Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Fiction
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/PodcastSource116/v4/1a/59/10/1a59109d-fb8e-064f-e8f8-d7c51b677791/795a202b-54aa-4aca-9266-8cec02e52626.png/600x600bb.jpg
Jerm Podcast
Jerm Podcast
12 episodes
20 hours ago
Ջերմ Պոդկաստի շրջանակներում զրուցելու եմ ընկերներիս հետ, քննարկելու ենք բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնց բախվում ենք, որպես երիտասարդներ հայկական իրականության մեջ: Ջերմ Պոդկաստի հիմնական նպատակն է երիտասարդներին հիշեցնելու, որ իրենք մենակ չեն, կան իրենց նման այլ մարդիկ, ովքեր շատ խնդրիների են բախվում առօրյա կյանքում:
Show more...
Mental Health
Health & Fitness
RSS
All content for Jerm Podcast is the property of Jerm Podcast and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Ջերմ Պոդկաստի շրջանակներում զրուցելու եմ ընկերներիս հետ, քննարկելու ենք բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնց բախվում ենք, որպես երիտասարդներ հայկական իրականության մեջ: Ջերմ Պոդկաստի հիմնական նպատակն է երիտասարդներին հիշեցնելու, որ իրենք մենակ չեն, կան իրենց նման այլ մարդիկ, ովքեր շատ խնդրիների են բախվում առօրյա կյանքում:
Show more...
Mental Health
Health & Fitness
Episodes (12/12)
Jerm Podcast
Jerm Podcast #13

Ջերմ Պոդկաստի տասներեքերրորդ էպիզոդի հյուրը իմ ընկեր Աննան է: Այս էպիզոդում առանց Մերիի ենք զրուցել: 

Խոսել ենք մանիպուլյացիայի մասին, ի՞նչ ենք հասկանում մանիպուլյացիա ասելով, գիտակցած ու անգիտակից մանիպույացիայի մասին, ի՞նչ ձևեր կան մանիպույացիայի և այլն:


Հուսով ենք կհավանեք:

Կիսվեք կարծիքներով լսելուց հետո❤️


Կցված կթողնեմ գիրքի անունը և հեղինակին, և Աննայի նշած հաղորդման լինկը, որոնց մասին խոսում ենք էպիզոդում:


Анастасия Балашова - <Матрица манипуляций>


https://youtu.be/wGD0Z_DwIs8?si=tadLfFYVJ8crY3uG

Show more...
1 year ago
55 minutes 8 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #12

Ջերմ Պոդկաստի տասներկուերորդ էպիզոդում մեզ հյուրընկալել է մեր ընկներ՝ Դիանան:

Խոսել ենք մոնոգամ, պոլիգամ և պոլիամոր հարաբերությունների մասին, ինչպես միշտ կիսվել ենք մեր փորձառությամբ, մտքերով, հասկացել ենք, թե ինչ հարաբերությունների ենք պատրաստ և այլն:

Հուսով ենք ինֆորմատիվ կլինի այն մարդկանց համար, ում հետաքրքրել են այս հարաբերությունները, ուզեցել են զրուցել հարցի շուրջ, բայց հարմար հարթակ չեն գտել, ես ու Մերին միշտ բաց ենք նմանատիպ թեմաները քննարկելու, բարցրաձայնելու և ավելի մեծ լսարանի հասանելի դարձնելու համար:


Լսելուց հետո չմոռանաք կիսվել կարծիքներով ❤️

Show more...
1 year ago
53 minutes 45 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #11

Ջերմ Պոդկաստի տասնմեկերորդ էպիզոդում խոսում ենք հարաբերություններից: Այս էպիզոդում բարձրաձայնում ենք այն, ինչը հավաքվել էր մեր մեջ, խոսել ենք մեր փորձառությունների, մարդկային, անձնական, ընկերական հարաբերությունների, տոքսիկության և նմանատիպ այլ թեմաների մասին:


Հուսով ենք կհավանեք❤️

Show more...
1 year ago
49 minutes 4 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #9

Ջերմ Պոդկաստի իններորդ էպիզոդը 18+ է:

Խոսել ենք ձեր ուղարկած տաբու թեմաներից միքանիսի մասին, բայց քանի որ ժամանակի մեջ չտեղավորվեցինք այս էպիզոդը կունենա երկրորդ մաս:


Խնդրում ենք լսելուց հետո անպայման կիսվել մեր հետ, եթե լսեք ոչ սենսիթիվ  և տրիգերող արտահայտություններ, մտքեր, որոնց հետ համաձայն չեք, քանի որ այս ֆորմատը մեզ համար էլ է նոր, հնարավոր են սխալներ, բայց մենք դեմ չենք լսելու խորհուրդներ և նկատառումներ, քանի որ դրանց շնորհիվ են մեր էպիզոդները դառնում ավելի լավը, ավելի անկեղծ, ավելի խորը և ավելի մտածված:


Նախապես շնորհակալություն բոլորիդ, հուսով ենք կհավանեք մեր նոր ու ավելի բաց ֆորմատը❤️

Show more...
1 year ago
48 minutes 53 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #8

Մեկ ամիս դադար վերցնելուց հետո Ջերմ Պոդկաստի ութերորդ էպիզոդն ենք փոստում: Խոսում ենք over լինելուց հարաբերություններից, մարդկանցից, ընկերներից, տեղերից, իրավիճակներից և այլն:


Լսեք, գրեք, կիսվեք Ջերմերս:


Հ.Գ. Մերսի շատ համբերատար լինելու համար❤️

Show more...
1 year ago
46 minutes 47 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #7

