Home
Categories
EXPLORE
History
Music
Religion & Spirituality
True Crime
Society & Culture
Business
Technology
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
BN
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts126/v4/dd/2e/b6/dd2eb6f5-3652-0f3d-4d97-257063cb74a5/mza_18325013836428923598.jpg/600x600bb.jpg
🎙 NaYev Podcast
NaYev Podcast
30 episodes
1 week ago
🎙️Բարի գալուստ "NaYev Podcast"🎉 📋 _Ինչի մասին ենք խոսում _ Մենք խոսելու ենք թեմաներից, որոնք հենց մեզ են հետաքրքիր🤔, ցույց ենք տալու տարբեր արժեհամակարգերի, մասնագիտությունների մարդկանց👩‍⚕️👨‍🎓👩‍🌾, բարձրաձայնելու երիտասարդության համար կարևոր թեմաներ ու դա անելու մեզ բնորոշ հումորով ու անմիջականությամբ:🌍 🕗Ամեն շաբաթ ժամը 8-ին սպասեք մեզ Youtube-ում ու փոդքասթի բոլոր հարթակներում⏰: Չմոռանաք բաժանորդագրվել և սեղմել այդ ծանուցման զանգը 🔔, որպեսզի երբեք բաց չթողնեք որևէ դրվագ: #NaYev #Podcast #Armenia #Yerevan #Hayk #Mkrtchyan #Yeva #Gharibyan
Show more...
Comedy Interviews
Comedy
RSS
All content for 🎙 NaYev Podcast is the property of NaYev Podcast and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
🎙️Բարի գալուստ "NaYev Podcast"🎉 📋 _Ինչի մասին ենք խոսում _ Մենք խոսելու ենք թեմաներից, որոնք հենց մեզ են հետաքրքիր🤔, ցույց ենք տալու տարբեր արժեհամակարգերի, մասնագիտությունների մարդկանց👩‍⚕️👨‍🎓👩‍🌾, բարձրաձայնելու երիտասարդության համար կարևոր թեմաներ ու դա անելու մեզ բնորոշ հումորով ու անմիջականությամբ:🌍 🕗Ամեն շաբաթ ժամը 8-ին սպասեք մեզ Youtube-ում ու փոդքասթի բոլոր հարթակներում⏰: Չմոռանաք բաժանորդագրվել և սեղմել այդ ծանուցման զանգը 🔔, որպեսզի երբեք բաց չթողնեք որևէ դրվագ: #NaYev #Podcast #Armenia #Yerevan #Hayk #Mkrtchyan #Yeva #Gharibyan
Show more...
Comedy Interviews
Comedy
Episodes (20/30)
🎙 NaYev Podcast
🎙️Շոու բիզնեսյան սկանդալներ | Ով է մեզ բլոկել, ինչու են շարունակում ժյուրի լինել NaYev #31

💥 Այսօր կխոսենք էն ամենից, ինչ չի ընդունվում բարձրաձայն ասել։ Շոու բիզնեսի կեղտից, հանրային երկերեսանիությունից, բլոկներից...Ու թե ով ում է ժպտում էկրանին, բայց ատում իրական կյանքում։🧠 Բացի այդ, կփորձենք հասկանալ՝ ինչու ենք մենք ամեն ինչ այսքան արագ մոռանում ու արդարացնում։🙅‍♀️ Չենք խնայելու ոչ մեզ, ոչ էլ «կեղծ հերոսներին»։🦴 Եկեք լվանանք ոսկորները՝ առանց ֆիլտրի։

Show more...
3 weeks ago
46 minutes 33 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Հոգեվիճակ, գոնե դա հաշվի առնեն #NaYev #30

