Այս էպիզոդում անկախ հետազոտող Սոնա Բալդրյանը Սև բիբարի հետ զրուցում է Հայաստանում կանանց կազմակերպություններում աշխատելու իր փորձառության և հետազոտության մասին և բացատրում է, որ նեոլիբերալիզմի ճնշման տակ պետության կողմից սոցիալական քաղաքականության կրճատման արդյունքում հասարակական կազմակերպությունները դառնում են սոցիալական հոգածություն իրականացնողներ, որն էլ իր հերթին նշանակում է կախվածություն այդ գործունեությունը ֆինանսավորողներից։ Արդյունքում ըմբոստ պահանջներով կանանց շարժումները կորցնում են իրենց քաղաքական լիցքը՝ հաճախ դառնալով «ազատ շուկայի ֆեմինիզմի» ջատագովներ։
Իսկ թե ինչ է «ազատ շուկայի ֆեմինիզմը» և ինչու է այն քննադատելի ձախական ֆեմինիզմի տեսանկյունից, պետք է փոդքաստը լսել մինչև վերջ։ Սոնա Բալդրյանի հոդվածը անգլեներով՝ https://politikon.iapss.org/index.php/politikon/article/view/459/411
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Մարդիկ աշխատում են, սակայն նրանց եկամուտը չի հատում աղքատության շեմը, ինչպե՞ս է սա հնարավոր։
Այս էպիզոդում Սև բիբարից Աննան և «Սոցիոսկոպ»-ից Մարիամն ու Նվարդը քննարկում են Հայաստանում աղքատավարձի, զբաղված աղքատության, պաշտոնական վիճակագրության, աղքատության և բարեկեցության հանրային ընկալումների հարցերը։
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Այս թողարկման մեջ Հրակը, Աննան ու Պետական աշխատողների ճյուղային արհմիությունից Անահիտ Ասատրյանը քննարկում են պետական աշխատողների նկատմամբ համակարգային հարձակումների տարբեր ալիքները՝ պայմանավորված կապիտալիզմի կորզիչ քաղաքականություններով և պետությանը պարտադրված խստամբերությամբ։
Հետաքրքիր զուգահեռներ են տարվում ԱՄՆ դաշնային աշխատողների հաստիքները կրճատող միլիարդատեր Էլոն Մասկի «սղոցի» և տարիներ շարունակ հայաստանում գործած «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի խորհրդանիշների ու բովանդակության միջև։
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները և անդրադառնում այն հարցերին, թե ինչո՞ւ է պետությունը պահանջում վարձու աշխատողներից հայտարարագրել եկամուտները, որքանո՞վ է արդարացված հանրային դժգոհությունը, արդյո՞ք կրիպտոարժույթի դարաշրջանում հնարավոր է վերահսկել ստվերային տնտեսությունը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պետության կողմից մասնավոր անձանց վերցրած անհուսալի վարկերի փոխհատուցումը բանկերին և մի շարք այլ հարցերի։
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները՝ սոցիալական անարդարությունը խորացնող ավելի վաղ ընդունված որոշումների խորապատկերում։
Այս էպիզոդը լսելով կիմանաք՝
-արդյո՞ք շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացումը լրացնում է այն դեֆիցիտը, որը առաջացավ 2019 թ․-ից հետո, երբ որոշվեց հարուստների և աղքատների աշխատավարձերը համահարթ դրույքով հարկել,
-ովքե՞ր շահեցին դրանից,
-ո՞րն է ամենաարտոնյալ ոլորտը,
-ի՞նչ սոցիալական ազդեցություններ ուներ պրոգրեսիվ հարկային համակարգը և բազմաթիվ այլ կարևոր տեղեկություններ։
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Հրակը զրուցել է արվեստագետ Հայկ Մախմուրյանի հետ, որը Լոս Անջելեսում մասնակցում է կենվորների (tenats) արհմիությունների աշխատանքներին և համայնքային արվեստային ծրագրեր է իրականացնում։ Հայկը պատմել է, թե ինչպես են կենվորների միությունները կազմակերում իրենց գործունեությունը Լոս Անջելեսում, հայտնի Skid Row՝ չտնավորված մարդկաց թաղամասի և տնապահովության հետ կապված այլ հարցերի մասին։
Հայկի կայքը՝ https://doodleswithoutborders.com/about/
Գլենդելի կենվորների միության կայքը՝ https://www.glendaletenants.org/
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Հունվարի 31-ից սկսած Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները սկսել էին գործադուլ պահանջելով սոցիալական արդարություն։
Այս էպիզոդում Աննան, Սամսոնը ևepress-ի խմբագիր Յուրի Մանվելյանը քննարկում են գործադուլը: Քանի որ epress-ը ակտիվ լուսաբանել է գործադուլը Քաջարանից, Յուրիին խնդրել ենք պատմել, թե ինչ են տեսել լրագրողները գործադուլի ժամանակ։
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
2018 թ․-ից ի վեր Ամուլսարի համար պայքարող բնապահպանները, Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները և այլ քաղաքացիներ դիմադրում են ազատ խոսքի իրենց իրավունքի դեմ արշավին, որն արտահայտվել է դատական հայցերով, հերքման և դրամական փոխհատուցման պահանջներով։
Էպիզոդի մեջ բնապահպաններն ամփոփում են երկարատև դատական գործընթացները, ներկայացնում են մանրամասներ իրենց դատերի մասին, վերլուծում են հանրային մասնակցությունը խոչընդոտող դատական հայցերի (SLAPP) նենգ նպատակները և դրանց դեմ պայքարի ուղիները։
