ուրախություն չենք արել։ Տոնից տոն հավաքվելը, իհարկե, յուրահատուկ երանգ է բերում մեր առօրյա, բայց հազվադեպ է լինում։ Առաջարկում եմ պարզապես հանդիպել ու նշել մեր բերք ու բարիքը, շնորհակալություն հայտնել հողին, ջրին ու բնությանը։ Խաղողօրհնեքը կամ Աստվածածնի վերափոխման տոնը հայկական ավանդական տոնացույցի անբաժան մասնիկներից է։ Սա մի յուրատեսակ հնարավորություն է կյանքն ու բնությունը վերաիմաստավորելու, դեպի լավն ու բարին վերափոխվելու։
Կանաչ-կարմիր կապեք, ու ձեզ տանեմ հայկական ավանդական հարսանիք։
Հայկական ավանդական հարսանիքը սկիզբ է դնում հայկական ավանդական ընտանիքի, որ կհիշի ու կպահպանի իր ազգային ինքնությունը, կավելանան ավելի Հայեցի զույգերն, ապա ընտանիքներն ու երեխաները, որ վստահ կասեն․
Մենք ՀԱՅ ենք։
Գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ Զատիկը։ Սա Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։
Ծաղկազարդը գարնան ավետումն է, բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող տոնը, որին հաջորդում է ավագ շաբաթը՝ մեծ պահքի վերջին շաբաթը։ Դարեր առաջ Ծաղկազարդի տոնախմբությունը մարդկանց հանում էր տներից, կյանքի նոր շրջանի սկիզբ դնում, ու թեպետ տոնը պահքի շրջանում է՝ միևնույն է ցնծություն է բերում զսպվածության այս օրերում։
Պատկերացրեք՝ ապրում եք մի քանի դար առաջվա Հայաստանում․տները գետնափոր են, չկա հեռուստացույց, համացանց, բազմամարդ ընտանիքն ապրում է մի հարկի տակ՝ գերդաստանով։ Ձմռան ցուրտ երեկոներին բոլորով հավաքվում են օդայում, օջախի շուրջ ու պատմություններ պատմում՝ երազելով գարնան ու ծաղկունքի մասին։
Որպիսի լավ պատկերացնենք, թե որքան երանելի էին գարունն ու աշխարհի ջերմությունը, պետք է հասկանալ, որ ձմեռը մեկուսացման շրջանն էր, տներից դուրս գալ գրեթե չէր լինում, այսօրվա նման ամեն մեկն իր աշխատանքին չէր գնում, մարդիկ պարզապես սպասում էին, որ եղանակը տաքանար ու սկսվեր երկրագործության շրջանը, կյանքը նորից սկսվեր։
Այս տարիների մասին պատմությունները, սովորույթներն ու ավանդույթները դարեր շարունակ հավաքվել ու պահպանվել են, որ մի օր հասնեն մեզ։