Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Technology
Health & Fitness
Sports
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts221/v4/c1/61/70/c1617005-f793-ec3b-b0af-5e919bb983b0/mza_8409234547801226363.jpg/600x600bb.jpg
Շատ տաք թեյ
Shat taq tey
66 episodes
5 days ago
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
Show more...
Documentary
Society & Culture
RSS
All content for Շատ տաք թեյ is the property of Shat taq tey and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
Show more...
Documentary
Society & Culture
Episodes (20/66)
Շատ տաք թեյ
Լեյբլները արտիստների թիկունքում, երբեմն էլ՝ նրանց դեմ․

Ո՞վ է իրականում կանգնած երաժշտական ինդուստրիայի գլխավերեւում, ո՞վ է վաստակում ամենամեծ գումարը, որը գոյանում է տարբեր արտիստների երգերի ու ալբոմների վաճառքից։ Էպիզոդը նվիրված է երգարվեստի գիգանտներին՝ ամենահզոր լեյբլներին ու դրանց հետ կապված սկանդալներին։

Show more...
5 days ago
31 minutes 43 seconds

Շատ տաք թեյ
Համարյա հայտնի․ աստղեր, որոնց փայլը շուտ մարեց

Լինում է, չէ՞, էկրանին ծանոթ դեմք ես տեսնում, երբեմն դժվարությամբ, երբեմն էլ միանգամից վերհիշում այն, վերադառնում մանկություն ու փորձում հասկանալ՝ ի՞նչ եղավ նրան․․․ էպիզոդը նվիրել ենք հայտնիների, որոնք կարծես թե ունեին անհրաժեշտ ամեն ինչ՝ շոու բիզնեսում հաջողելու համար, բայց ինչ որ բան այնպես չգնաց։

Show more...
2 weeks ago
36 minutes 7 seconds

Շատ տաք թեյ
Բենդերի մշակույթը․ դադա՞ր, թե՞ ավարտ

Հիշու՞մ եք, երբ բենդերն ամենուր էին. The Pussycat Dolls-ը, One Direction-ը ու մի շարք այլ խմբեր 2000-ականներին ու 2010-ականներին մեր փլեյլիսթերից անպակաս էին։ Բայց որտե՞ղ են հիմա նրանք։ Այս էպիզոդում քննարկում ենք բենդերի մշակույթը և փորձում ենք հասկանալ՝ ինչու այսօր դրանք, կարելի է ասել, չկան։

Show more...
3 weeks ago
34 minutes 44 seconds

Շատ տաք թեյ
Mother Monster. Լեդի Գագա

«Ծնվել եմ այսպիսին». մեր այսօրվա էպիզոդի հերոսուհու և փոփ մշակույթի ամենաքննարկված ու համարձակ աստղերից մեկի՝ Լեդի Գագայի երգերից մեկն է: Սա էպիզոդ է մի աղջկա մասին, որը, չնայած բարդ մանկությանն ու երիտասարդությանը, դարձավ փոփ ֆենոմեն առաջին իսկ երգից հետո:

Show more...
1 month ago
38 minutes 7 seconds

Շատ տաք թեյ
Բարի գալուստ Բուքինգեմյան․ ամեն ինչ արքայական ընտանիքի մասին

Սկանդալներ, գաղտնիքներ, մութ պատմություններ․ եթե դու հիմնականում նման մտքեր ես ասոցացնում արքայական ընտանիքի հետ, ապա մենք խոսելու բան ունենք․ Մաունթբեթթեն–Վինձորներն իրականում շատ ավելի հին, հետաքրքիր ու նշանակալի պատմություն ունեն, քան թվում է առաջին հայացքից։ Սա արքայական էպիզոդ է իրական թագուհիների, թագավորների մասին։

Show more...
1 month ago
40 minutes 57 seconds

Շատ տաք թեյ
Մեծ խաբեության պատմություն․ Աննա Դելվի

Նրան հաջողվեց մոլորեցնել Նյու Յորքի էլիտային և նույնիսկ բազմաթիվ հանցանքներում մեղավոր ճանաչվելուց հետո՝ մնալ ուշադրության կենտրոնում։ Ո՞վ է իրականում Աննա Դելվին։ Այս էպիզոդում քննարկում ենք նրա պատմությունը. կեղծ հարստությունից մինչև դատական պրոցեսներ՝ բացահայտում ենք ամեն ինչ։

Show more...
1 month ago
29 minutes 14 seconds

Շատ տաք թեյ
Gucci. սկանդալներով լի կայսրություն

Gucci-ի շքեղության հետեւում թաքնված է մեծ ամբիցիաներով, դավաճանությամբ ու անգամ սպանությամբ մի պատմություն։ Այս էպիզոդում խոսում ենք Gucci ընտանիքի դրամատիկ անցյալի մասին. Ինչպես Ֆլորենցիայում գտնվող մի փոքրիկ խանութ դարձավ գլոբալ նորաձևության կայսրություն, և ինչպես դատական գործերն ու մահացու սկանդալը գրեթե քանդեցին այդ ամենը։

Show more...
2 months ago
33 minutes 7 seconds

Շատ տաք թեյ
Բարի գալուստ մեր Բլոք, Ջեննի՜

Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստան գալու առթիվ, քննարկում ենք նրա երկարամյա կարիերան, որն այնքան էլ անթերի չէ։ Այս էպիզոդում խոսում ենք լիփսինքի, գրագողության մեղադրանքների և այն բոլոր քննադատությունների ու սկանդալների մասին, որոնց նա բախվել է կարիերայի ընթացքում։

Show more...
2 months ago
44 minutes 35 seconds

Շատ տաք թեյ
Ցտեսություն Աննա․ Վինթուրը լքում է VOGUE-ը

Աննա Վինթուրը լքում է Vogue-ը, և այս էպիզոդը նվիրել ենք հենց նրան՝ նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ կնոջը․ ինչպես նա հեռացվեց Harper’s Bazaar-ից իր «չափից շատ համարձակ» լինելու պատճառով և ինչպես դարձավ Vogue-ի հաջողության բանալին։

Show more...
2 months ago
31 minutes 13 seconds

Շատ տաք թեյ
Մաս՝ հերթական․ սիրելի ֆիլմերի անվերջանալի սիքվելների ու ռիմեյքների մասին

Եթե ստիպված լինեինք նկարագրել Հոլիվուդյան վերջին տարիների ֆիլմերը մի քանի բառով, ապա՝ remake, reboot, spin-off, prequel, sequel, live-action… Կարծես թե կինո ընկերությունները վախենում են օրիգինալ մտահաղացումներից: Ո՞ր ֆիլմերն էին իրականում հաջող, ու որոնք պիտի մնային սևագրությունում։ Այս էպիզոդում քննարկում ենք ռիմեյքերի մշակույթը՝ Դիսնեյի անվերջ live-action-ններից մինչև սարսափի աշխարհ։

Show more...
2 months ago
45 minutes 1 second

Շատ տաք թեյ
Մեր սիրած երգերի իրական պատմությունները

Երբևէ մտածե՞լ եք՝ իրոք, ինչի՞ մասին են Ձեր սիրելի երգերը: Դավաճանություններ, խելագար երկրպագուներ, տարված նախկիններ… Այս էպիզոդում քննարկում ենք ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական սիրված երգերի ստեղծման ու դրանք ոգեշնչած պատմությունները:

Show more...
3 months ago
33 minutes 24 seconds

Շատ տաք թեյ
Պոդիումից մինչեւ քո ինսթագրամ․ մոդելինգի անցյալն ու ներկան

էպիզոդում քննարկում ենք մոդելային աշխարհի պատմությունը՝ սկսած 90-ականների սուպերմոդելներից մինչև մերօրյա ինֆլուենսերներ։ Անդրադարձել ենք նաև հայկական շուկային ու ոլորտի մարտահրավերներին։

Show more...
3 months ago
40 minutes 41 seconds

Շատ տաք թեյ
Փոփի արքայազնը․ Ջասթին Բիբեր

2010-ականները Ջասթին Բիբերի տասնամյակն էր, և, հավանաբար, Դուք էլ եք տառապել Bieber Fever-ով: Բայց փոփ արքայազնի ուղին այդքան էլ հարթ չի եղել: Փողոցներում երգելուց մինչև համաշխարհային կտրուկ ճանաչում ու բազմաթիվ խնդիներ՝ հոգեբանական, անձնական, ֆինանսական եւ նույնիսկ օրենքի հետ։ Էպիզոդը անկրկնելի Ջասթինի մասին է։

։

Show more...
3 months ago
38 minutes 43 seconds

Շատ տաք թեյ
Սկ8եր աղջիկ Ավրիլը

Փոփ-փանքի թագուհի Ավրիլ Լավինն ամենուր էր 2000-ականներին եւ իհարկե նրա նոր ու համարձակ կերպարը ոչ միայն կարծրատիպեր էր կոտրում, այլեւ քննարկումների ու սկանդալների առիթ դառնում․ նմանակի հետ փոխանակում, հակա-Բրիթնի լինելու մասին խոսակություններ, ռասիզմի պատճառով մեղադրանքներ ... Մեր այս էպիզոդը պատմում է Ավրիլի կարիերայի լուսավոր և մութ անկյունների մասին ամեն ինչ:

Show more...
4 months ago
37 minutes 34 seconds

Շատ տաք թեյ
ՏիկՏոկ–ից առաջ ու հետո կամ ինչպես փոխվեցին փոփն ու նորաձեւությունը

Դուք է՞լ եք նկատել, թե որքան է TikTok-ն ազդում մեր կյանքի վրա․ զգեստապահարանների պարունակությունից մինչեւ տասնամյակներ շարունակ անհայտ երգերին անսպասելի հաջողություն պարգեվելը, TikTok-ի ուժն անհերքելի է, և այսօրվա մեր էպիզոդը նվիրված է դրան:

Show more...
4 months ago
38 minutes 33 seconds

Շատ տաք թեյ
Պատմությունը դեռ չի ավարտվում․ Բլեյք Լայվլին ընդդեմ Ջասթին Բալդոնիի

Բլեյք Լայվլիի և Ջասթին Բալդոնիի պատմությունը, ի տարբերություն իրենց մասնակցությամբ “It Ends With Us” ֆիլմի վերնագրի, կարծես թե չցանկանա ավարտվել: Փոդթասթի այս էպիզոդում խոսում ենք աստղերի միջև տեղի ունեցող կոնֆլիկտի մասին՝ փորձելով հասկանալ թե ի՞նչ է ի վերջո կատարվում. ո՞վ է ում մեղադրում, ո՞վ է ում դեմ հայց ներկայացնում, և ինչի՞ց է ընդհանրապես առաջացել սկանդալը:

Show more...
4 months ago
40 minutes 32 seconds

Շատ տաք թեյ
Ի՞նչի համար ենք վճարում․ բրենդային պայուսակի իրական պարունակությունը

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչպե՞ս են մեր այդքան սիրելի բրենդները որոշում իրենց ապրանքների արժեքները, և որքա՞ն է դրանց ինքնարժեքը: Այս էպիզոդում բացահայտում ենք լյուքս բրենդների մի քանի գաղտնիք, խոսում ենք նորաձևության մեծանուն տներից օգտվելու իրական պատճառներից և բրենդամոլությունից:

Show more...
5 months ago
39 minutes 45 seconds

Շատ տաք թեյ
Նրանք ընկերներ չեն․ մեր սիրելի սերիալների կադրից այն կողմ

Դու՞ք էլ եք հաճախ այնքան կապվում սիրելի սերիալների հերոսների հետ, որ սկսում եք կարծել, թե այդ ընկերախմբի մի մասն եք կամ հուսալ, որ իրական կյանքում էլ նրանք ունեն այդ ջերմ, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունները։ Մե՜նք էլ, բայց, ցավոք, ոչ միշտ է իրականությունը համապատասխանում մեր մտքերին: Այս էպիզոդում խոսում ենք չորս սերիալի մասին, որոնցում լավագույն ընկերներ խաղացող դերասաններն իրական կյանքում ունեն կոնֆլիկտային հարաբերություններ:

Show more...
5 months ago
38 minutes 49 seconds

Շատ տաք թեյ
2000–ականները, ռուսական փոփն ու մենք

Էլի նոստալգիկ էպիզոդ, այս անգամ՝ 2000– ականների ռուսական փոփի մասին։ Մեր մանկության ու պատանեկության աստղերը, հաղորդումներն ու երգերը, որոնք լցնում էին մեր՝ առանց ինտերնետ առօրյան։

Show more...
6 months ago
41 minutes 22 seconds

Շատ տաք թեյ
Հեյլի + Սելենա․ նոր սկանդալ՝ հին հետապնդումների մասին

Սիրային եռանկյուն (կամ արդեն քառանկյուն), որի շուրջ խոսակցությունները, թերեւս, երբեք չեն դադարի։ Տիկտոկում օրեր առաջ հրապարակված դոկումենտալը մեզ նույնպես ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ Սելենա– Ջասթին– Հեյլի պատմությանն ու փորձել հասկանալ՝ արդյո՞ք տիկին Բիբերն իսկապես այնքան տարված է Սելենա Գոմեսով, որքան պնդում են երկրպագուները։

Show more...
6 months ago
39 minutes 32 seconds

Շատ տաք թեյ
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։