Ինչպես ասում են մեր օրերում՝ սա դարաշրջանի ավարտ էր․ Դոնաթելլա Վերսաչեն լքեց իր ընտանիքի կողմից ստեղծված բրենդը։ Էպիզոդը նվիրել ենք իտալական նորաձության տանը։
Կամ ավելի կարճ՝ Յե․ արտիստ, որի նկատմամբ անտարբեր կարծիքներ գտնելը դժվար է, նրա նկատմամբ վերաբերմունքը սովորաբար այնքան ծայրահեղ է, որքան հենց ինքը։ Սահմաններ չճանաչող արվեստից մինչեւ նույնքան վտանգավոր հայտարարություններ ու արարքներ։ Պարզապես էպիզոդ՝ պարզապես Քանյեի մասին։
Հայաստանը Եվրատեսիլ 2025 -ում կներկայացնի երգիչ Պարգը։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի, մեր մասնակցի շանսերի եւ այս տարի ներկայացված երգերի մասին խոսել ենք էպիզոդում։
Օրեր առաջ հրապարակվեցին Օսկարի 2025 թվականի նոմինանտները։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ֆիլմերի ու անունների ընտրությանը հաջորդեցին բուռն քննարկումներ։ Կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ խոսում ենք տարվա ամենաքննարկված ֆիլմերից ու հավանական հաղթողներից։
Երաժշտական աշխարհի ամենասպասված միջոցառումը այս տարի նույնպես բերեց նոր անուններ, անսպասելի հաղթանակներ եւ իհարկե քննարկումներ։ Էպիզոդում խոսել ենք անվանակարգերի, հաղթողների, միջոցառման ընթացքում ամենաքննարկված իրադարձությունների, ինչպես նաեւ նոմինանտների ու հաղթողների ընտրության կարգի մասին։
Դավադրությունների տեսությունների մասին մեր առաջին էպիզոդից հետո արձագանքներն այնքան շատ էին, որ, անկասկած, պետք էր երկրորդ մաս։ Էպիզոդը փոփ մշակույթի հետ կապված մութ, տարօրինակ ու որոշ դեպքերում էլ ծիծաղելի տեսությունների մասին է։
2025–ի առաջին ամենաքննարկված հեռուստասերիալը, մինշանակ, կորեական նեթֆլիքսի «Կաղամարի խաղն» է։ Սերիալի երկրորդ սեզոնի շուրջ քննարկումներն ու սկանդալները բազմաթիվ էին՝ «չեղարկված» K Pop այդոլի վերադարձից մինչև խոսակցություններ այն մասին, որ պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այս բոլոր քննարկումներին ու դրանց հավաստիությանն անդրադարձել ենք էպիզոդում։
Դու է՞լ ես հաճախ գնում իրեր, որոնք իրականում քեզ այնքան էլ պետք չեն․ եթե այո՝ դու այնքան էլ մեղավոր չես։ Օնլայն ազդեցությանն ու հնչեղ անուններին դիմադրելը դժվար է։ Էպիզոդ հայտնիների կողմից ստեղծված ու համաշխարհային շուկան գրաված բրենդների, ինչպես նաեւ դրանք մեզ վաճառելու աստղային մեթոդների մասին։
Շոու բիզնեսի արքայից ու թագուհուց մինչև իլումինատներ ու սատանիստներ․ փոփի պատմության ընթացքում, թերևս, ոչ մի այլ զույգի շուրջ երբևէ չեն հյուսվել դավադրությունների այնքան շատ տեսություններ, որքան Բիյոնսեի ու Ջեյ Զիի։ Նրանց կամ ատում են, կամ՝ չափազանց շատ սիրում։ Սակայն, չնայած բոլոր մեղադրանքներին ու բարդ շրջաններին, դավաճանությունների ու բաժանումների մասին անընդհատ տարածվող լուրերին, նրանք միասին են ավելի քան 20 տարի։ Էպիզոդը նվիրվում է փոփի «ծնողներին»։
Խոստովանի՛ր, որ գոնե մեկ անգամ ոգեւորվել ես, երբ որեւէ հոլիվուդյան ֆիլմի վերջում տիտրերում նկատել ես հայկական ազգանուն։ Այս էպիզոդում խոսում ենք հայ արտիստների ու դեպի միջազգային հարթակներ նրանց հնարավոր ճանապարհի մասին։
Նոր ստացած վարորդական իրավունքից մինչեւ էսպրեսո․ վերջին մի քանի տարում փոփ երաժշտությունը թելադրում են կանայք։ Էպիզոդ ժամանակակից ամենահայտնի փոփ արտիստների, նրանց ոճի ու երաժշտության, ինչպես նաեւ փոփի ապագայի մասին։