Ամուլսարի շարժումը լռեցնելու մասին վավերագրական ֆիլմի հղումը՝ https://youtu.be/ays_nghWRwU
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։
9 տարի անց, 2024-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանի հրապարակեց այս գործով վճիռը, որով մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։
Արփինեն, Թեհմինեն և Աննան քննարկում են այս դատական գործը։
Դատական գործի մասին ավելի մանրամասն՝ https://hetq.am/hy/article/171296
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Գլխավոր նկարը՝ Հայկական բնապահպանական ճակատի
Աննան ու Սամսոնը քննարկում են Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարն ու դրա քողի տակ երևանյան ակումբներում իրականացված բազմաթիվ ոստիկանական ռեյդերը, որոնք ուղեկցվել են ակումբներ հաճախող մարդկանց դեմ բռնություններով և նվաստացումներով։
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Փոդքասթի համար օգտագործված նյութերը
https://epress.am/2024/11/28/the-office-police-raid.html
https://evnmag.com/articles/poligrafrade.html
https://hetq.am/hy/article/156443
https://epress.am/2023/08/29/imitation-of-struggle.html
https://hetq.am/hy/tag/1%20ton%20of%20cocaine
https://hetq.am/hy/article/162700
Գլխավոր լուսանկարը Արման Հարությունյանի https://panopticon.am/how-to-rave-in-the-mountains/
Սամսոնն ու Արփինեն քննարկում են Բաքվում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը և Գրետա Թունբերգի այցը Հայաստան։
Հետևեք մեզ
Telegram-ում https://t.me/sevbibar
Facebook-ում https://www.facebook.com/SevBibar
Twitter-ում https://x.com/sevbibar
Medium-ում https://medium.com/sev-bibar
Երաժշտությունը՝ BMO - Dyalla
Փոդքասթի համար օգտագործված նյութերը
https://www.carbonbrief.org/cop29-key-outcomes-agreed-at-the-un-climate-talks-in-baku/
https://www.globalwitness.org/en/campaigns/fossil-gas/cop-is-for-oil-deals/
https://www.carbonbrief.org/cop29-what-is-the-new-collective-quantified-goal-on-climate-finance/
Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է ռազմականացումը գաղութատիրության, ուժերի անհավասար հարաբերակցության, ուժեղ-թույլ երկրների հարաբերությունների համատեքստում։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ շերտերին։
Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների
Գլխավոր լուսանկարը՝ Dariusz Woźniak-ի
Հ.Գ. Աննան նշում է ոչ թե բել հուքսի, այլ Օդրի Լորդի խոսքերը՝ «Վարպետի գործիքներով վարպետի տունը չես քանդի»
Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է սպառազինությունների միջազգային առևտուրը, որը աշխարհի ամենաեկամտաբեր կորպորատիվ ձեռնարկատիրության ձևերից է։ Այն ոչ միայն ստեղծել է տնտեսական մի համակարգ, որն անկախ ամեն ինչից աճում է, այլև նորմալացրել է պատերազմն ու անվտանգային համակարգերի միջոցով հակազդումն՝ ի պատասխան ցանկացած սոցիալական ճգնաժամի։
Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների
Գլխավոր լուսանկարը՝ Patrick Baz/AFP/Getty Images
Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Աննան և Սամսոնը շարունակում են քննարկել պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։
Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։
Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Վարդանյանի։
Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը (մաս 2)։
Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Գլխավոր լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի
Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը։
Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Գլխավոր լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի
Քննարկում ենք պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։
Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։
Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Վարդանյանի։
Աննան, Արփինեն և Արևիկը ընթերցում են իրենց հեղինակած «Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն» վերնագրով տեքստը։
Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Հրակը զրուցում է «Քրդերը. ճնշման և ընդվզման միջև» ("The Kurds: A people between oppression and rebellion") գրքի հեղինակ Քերեմ Շամբերգրի հետ։ Ներկայացնում ենք զրույցի թարգմանությունը։
Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։
Զրուցել ենք «Սոցիոսկոպ»-ի հետազոտողներ Նվարդի և Արփիի հետ, որոնք պատմել են իրենց հեղինակած և վերջերս հրապարակված «Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում» վերնագրով հետազոտության մասին: Այն ամբողջովին կարող եք կարդալ այս հղումով։