Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
TV & Film
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts123/v4/58/37/a8/5837a818-d44d-ea38-f9ac-ad0ddb713d15/mza_11859916811102670759.jpg/600x600bb.jpg
2 Տանդեմ
2Tandem
94 episodes
1 day ago
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Show more...
Society & Culture
RSS
All content for 2 Տանդեմ is the property of 2Tandem and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Show more...
Society & Culture
Episodes (20/94)
2 Տանդեմ
Զուտ ամանորյա էպիզոդ

Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները:

Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։

Սիրում ենք ձեզ։

Show more...
1 year ago
29 minutes 33 seconds

2 Տանդեմ
Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին

Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը:

Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց ժամանակին հեռանալու կարողության կարևորությունը:

Show more...
2 years ago
31 minutes 26 seconds

2 Տանդեմ
Անահիտը սիրահարվել է

Այո֊այո, այս «հիվանդությունը» մեր ընկերուհուն էլ եկավ կպավ․ չգիտես որտեղից, ինչպես և ինչու, հայտնվել է մեկը, ում հաջողվել է գրավել Անահիտի սիրտը: Էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ինչպես անենք, որ այդ մեկը նույնպես հասկանա, որ ինքը գրավել է Անահիտի սիրտը:

Show more...
2 years ago
25 minutes 15 seconds

2 Տանդեմ
Անակնկալ էպիզոդ

Ասացինք` անակնկալ է․ նկարագրություն մի փնտրիր։

Show more...
2 years ago
30 minutes 57 seconds

2 Տանդեմ
Թրենդներն ու մենք

Չէ, չէ, էպիզոդը նորաձության մասին չէ․ իհարկե, անդրադարձել ենք նաև հագուստի հետ կապված թրենդներին, բայց առհասարակ խոսել ենք մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում անընդհատ ի հայտ եկող ու մեզ իրենց ճանկը գցող թրենդների մասին: Որքա՞ն հաճախ ենք անում բաներ, որ չենք ուզում, բայց դա թրենդային է, և արդյո՞ք թրենդը վատ բան է:

Show more...
2 years ago
29 minutes 47 seconds

2 Տանդեմ
Որտե՞ղ փնտրել սեր

Իրականում էպիզոդն այն մասին է, թե արդյո՞ք պետք է փնտրել սեր, և եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ ու որտե՞ղ, սակայն, ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այստեղ նույնպես հասցրել ենք շեղվել թեմայից, անդրադառնալ հարաբերություններին, զուգընկերոջից կախվածությանը ու մի շարք այլ թեմաների: Իհարկե վիճել նույնպես չենք մոռացել:

Show more...
2 years ago
28 minutes 39 seconds

2 Տանդեմ
Ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին

Դու՞ք էլ եք ամեն անգամ ընտանիքի հետ փոքր վեճից կամ դարակի վրա թողած իրը չգտնելուց հետո երազում մենակ ապրելու մասին: Վեգան ու Անահիտն էլ, իսկ Համլետն ու Կոլյան արդեն վաղուց են առանձին ապրում, բայց, պարզվում է՝ սա էլ ունի իր «թակարդներն» ու ոչ այնքան հաճելի «անակնկալները», որոնց մասին մինչև առանձնանալը ոչ մեկ չի կռահում:

Մի խոսքով` էպիզոդում քննարկում ենք թե առանձին, թե ընտանիքի հետ ապրելու առավելություններն ու բացասական կողմերը, առանձնանալու ճիշտ տարիքն ու պահը:

Show more...
2 years ago
28 minutes 30 seconds

2 Տանդեմ
Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն

Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա մեր առաջին հանդիպումն է մեր հեռուստառադիոփոդքասթալսողների հետ, ու քանի որ դու նրանցից մեկն ես, ուզես֊ չուզես, պիտի գաս: Եթե ինտրովերտ ես, խոստանում ենք քեզ տրամադրել ամենաթաքուն ու հարմար անկյունն ու մյուս հյուրերին արգելել նայել քո ուղղությամբ: Դե լավ վերջին մասը մի քիչ չափազանցրեցինք, բայց դե , դու էլ գիտես՝ այս նկարագրություններում սիրում ենք ամեն ինչ չափազանցնել: Այնքան հարցեր տվեցիր մտքումդ, որ քիչ էր մնում հասցեին մոռանայինք գրել՝ Ալեք Մանուկյան 5:

Իսկ հիմա էպիզոդի մասին, մի տեսակ խառը,  բայց շատ բովանդակալից էպիզոդ է ստացվել, որտեղ, չնայած, որ Վեգան բոլորին ընդհատում է ավելի հաճախ, քան սովորաբար, ամեն դեպքում հասցրել ենք խոսել մեր ներքին ու արտաքին բարդույթներից, դրանց հաղթահարման ձևերից, ինչպես նաև հոնքերը հանելու  թելով տարբերակից: Չհարցնես, մենք էլ չգիտենք, թե ինչու:

Show more...
2 years ago
30 minutes 38 seconds

2 Տանդեմ
Ձմերուկը հատապտուղ է 

Այո, այո, հենց էլ հատապտուղ է: Իսկ ինչու՞ ենք հանկարծ հիշել այդ մասին, քանի որ այս էպիզոդի ընթացքում բարձրաձայնում ենք այն բոլոր տարօրինակ հարցերն ու մտքերը, որոնք գրեթե բոլորս ունենում ենք, օրինակ, լոգանք ընդունելիս, բայց չգիտես ինչու երբեք այդ մասին չենք խոսում: Օրինակ՝  ինչու՞ հազալիս չենք ասում առողջություն, իսկ փռշտալիս ասում ենք, կամ ի՞նչ եթե մենք բոլորս իրականում լրիվ տարբեր կերպ ենք տեսնում գույները:

Մի խոսքով, մի փոքր դաժան էպիզոդ, որտեղ մենք ծանրաբեռնելու ենք ձեր ուղեղները, դուք կնյարդայնանաք, բայց ձեզ դուր կգա:

Show more...
2 years ago
30 minutes 25 seconds

2 Տանդեմ
Մեր առաջին սերերը

Իրականում նկարագրության մեջ ավելացնելու շատ բան չկա, վերնագիրն ամեն ինչ ասում է։ Վերհիշել ենք մեր առաջին սերերին` սկսած մանկապարտեզից մինչև դպրոց ու համալսարան: Մի խոսքով, խմելու մի բան վերցրեց ու play սեղմեք` մեր ամենառոմանտիկ էպիզոդը լսելու համար:

Show more...
2 years ago
30 minutes 1 second

2 Տանդեմ
Ինչպես արագ հարմարվել նոր միջավայրում

Չէ, չէ,  սա Դեյլ Քարնեգիի գրքից  մեջբերում չէ, ոչ էլ՝ նոր մոտիվացիոն գրքի անվանում, ճիշտ եք հասկացել, Տանդեմի նոր էպիզոդն է: Ուղղակի մենք էլ, շատերի պես, հաճախ ենք հայտնվում նոր միջավայրներում՝ նոր աշխատանք, ինչ֊որ դասընթաց կամ միջոցառում, ու որքան էլ դժվար լինի հավատալը, երբեմն, նույնիսկ մեզ նման շատախոսների համար է բարդ հարմարվելն ու ընկերներ ձեռք բերելը:

Էպիզոդում խոսում ենք նորեկ լինելու սեփական փորձից ու տալիս մի քանի խորհուրդ:

Show more...
2 years ago
28 minutes 29 seconds

2 Տանդեմ
ժամանակ չունեմ

Ասում են,  երբ ինչ֊որ բան շատ ես ուզում, դրա համար ժամանակ միշտ էլ կգտնես, բայց արդյո՞ք դա այդպես է:

Ես, օրինակ, հենց հիմա ուզում եմ կասկադի ամենավերևում նստած կապուչինո խմել, բայց գրասենյակում նստած գրում եմ այս տեքստը: Լավ, մինչ դուք կգուշակեք, թե ով եմ ես, ասեմ՝ էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է կառավարել ժամանակն այնպես, որ հասցնես և իրականացնել նպատակներդ, և վայելել կյանքը:

Show more...
2 years ago
30 minutes 26 seconds

2 Տանդեմ
Երկարատև հարաբերություններ 

Մենք չորսս էլ կյանքի ինչ֊որ փուլում ունեցել ենք երկարատև հարաբերություններ, դե long term relationship էլի:

Այս էպիզոդում կրկին հիշել ենք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են զույգերը հարաբերությունների տարբեր էտապներում, ինչպես նաև այն մեթոդները, որոնք օգնում են հաղթահարել դրանք:

Մի խոսքով՝ սա էպիզոդ է երկարատև հարաբերությունների ու «սերը վառ պահելու» մասին:

Show more...
2 years ago
29 minutes 48 seconds

2 Տանդեմ
Եվրատեսիլ

Եկեք խոստովանենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ առհասարակ չեն հետաքրքրվում Եվրատեսիլով, ամեն տարի գոնե հարցնում են, թե ո՞վ է ներկայացնում Հայաստանը կամ արդյո՞ք լավն է երգը: Մեր քառյակում ևս հաճախ ունենում ենք Եվրատեսիլյան քննարկումներ ու բանավեճեր, հատկապես, որ գրեթե բոլորս այս կամ այն կերպ առնչվել ենք այս մրցույթին նաև աշխատանքում: Այդ քննարկումներն ու բանավեճերն այս անգամ տեղափոխել ենք ստուդիա․ այս էպիզոդում խոսում ենք Եվրատեսիլի ու մեր մասնակցության, այս տարվա ներկայացուցչի, սկանդալների, կուլիսներից այն կողմ տեղի ունեցող իրադարձությունների, տարբեր տարիների մեր սիրելի մասնակիցների ու երգերի մասին:

Show more...
2 years ago
31 minutes 42 seconds

2 Տանդեմ
էպիզոդ ֆեմինիզմի մասին ֆեմինիստի հետ

Մեր էպիզոդներում տարբեր թեմաներից խոսելիս հաճախ ենք անդրադարձել կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերին, խտրականությանն ու հասարակության կողմից թելադրվող կանոններին: Ի վերջո, որոշեցինք այս թեմայով առանձին էպիզոդ ձայնագրել, բայց քանի որ ուզում էինք, որ ֆեմինիզմի ու սեքսիզմի մասին մեր փոխանցած տեղեկությունը լինի լիարժեք ու ճիշտ, զրույցին մասնակցելու ենք հրավիրել ֆեմինիստ Արմինե Մարկոսյանին:

Show more...
2 years ago
29 minutes 2 seconds

2 Տանդեմ
Seen-ի վրա չթողնես

Այն, որ բոլորիս կյանքի մի ահռելի մասը անցնում է օնլայն, իհարկե, նորություն չէ, բայց պարզվում է` արդեն կան քաղաքավարության նորմեր նաև սոցիալական ցանցերից օգտվելու համար (դե գուցե մինչև այս պահը չկային, բայց այս էպիզոդում մենք արդեն սահմանել ենք): 

Արդյո՞ք էթիկապես ճիշտ է ինչ-որ մեկի նամակը կարդալն ու չպատասխանելը, կամ պատասխանելը 3 օր անց, ի՞նչ երբեք չանել, եթե առաջին անգամ եք գրում Վեգային ու ինչու՞ չի կարելի Կոլյայի ուղարկած ձայնային հաղորդագրությունները լսել կրկնակի արագությամբ: Այս բոլոր հարցերի պատասխանները կլսեք էպիզոդում, բայց անպայման x1 արագությամբ:

Show more...
2 years ago
34 minutes 39 seconds

2 Տանդեմ
Ինքն ինձ unfollow է  արել

Վերնագիրը կարդացի՞ք. այ հենց այդպես է Վեգան շատ հաճախ պատասխանում այն հարցին, թե ինչու չի սիրում այս կամ այն մարդուն: Պարզվում է` կան մարդիկ, ում համար այդ փոքրիկ կապույտ կոճակը որոշում է այլ մարդկանց հետ հարաբերությունների ձևաչափն ու նրանց հանդեպ վերաբերմունքը: Անահիտը հաճախ ամաչում է unfollow անել նույնիսկ այն մարդկանց, որոնց այնքան էլ լավ չի ճանաչում, Համլետը դրան վերաբերվում է ուղղակի որպես ինստագրամի կոճակի, իսկ Կոլյան պարզապես նավսում է ու անցնում առաջ:

Մի խոսքով այս էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք համացանցում իրար հետևելը նշանակում է լինել ընկերներ ու արդյո՞ք այդ կոճակն իսկապես կարող է ճակատագրական դառնալ ընկերների համար:

Show more...
2 years ago
30 minutes 15 seconds

2 Տանդեմ
Համեղ էպիզոդ

Ուշադրությու՛ն․ խստիվ արգելվում է էպիզոդը լսել քաղցած: Հետո չասեք, որ չենք զգուշացրել, քանի որ ամբողջ ընթացքում խոսում ենք մեր ամենասիրելի ուտելիքներից՝ բուրգերից ու սուշիից մինչև լավաշ, կարագ ու ծիրանի ջեմ կոմբինացիա, նկարագրում ենք տարբեր համեր, իսկ ամենավերջում ինքներս ենք պատրաստում և Համլետի նոր բացադրատոմսը փորձում հենց էպիզոդի ընթացքում:

Մի խոսքով, սա պաշտոնապես մեր ամենահամեղ էպիզոդն է:

Show more...
2 years ago
32 minutes 31 seconds

2 Տանդեմ
Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո

«Դուրս շատ է գալիս, բայց ախր նոր եմ բաժանվել...» . նման արտահայտություն հաստատ լսած կլինես: Մենք էլ ենք հաճախ այս թեմայով տարբեր մտքեր լսում, դրա համար էլ որոշեցինք այս էպիզոդի ընթացքում հասկանալ՝ արդյոք կա սահմանված ժամանակաշրջան, որը պետք է պահել հարաբերությունների միջև: Խոսում ենք նաև այն մասին, թե ի՞նչ պետք է անել ու ինչի՞ց խուսափել, երբ նոր ես սկսել հարաբերություններ, սակայն նախկինի մասին հիշողությունները դեռ թարմ են:

Show more...
2 years ago
31 minutes 25 seconds

2 Տանդեմ
Նախանձում ենք

Այս էպիզոդում խոսել ենք ամենատհաճ ու ծանր զգացողություններից մեկի՝ նախանձի մասին: Փորձել ենք հասկանալ՝ ինչից է այն առաջանում, ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, ու արդյոք կա նաև բարի նախանձ:

Ի դեպ, պարզվեց՝ մեզնից ամենանախանձը Վեգան է:

Show more...
2 years ago
31 minutes 8 seconds

2 Տանդեմ
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։