Անկախ նրանից, շոու բիզնեսով ու փոփ մշակույթով հետաքրքրում եք, թե ոչ, վստահ ենք՝ վերջին ամիսներին գոնե մի քանի անգամ լսել եք P Diddy անունն ու դրա շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքերի մասին։ Էպիզոդը նվիրել ենք ռեփեր–պրոդյուսերի դեմ եղած մեղադրանքներին, շոու բիզնեսյան հիերարխիայում ունեցած դերին ու նրան սպառնացող պատժին։
Մենք որոշեցինք, որ այս էպիզոդը պիտի լինի մոտիվացիոն։ Հենց այդ պատճառով պատմում ենք փոփ մշակույթի ամենահայտնի արտիստներից մի քանիսի պատմությունը, որոնց կյանքի առաջին տարիները բնավ լիքը չեն եղել երջանկությամբ կամ փառքով, պատմություններ այն մասին, որ երազանքներն իրականանում են, ու որ փոդքասթի էպիզոդներից մեկն էլ մի օր կարող է լինել հենց քո մասին։
«Հիմնված է իրական դեպքերի վրա»․ արտահայտություն, որը գոնե մի քիչ բարձրացնում է ցանկացած ֆիլմի հանդեպ հետաքրքրությունն ու ավելացնում դրա տոմսերի վաճառքը։ Այս էպիզոդում, սակայն, փորձելու ենք հասկանալ, արդյո՞ք կինոնկարի սկզբում տեղադրվող այս գրվածքը հաճախ է իսկապես պատմում այն մարդկանց պատմությունը, ում մասին նկարահանվել է, թե միայն այն՝ ինչ ցանկացել են ֆիլմի հեղինակներն ու պատվիրատուները։
Սա էպիզոդ է, որն ինչ–որ առումով վտանգում է մեր ամբողջ փոդքասթի գոյությունը․ ինչու՞, քանի որ այն լսելուց հետո կսկսեք կասկածել՝ արդյո՞ք աստղերի կյանքում ու փոփ մշակույթում տեղի ունեցած մեզ հայտնի սկանդալներից ու բամբասանքներից գոնե մեկն իրական է, թե դրանք բոլորն էլ պարզապես PR մասնագետների փայլուն մտքերն են, որոնք մեզ ստիպում են խոսել, իսկ հայտնիներին դարձնում էլ ավելի հայտնի։
Եթե հարցնենք՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել քո մանկության ամենասիրելի ֆիլմը քո վրա, ամենայն հավանականությամբ դու կպատմես ջերմ հիշողություններ ու մանկություն տանող պատկերներ։ Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ քո մանկության ֆիլմերը շատ լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ քո ինքնագնահատականի, գեղեցկության ընկալման ու արժեքների վրա, ընդ որում՝ ոչ միայն դրական։ Էպիզոդը նվիրել ենք հենց այս թեմային։
Սպանություններ, կասկածներ լրտեսության մասին․ էպիզոդը պատմում է նորաձեւության ոլորտի ամենահնչեղ անուններից երեքի՝ Ջիաննի Վերսաչեի, Մաուրիցիո Գուչիի եւ Կոկո Շանելի պատմությունները։
«Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի առթիվ էպիզոդը նվիրել ենք 21-երորդ դարի ամենահայտնի ու քննարկված ֆենթըզի ստեղծագործություններից մեկին՝ Ջորջ Մարտինի «Կրակի ու սառույցի երգը» վիպաշարին, որի հիման վրա էլ նկարահանվել է պատմության ամենահաջողված սերիալներից մեկը՝ «Գահերի խաղը», այնուհետ դրա փրիքվելը՝ «Վիշապի տունը»։
«Ես սպանել եմ նրան, քանի որ նա չափազանց հայտնի էր»․ սիրելի արտիստի արվեստը գնահատելուց մինչև նրա անձը երկրպագելու ճանապարհը կարող է լինել շատ կարճ ու, փաստորեն, վտանգավոր։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ այնքան են տարվել իրենց կուռքով, որ գործել են անդառնալին ու աններելին՝ հետապնդումներից ու հարձակումներից մինչև սպանություններ։
Նիքի Մինաժը ռեփի թագուհին է․ փաստ, որը անընդհատ հիշեցնում են բոլոր «բարբերը», սինգլների ու ալբոմների վաճառքն ու լսումները։ Սակայն թագուհու տիտղոսը պահելը հեշտ չի, «գահն» անընդհատ ենթարկվում է հարձակումների։ Էպիզոդը նվիրել ենք կին ռեփերներին ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ու ունեցող բազմաթիվ սկանդալներին։