Այսօրվա պոդկաստի թողարկման ընթացքում մենք ձեզ հետ կխոսենք այն թեմաների մասին, որոնք հաճախ մնում են կադրից դուրս՝ ներքին ցավ, զզվանք, բացություն և դաստիարակություն։ Կկիսվենք անձնական պատմություններով, կքննարկենք՝ ինչ է նշանակում լինել բլոգեր հայկական իրականությունում, և կփորձենք հասկանալ՝ ինչու երբեմն մարդիկ ուղղակի «գրգռում են» մեզ։ Այս թողարկումը ազնվության, խոցելիության ու հասկացողություն գտնելու մասին է։

Show more...
1 month ago
38 minutes 56 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Ինչպես սկսել կարիերան, վարձատրվող պրակտիկա Հայատաստանի լավագույն գործատուի մոտ #NaYev #29

Մեկնարկել է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի և PMI Science գիտահետազոտական կենտրոնի ամենամյա INKOMPASS 2025 վարձատրվող փորձնակության ծրագիրը։Դիմումներն ընդունվում են հետևյալ ուղղություններով՝✔️ Իրավաբանություն✔️ Մարքեթինգ✔️ Ֆինանսներ և հաշվապահություն✔️ Նախագծերի կառավարում✔️ Փորձարարական Ինժեներիա✔️ Տեխնիկական նախագծերի կառավարում✔️ Պլանավորում և Նախագծեր✔️ Նորարարությունների կառավարում✔️ Արհեստական բանականություն և մաթեմատիկա✔️ Տվյալների Վերլուծություն✔️ Տվյալների ճարտարագիտություն✔️ ՎիճակագրությունԱռաջարկվող ծրագրերին կարող եք ծանոթանալ հղումով՝ ➡️ https://cutt.ly/DrdML95Khttps://bit.ly/4iysYlRԱրփինե Բարսեղյան՝ https://www.facebook.com/arpineh.barseghyanԳարիզետա Չախոյան ՝https://www.instagram.com/garizeta/

Show more...
1 month ago
46 minutes 52 seconds

🎙 NaYev Podcast
🎙️ԲՈՒԼԻՆԳ | Ո՞վ է մեղավոր,Կիբերբուլինգ #podcast #28

🔵 Ինչպե՞ս կանխել բուլինգը և հնարավո՞ր է դա📌 Բուլինգ – տերմինը նոր է մեզ համար, սակայն երևույթը խոր արմատներ ունի, մշտական է և հաճախ՝ անկառավարելի։ Այստեղ զոհեր ու ագրեսորներ փնտրելն անիմաստ է, քանի որ խնդիրը շատ ավելի լայն է։❌ Բացառել բուլինգը լիովին՝ անիրատեսական է, բայց դրա նվազեցման ուղղությամբ պետք է աշխատել հետևողականորեն։ Անհրաժեշտ է պահպանել ուշադրությունը երեխայի նկատմամբ, չթիրախավորել նրա սխալները, բաց լինել հաղորդակցության համար, «չկանչել մեծ ախպորը», «թեմա չանել» մյուս ծնողների հետ🤐, փորձել բացահայտել երեխայի ներաշխարհը🧠։ 🌐Կիբերբուլինգի դեմ պայքարի «ծանր հրետանին»՝ 🎓մեդիագրագիտությունն է։ Ցանկացած կոնտենտ ստեղծելիս անհրաժեշտ է ունենալ պատասխանատվության զգացում, հատկապես եթե այն վերաբերում է երեխաներին👶։ Դե իսկ համացանցային ագրեսիան ճնշելու լավագույն տարբերակը՝ այն չխրախուսելն է🚫։ 👥Բուլինգի նվազեցումը հնարավոր է միայն հասարակության միասնական ջանքերով՝ սկսած ընտանիքից մինչև կրթական համակարգ ու մեդիա📺։

Show more...
3 months ago
47 minutes 20 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Հոգեկան առողջություն | Տրավման, Brainspotting, Fake հոգեբան #NaYev #podcast #27

Դիտել այստեղ - https://youtu.be/dmpqBhQVo5c

Կողմնակալ ընկե՞ր, թե՞ անկողմնակալ հոգեբան 🧠Մինչև մեկ տարեկան մենք հասցնում ենք ստանալ բոլոր տրավմաները 🍼։ Կասենք ինչու 💭 Մարդիկ հաճախ խուսափում են հոգեբանական աջակցությունից, իսկ պատճառները տարբեր են։ Մի մասը կապված է մեր մենթալիտետի հետ, մյուսը՝ վախերի կամ մանկական սպիների 💔, կան նաև դեպքեր, երբ մարդիկ պարզապես ֆինանսապես պատրաստ չեն կամ ափսոսում են վճարել 💸Երբեմն մեզ համար ճակատագրական է դառնում հոգեբանի ընտրությունը⚖️՝ երբ խաբվում ենք ռիլերով կամ սերտիֆիկատներով 🎓📜, և ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում՝ «Աչքը սարքելու փոխարեն ունքը հանում» 👀.Որպեսզի գոնե այս հաղորդումը դիտողները նման աղետի չբախվեն 🚫, փորձել ենք հնարավորինս ինֆորմացնել, թե ինչպիսին պետք է լինի պրոֆեսիոնալ հոգեբանը 👩‍⚕️Հիշեք, հոգեկան առողջության կարևորությունը որքան շուտ գիտակցենք և համապատասխան քայլեր ձեռնարկենք՝ այնքան երջանիկ ու ներդաշնակ կապրենք ✨🌱

Show more...
3 months ago
1 hour 14 minutes 50 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Թմրանյութեր | ինչու չօգտագործել, կախվածության դեպքում ում դիմել, զրկանքի համախտանիշ «լոմկա»

Հաճույքից դեպի կախվածություն՝ մեկ քայլ 🚫💊


Այս հաղորդման ընթացքում մենք անդրադառնում ենք խիստ մտահոգիչ թեմայի՝ թմրամիջոցների օգտագործմանը. վերջին տարիներին խնդիրը «երիտասարդացել» է, ինչը պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով և սոցիալական ցանցերի ընձեռած «հնարավորություններով»։ Դժվար չէ նկատել, որ անգամ ֆիլմերը 🎬 մեծ ազդեցություն են ունենում՝ հաճախ ներկայացնելով թմրամիջոցներ տարածողներին և օգտագործողներին որպես «քուլ» կերպարներ 😎։


Բարեբախտաբար, «Շուրիկի արկածներն» անցյալում են, և այսօր կան բոլոր նախադրյալները՝ ժամանակին բուժում ստանալու համար 🏥. թմրանյութերից կախվածություն ունեցող մարդիկ քաղաքակիրթ վերաբերմունքի են արժանանում, նրանց տվյալները մնում են գաղտնի 🔒, իսկ բուժումն ամբողջովին անվճար է։


Հուսով ենք, որ մեր հաղորդման ընթացքում հնչած խորհուրդները գոնե մի փոքր կնպաստեն մարդկանց այս չարիքից ձերբազատվելուն և բնականոն կյանք վերադառնալուն։

💌 Սիրով Նաև թիմ` Հայկ Մկրտչյան և Եվա Ղարիբյան 💖

@yevagharibyan2989 @HaykMkrtchyanM

Եվա Ղարիբյան ` 📸 Instagram: https://www.instagram.com/yevagharibyan/

Հայկ Մկրտչյան՝ 📸 Instagram։ https://www.instagram.com/hayk_mkrtch_yan/


Show more...
4 months ago
59 minutes 54 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Կենդանասերներ | անտուն կենդանիների, ճիշտ կերակրելու, որդեգրման, դաժան վերաբերմունքի մասին/NaYev#23

https://youtu.be/k6Y7tgOWVbs

Կենդանասերներ, միացեք ձեր սրտով բաներ ենք խոսելու այսօր 😻 Որքանո՞վ է փոխվում մարդկանց ֆիդբեքը կենդանի պահելիս, ինչպե՞ս կարելի է «լեզու գտնել» ագրեսիվ կենդանիների հետ, ինչու՞ են մարդիկ հարմարվել շների սպանդին, կենդանիներին որդեգրելուն ի՞նչ քայլեր պետք է նախորդեն, որքանո՞վ է կարևոր ստերջացումը կենդանիների առողջության համար։ Կուզենայինք, որ այս հաղորդումը դիտեին հատկապես ոչ կենդանասեր մարդիկ, մասնավորապես այն ծնողները, որոնք արհեստական վախ են ներշնչում երեխաներին՝ կապրիզներից դուրս բերելու համար, կամ չեն մտահոգվում կենդանու հանդեպ ունեցած երեխայի ագրեսիայից։ Ի դեպ, պարզվում է կենդանասերները մարդկանց էլ են սիրում 😁, և հնարավոր է այս սերերը համատեղել, իսկ պաշտպանական ներուժն ավելի շատ կենդանիներին ուղղելը պայմանավորված է նրանց անպաշտպանությամբ։ Հուսով ենք, այս հաղորդումը գոնե մի քիչ կնպաստի կենդանիների նկատմամբ դաժանության նվազմանը․ Բարի եղեք մարդիկ 💛

Show more...
1 year ago
1 hour 17 minutes 46 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Կին Ավագանի |Քաղաքի կառավարման,դժվարությունների,հասարակական ընկալման ու ասեկոսեների մասին/NaYev#22

https://youtu.be/fzAGCdfIT5w


Հնարավո՞ր է լինել խնամված կին, լավ մայր, կենցաղում հասցնել ամեն ինչ և այս ամենին զուգահեռ զբաղվել քաղաքականությամբ և կամավորությամբ։ Մեր հյուրերը ձեզ հետ կկիսվեն հենց իրենց սեփական փորձով և դուք վերջնականապես կմոռանաք «Չեմ հասցնում» արտահայտության մասին։ Իրականում բավականին բազմաշերտ զրույց ստացվեց, խոսեցինք ավագանիում կնոջ ունեցած դերի, գենդերային անհավասարության, սկզբունքայնության, կարծրատիպերի կոտրման և «գորշ մկնիկ» չլինելու մասին։ Վստահ ենք, շատերիդ է հուզում հարցը, թե ի՞նչ մոտիվացիա ունեն ավագանու անդամները, ի՞նչն է ստիպում կայացած կնոջը ժամանակ հատկացնել կամավորությանը՝ սե՞րը քաղաքի նկատմամբ, թե՞ կան նաև այլ պատճառներ։ Այսօրվա հաղորդման ընթացքում նաև խոսեցինք վերջին ժամանակներս բավականին մեծ աղմուկ բարձրացրած և շատերի համար ցավոտ թեմայից՝ երևանյան ծառահատումներից։ Ի՞նչ կտա եվրոպական «թանկանոց տնկանյութը» Երևանին, արդյո՞ք մասնագետների կարծիքը հաշվի էր առնվել այս կարևոր քայլին գնալուց առաջ, և վերջապես՝ ո՞վ է ասողը և պատասխանատուն այս իրավիճակում։ Դիտե՛ք, ասենք 👀

Show more...
1 year ago
1 hour 24 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Լիդիա Այվազյան - Սննդաբան, բժիշկ-դիետոլոգ | Սխալ դիետաների, առողջ քաշի և ... մասին / NaYev#21

ATTENTION ❗️ Եթե քեզ հաջողվել է նիհարել` դու դեռ դիետոլոգ չես 🙈 🥗Հայաստանի ամենապատասխանատու սննդաբանի հետ խոսել ենք, թե ինչու է պետք կյանքի լավագույն տարիները կրթության վրա ծախսել, եթե կարելի է քաշ գցել ու դիետոլոգ դառնալ, ինչպես նաև սննդային վարքի խանգարումների պատճառներից, դիետաների տեսակներից, ճիշտ սնվելու բանաձևից, օրգանիզմի վրա մրգերի և բանջարեղենների ազդեցությունից ու շատ այլ կարևոր թեմաներից։ 🍞Այս հաղորդումը վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր նիհարել են ուզում՝ այլև բոլորին, ի վերջո ճիշտ սնվելու կարիք ունենք բոլորս անխտիր, սննդակարգի հետ կապված գոնե մինիմալ գիտելիքները մեզ կօգնեն լինել ավելի առողջ, միֆերի զոհ չդառնալ, շրջապատի խորհուրդներով ինքավնասվելու փոխարեն՝ ճանաչել մեր օրգանիզմը։ Ի դեպ, թողարկման ընթացքում կիմանաք նաև ավելորդ քաշի բանաձևը։ 📺Դիտեք հաղորդումը և հետևեք առողջ ապրելակերպի կանոններին 👩‍⚕️Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյան` 📸 Instagram: https://www.instagram.com/dr.lidia_ayvazyan/

Show more...
1 year ago
1 hour 23 minutes 11 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Էվելինա Խանոյան | կրթության, առանձին ապրելու, ժամադրությունների և բլոգինգի մասին /NaYev#20

https://youtu.be/KITChGra2v4

💌 Սիրով Նաև թիմ` Հայկ Մկրտչյան և Եվա Ղարիբյան 💖 @yevagharibyan2989 @HaykMkrtchyanM Եվա Ղարիբյան ` 📸 Instagram: https://www.instagram.com/yevagharibyan/ Հայկ Մկրտչյան՝ 📸 Instagram։ https://www.instagram.com/hayk_mkrtch_yan/ 📺 Չենք մոռանում բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել 🔔 զանգակի կոճակը

Show more...
1 year ago
1 hour 6 minutes 4 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Գարիկ Պապոյան | Վեգանիզմ, բիզնես, երկու աղջիկների պապա լինելը մասին /NaYev #19

https://youtu.be/qaByiQV8wIc


💌 Սիրով Նաև թիմ` Հայկ Մկրտչյան և Եվա Ղարիբյան 💖 @yevagharibyan2989 @HaykMkrtchyanM Եվա Ղարիբյան ` 📸 Instagram: https://www.instagram.com/yevagharibyan/ Հայկ Մկրտչյան՝ 📸 Instagram։ https://www.instagram.com/hayk_mkrtch_yan/ 📺 Չենք մոռանում բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել 🔔 զանգակի կոճակը

Show more...
1 year ago
57 minutes 14 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Սեքսի օգտակարության, կուսության, էրեկտիլ դիսֆունկցիայի մասին - Դավիթ և Անի | NaYev #18

https://youtu.be/s1W-lY9RrIo

Այս հաղորդման հյուրերին ներկայացնելուց առաջ դուք կիմանաք թե ու՞ր էինք կորել մենք ու ի՞նչ տուսովկաների մեջ էինք։ Այնուհետև մեր թրենդային հյուրերը՝ գինեկոլոգ Անի Գասպարյանը և ուրոլոգ Դավիթ Տոնոյանը «կբացեն ձեր աչքերը»․ կիմանաք՝ գնալ չաղ ուրոլոգի թե՞ ծիտ գինեկոլոգի մոտ, առաջնորդվել ձեր հարևան Լեռնիկի կյանքի փորձով թե՞ հետազոտվել և էլի շատ հետաքրքիր հարցերի պատասխաններ։ 💌 Սիրով Նաև թիմ` Հայկ Մկրտչյան և Եվա Ղարիբյան 💖 @yevagharibyan2989 @HaykMkrtchyanM Եվա Ղարիբյան ` 📸 Instagram: https://www.instagram.com/yevagharibyan/ Հայկ Մկրտչյան՝ 📸 Instagram։ https://www.instagram.com/hayk_mkrtch_yan/ 📺 Չենք մոռանում բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել 🔔 զանգակի կոճակը

Show more...
1 year ago
1 hour 19 minutes 21 seconds

🎙 NaYev Podcast
🎙️A.Chilla Սերժո | հայկական ռեպի, երաժշտության, ներկայիս շոու բիզնեսի մասին | NaYev #17

https://youtu.be/mFUh6O_CGuI

Show more...
1 year ago
1 hour 8 minutes 10 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Նանե և Դալիթա | Մանկական Եվրատեսիլի, դժվարությունների ու չերևացող կողմերի մասին | NaYev #16

🌟Այս անգամ մենք հյուրընկալել էինք Մանկական Եվրատեսիլի մեր ներկայացուցիչներին` Դալիթային և Նանեին Yan Girls խմբից ու խոսել ամենամանկական ուրախ տոնի Եվրատեսլի, 🎤 դրան պատրաստվելու, դժվարությունների ու հետաքրքիր, չպատված կողմերի մասին🎼 #Dalita #Nane #NaYev #Podcast #armenia Դալիթա Ավանեսյան՝  @Dalita  📸 Instagram: https://www.instagram.com/dalita_avanessian/ Նանե Անդրեասյան ՝ 📸 Instagram: https://www.instagram.com/andreasyan_nane/

Show more...
1 year ago
58 minutes 8 seconds

🎙 NaYev Podcast
🎙️ Դոնար տատի | Ամանորյա բարության, սկեսուրի, նոր ժամանակների մասին | NaYev #15

✨Այս հաղորդման հյուրն է Եվայի տատին` Դոնարը 👵, ում հետ խոսել ենք ժամանակների փոփոխության, Ամանորի🎄, ընտանեկան ավանդույթների🕰️, ճամփորդելու մասին 🌍 և ոչ միայն . #Դոնար #Տատի #NaYevPodcast #armenia

Show more...
1 year ago
38 minutes 26 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Coca-Cola Սանտա | Հրաշքի, «Աշխարհին շատ Սանտաներ են պետք» գաղափարի և Քարավանի մասին» | NaYev #14

Այս հաղորդման հյուրն էր 🎅🏻 Coca-Cola Թաքնված Սանտաներից մեկը, ում հետ մենք խոսեցինք հրաշքից, «Աշխարհին շատ Սանտաներ են պետք» կոնցեպտի հիմքում ընկած գաղափարախոսությունից և Coca-Cola ամանորյա Քարավանի հեքիաթային ու հրաշքով լի ճանապարհորդությունից։ Սանտան միշտ իր հետ նվերներ է բերում🎁 Coca-Cola Սանտան էլ նվեր է բերել ձեզանից մեկին: Դրա համար մեկնաբանություններում պետք է գրես, թե ինչ բարի գործ ես վերջերս կատարել։ Հաղթողին ընտրելու է Coca-Cola թիմը: Հա, չմոռանաս մեկնաբանության հետ նշել քո ինստագրամյան էջը։ Նվերը կարող ես վերցնել դեկտեմբերի 24-ին, «Big Christmas Market with Coca-Cola» ամանորյա տոնավաճառից, որտեղ էլ ելույթ է ունենալու Coca-Cola Սանտան և որտեղից էլ սկսելու է իր մեծ ճանապարհորդությունը Coca-Cola Քարավանը: #Սանտա #Coca-Cola #NaYevPodcast #armenia

Show more...
1 year ago
33 minutes 59 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Ագնես և Շուշան | մենակ և ընկերներով ճամփորդելու, քիչ գումար ծախսելու, մշակութային շոկերի մասին #13

https://youtu.be/rEkKXOxvc3c 🎉Այս հաղորդման հյուրերն էին մեր ընկերները` 👩‍🦰 Շուշանը և 👩 Ագնեսը, ում հետ միասին մենք խոսեցինք ճամփորդությունից, 🌍✈️ առհասարկ մենակ գնալու դրական և բացասական կողմերից, 👍👎 իրենց կողմից այցելած առաջին երկրներից, 🗺️ ամենասիրելիներից, ❤️ մշակութային 🤯 շոկերից: Մի խոսքով, անչափ հետաքրքիր հաղորդում, որը պետք է ուղղակի վայելել: 📺

#Ագնես #Շուշան #NaYevPodcast #armenia

Ագնես Խերենյան՝  @AgnesKheranyan  📸 Instagram: https://www.instagram.com/sunflower096/

Շուշան Ստեփանյան՝  @ShushanStepanian  📸 Instagram: https://www.instagram.com/shushanstepanian/

Show more...
1 year ago
57 minutes 40 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Հեղնար Շալունց, Ռայա տատի I ամենամեծ ֆուդ բլոգի, տատիի բլոգերության, երիտասարդ մնալու մասին #12

💡Այս անգամ ամենաջիգյարով Ռայա տատիի ու ամենահամեղ ձեռքով Հեղնար Շալունցի հետ խոսել ենք բլոգերությունից, ինչպես սկսեց, ո՞նց ներգրավեց Ռայա տատիկին, ինչեր են միմյանցից սովորել ու դեռ սովորում: 👩‍🦳Ռայա տատին պատմեց իր բաղադրատոմսերի, առողջ ու կենսուրախ մնալու գաղտնիքների մասին, Շալունցն էլ՝ ինչպես կառուցել ամենաջերմ հարաբերությունները ընտանիքի մեջ ու հանրայնացնել դա որպես լավ օրինակ: 📖#Շալունց #ՌայաՏատի #NaYevPodcast #armenia https://youtu.be/hPrgA5Zt42I

Show more...
1 year ago
40 minutes 37 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Կրոնագետ | հաճույքի, աղանդների, յոգայի մեղք լինելու, կրոնական կարծրատիպերի մասին /NaYev #11

Այս անգամ մենք կրոանգետի հետ խոսել ենք 3 հիմնական կրոնների` քրիստոնեության, բուդդայականության և իսլամի մասին: 🕊️ Փորձել ենք հասկանալ, ինչ տարբերություններ և ընդհանրություններ կան, ինչի համար են ստեղծվել, որոնք ենք սխալ ընկալումները, որոնց մենք հավատում ենք, բայց որոնք մոտ չեն ճշմարտությանը: 🤔🌍 #Կրոնագետ #Հայաստան #NaYevPodcast Watch on youtube: https://youtu.be/E4BLSdopMO4

Show more...
1 year ago
44 minutes 53 seconds

🎙 NaYev Podcast
Քույր և եղբայր | մանկական տրավմաների, քյարթ եղբայրների, խտրականություն դնելու մասին

Այս անգամ հրավիրել ենք մեր տնեցիների շարունակությանը, միասին խոսել մեր մանկության համատեղ հուշերից, դժվարություններից, ծնողների կողմից տարբերություն դնելու չդնելուց ու անսահման շատ ծիծաղել:

Watch on youtube: https://youtu.be/dbxtKQHK-yw

Show more...
1 year ago
1 hour 2 minutes 9 seconds

🎙 NaYev Podcast
🎙️Բարի գալուստ "NaYev Podcast"🎉 📋 _Ինչի մասին ենք խոսում _ Մենք խոսելու ենք թեմաներից, որոնք հենց մեզ են հետաքրքիր🤔, ցույց ենք տալու տարբեր արժեհամակարգերի, մասնագիտությունների մարդկանց👩‍⚕️👨‍🎓👩‍🌾, բարձրաձայնելու երիտասարդության համար կարևոր թեմաներ ու դա անելու մեզ բնորոշ հումորով ու անմիջականությամբ:🌍 🕗Ամեն շաբաթ ժամը 8-ին սպասեք մեզ Youtube-ում ու փոդքասթի բոլոր հարթակներում⏰: Չմոռանաք բաժանորդագրվել և սեղմել այդ ծանուցման զանգը 🔔, որպեսզի երբեք բաց չթողնեք որևէ դրվագ: #NaYev #Podcast #Armenia #Yerevan #Hayk #Mkrtchyan #Yeva #Gharibyan