Ջերմ Պոդկաստի յոթերորդ էպիզոդում հյուր չունենք, քանի որ ես ու Մերին կարոտել էինք մեր զրույցներին առանց հյուրերի:

Խոսում ենք անձնական սահմանների մասին, թե ի՞նչ ա դա մեր համար, ե՞րբ ենք հասկացել, որ ունենք ու պիտի ունենանք անձնական սահմաններ, ի՞նչ ենք անում, երբ էդ սահմանները անցնում են: Երկուսիս համար էլ շատ ակտուալ թեմա էր:


Հուսով ենք կհավանեք:

Կսպասենք կարծիքների:

Show more...
1 year ago
50 minutes

Jerm Podcast
Jerm Podcast #6

Ջերմ Պոդկաստի վեցերորդ էպիզոդի հյուրը մեր լավ ընկեր Անժելա Աղաջանյանն է: Այս էպիզոդում խոսում ենք ջղայնության ու ագրեսիայի մասին, թե ինչու՞ է ջղայնությունը համարվում բացասական էմոցիա, ինչու՞ է մանավանդ կանանց համար դժվար այդ էմոցիան արտահայտելը, ո՞ր պահերին ենք զգում, որ ագրեսիվ ենք ու ի՞նչ ենք անում ագրեսիայի հետ:


Հուսով ենք կհավանեք: 

Կսպասենք կարծիքների:

Show more...
1 year ago
52 minutes 28 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #5

Ջերմ Պոդկաստի հինգերորդ էպիզոդում հյուրընկալել ենք Էդուարդին, նույն ինքը Իսկությանը: Ուղղակի մեր տանը նստած խմում էինք ու որոշեցինք խոսել ջերմության մասին, որը ցանկանում ու սպասում ենք ստանալ ընտանիքից, բայց չստանալու արդյունքում սկսում եմ դա ման գալ դրսում, ընկերական հարաբերություններում և այլն ու ինչ ենք ստանում փնտրտուքների արդյունքում:

Հուսով ենք կհավանեք էպիզոդը:

Անպայման կիսվեք կարծիքներով, նաև գրեք արդյոք հավանում եք հյուրերով ֆորմատը:


Հ.Գ. Մեր շունիկը՝ Մալին, ևս ձայնագրվել է այս էպիզոդում, հաչում էր ու երևի ինչ-որ մտքի հետ համաձայն չէր😅

Show more...
1 year ago
49 minutes 52 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #4

Շատ նամակներ էինք ստանում, որ հյուրեր ունենանք ու վերջապես եկավ այդ պահը, Ջերմ Պոդկաստի չորրորդ էպիզոդում ունենք հյուր:

Այս էպիզոդի հյուրը Լիլիան է, իմ տատիկը: Միասին խոսում ենք համբերության ու դրա կարևորության մասին, ոնց դարձնել համբերատարությունը բնավորության մի մաս, արդյո՞ք միշտ է պետք համբարերատար լինել, թե՞ ոչ, և այլն:

Լսեք ու կիսվեք կարծիքներով:

Հուսով ենք կհավանեք:

Show more...
1 year ago
46 minutes 59 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #3

Ջերմ Պոդկաստի երրորդ էպիզոդում Մերիի հետ խոսում ենք մեր նպատակներից, երազանքներից, դրանց հասնելու ճանապարհից ու դադար վերցնելու կարևորությունից:

Հուսով ենք կհավանեք:

Չմոռանաք կիսվել կարծիքներով:

Show more...
1 year ago
54 minutes 59 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #2

Ջերմ Պոդկաստի երկրորդ էպիզոդում Մերիի տված հարցն ենք քննարկում, արդյո՞ք սերը կառավարելի զգացմունք է, թե՞ ոչ: Երկուսով պատասխանում ենք տրված հարցին, հիշում մեր նախկին հարաբերությունները, խոսում փորձարություններից, անկեղծանում, շատ անձնական ինֆոներով կիսվում և այլն: 

Հուսով ենք, որ կհավանեք այս էպիզոդը և չեք ձանձրանա ընթացքում: 

Կսպասենք ձեր կարծիքներին:

Show more...
1 year ago
49 minutes 53 seconds

Jerm Podcast
Jerm Podcast #1

Ջերմ Պոդկաստի առաջին էպիզոդում Մերիի հետ խոսում ենք տարիքից, արդյոք մենք արդեն 23 տարեկան ենք, դեռ 23 տարեկան ենք, թե ուղղակի 23 տարեկան ենք: Քննարկում ենք թե ինչ խնդրիների ենք բախվել տարիքով պայմանավորված, ինչ հարցերի շուրջ ենք շատ մտածում և իհարկե վերջում փորձում ենք գտնել լուծումներ:

Եթե հավանեցիր Ջերմ Պոդկաստի առաջին էպիզոդը մեկնաբանություններում գրիր քո կարծիքը այս թեմայի վերաբերյալ և կիսվիր քո փորձառությամբ:

Show more...
1 year ago
48 minutes 55 seconds

Jerm Podcast
Ջերմ Պոդկաստի շրջանակներում զրուցելու եմ ընկերներիս հետ, քննարկելու ենք բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնց բախվում ենք, որպես երիտասարդներ հայկական իրականության մեջ: Ջերմ Պոդկաստի հիմնական նպատակն է երիտասարդներին հիշեցնելու, որ իրենք մենակ չեն, կան իրենց նման այլ մարդիկ, ովքեր շատ խնդրիների են բախվում առօրյա կյանքում: