Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
News
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts126/v4/7b/d8/61/7bd861e1-73a8-e2aa-4987-697dad3a8377/mza_9212127412944450415.jpg/600x600bb.jpg
Կինոաշխարհ
Kinoashkharh
13 episodes
6 days ago
Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Show more...
Film Interviews
TV & Film
RSS
All content for Կինոաշխարհ is the property of Kinoashkharh and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Show more...
Film Interviews
TV & Film
Episodes (13/13)
Կինոաշխարհ
Սինեֆիլ Միքայել Ոսկանյանն ու կինոյի երաժշտություն ստեղծելը

«Մի անգամ երազումս սիմֆոնիկ սյուիտ էի գրել», - ասում է կոմպոզիտոր և թառահար Միքայել Ոսկանյանն ու շտապում ավելացնել, որ կարևորը կարողանաս դրանից ինչ-որ բաներ արձանագրել ու բերել իրականություն։ Օբերտոն լեյբլի ստուդիայում ձայնագրած այս էպիզոդը կինոյի երաժշտության մասին է։

Ֆոնային հնչող ստեղծագործությունը՝ UTOPIA | ASFALT and Miqayel Voskanyan

Show more...
1 year ago
21 minutes 19 seconds

Կինոաշխարհ
Երևակայությունից հեքիաթ․ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» մեկ տարեկան է

Դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ Արմինե Անդան մեկ տարի առաջ՝ 2023-ի ապրիլին կատարեց անիմացիոն ֆիլմի ռեժիսորական իր դեբյուտը։ Այս մեկ տարում կարճամետրաժ «Թռչող տերևների երգն» ընտրվել է շուրջ 50 միջազգային կինոփառատոնների կողմից, ստացել 10 մրցանակ, ներառյալ գլխավոր մրցանակներ, և 1 նոմինացիա։ Տիրապետելով կինոարտադրության գրեթե բոլոր փուլերին՝ Արմինեն Կինոաշխարհին պատմում է ֆիլմի հիմքում ընկած գաղափարի, ստեղծագործական վստահության, երևակայության ու հայկական հեքիաթի կարևորության մասին։

Show more...
1 year ago
24 minutes 59 seconds

Կինոաշխարհ
Կինոյի ու գրականության հատման կետերը

Վերջերս լույս տեսավ լատվիացի հեղինակ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպի հայերեն թարգմանությունը, որը թարգմանվել է 26 լեզուներով, վաճառվել ավելի քան  200,000 օրինակով ամբողջ աշխարհում, և այս տարի նաև հասցրել է էկրանավորվել՝ դառնալով լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Առիթը բաց չթողնելով, հանդիպել եմ բանաստեղծ, վերնատուն հրատարակչության գլխավոր խմբագիր, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանին։ Նրա հետ ամփոփում ենք Կինոաշխարհի փոդքաստային տարին, մշտապես արդիական թեմայով․ ինչպե՞ս, որտե՞ղ և ինչո՞ւ են հատվում կինոյի ու գրականության խաչմերուկները։

Show more...
1 year ago
16 minutes 22 seconds

Կինոաշխարհ
Հայրենական մեծ պատերազմը հայկական կինոյում

Վերնագրին չխաբվես, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ։ Մշակութաբան, կինոն, երաժշտությունը, և, ընդհանուր առմամբ, արվեստը փիլիսոփայական տեսանկյունից ուսումնասիրող Արման Սաֆարյանը, որը դասավանդում է հայ-ռուսական համալսարանում, խոստացել է իրա հոդվածը ներկայացնել հանրամատչելի կերպով։ Իսկ մեզ մնում է ուղղակի մոտակա 25 և ավել րոպեները վայելել որպես որակյալ դասախոսություն։

Show more...
2 years ago
27 minutes 33 seconds

Կինոաշխարհ
Կինոդիտումը՝ կրթության կարևոր ու անբաժան մաս

«Խոսակցական անգլերենս ո՞նց զարգացնեմ» հարցը միշտ ակտուալ է, որին կա ոչ պակաս ակտուալ պատասխան՝ կինոներ նայիր։ Հենց այ էս հարցի շուրջ մտածելիս որոշեցինք փոդքաստի հյուր կանչել Հռիփսիմե Խանզադյանին, որն արդեն 20 տարի անգլերեն է դասավանդում դպրոցականների ու մեծահասակների։ Կրթության փորձագետ, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության թիմի ղեկավար Հռիփսիմեն վաղուց է կինոդիտումներն ու քննարկումները մտցրել իր դասավանդման մեթոդի մեջ։ Արդյունքները՝ ավելի քան հիացնում են։

Show more...
2 years ago
20 minutes 10 seconds

Կինոաշխարհ
Օֆելյա Հարությունյանի զգացմունքային «Գյուղը որ կանգնի» ֆիլմը

Մենակություն, դատարկություն, կիսատություն․․․ Սրանք այն թեմաներն են, որոնց ռեժիսոր Օֆելյա Հարությունանն ամփոփել, բայց չի սահմանափակվել իր «գյուղը, որ կանգնի․․․» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում։ Հեղինակը նախ այս ֆիլմի հետ լրիվ ուրիշ պլաններ ուներ՝ վավերագրել բացառապես կանանցով բնակեցված հայկական գյուղը, բայց արդեն վերջնական տարբերակում իրական կանանց հավաքական կերպարներին մարմանավորել են դերասաններ Նանոր Պետրոսյանը, Անի Խաչիկյանը, Լիանա Վարդանյանն ու այլք։

Show more...
2 years ago
21 minutes 32 seconds

Կինոաշխարհ
Վավերագրող Իննա Մխիթարյանն իր «Թոնրատան» հերոսներից մեկն է

Երկար տարիներ զբաղվելով վավերագրական լուսանկարչությամբ ու արժանանալով տարբեր մրցանակների, Իննա Մխիթարյանը միայն վերջերս ա սկսել մտածել էն մասին, որ ֆիլմը գուցե ավելի ազդեցիկ գործիք ա հենց նույն վավերագրության համար։ Հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Թոնրատունը» նուրբ թելերով միացնում ա ներկան ոչ շատ հեռու անցյալին ու էլ չեմ ուզում շատ բան ասել, որովհետև հա՛մ Իննան ա շատ սիրուն ու մանրամասն պատմում ֆիլմից, հա՛մ էլ կարող եք «Ոսկե ծիրանի» շրջանակներում գնալ ու նայել։

Show more...
2 years ago
18 minutes 5 seconds

Կինոաշխարհ
Վիզուալ էֆեկտների մասին՝ թեյնիկների համար

Թեյնիկը վատ իմաստով չէ, ուղղակի այնպիսի բաներ են կատարվում կինոյում, որ շատերս չգիտենք, թե ինչպես են աշխատում տեխնոլոգիաները։ Մեզ այս հարցում օգնել է վիզուալ էֆեկտների լուսավորության ավագ մասնագետ Խաչիկ Աստվածատրյանը, որն աշխատել է հայտնի Assasin's Creed, Call of Duty, PUBG խաղերի վրա։

Քանի որ Խաչիկն այս պահին գտնվում է Բուդապեշտում, ձայնագրությունն իրականացրել ենք հեռավար։

Show more...
2 years ago
18 minutes 52 seconds

Կինոաշխարհ
Դավիթ Մուրադյանն ամփոփում է հայ կինոյի 100-ամյակը

Այս տարվա ապրիլին մեկնարկել են հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Հոբելյանական տարեթիվը հատկապես նշանակալի է համամարդկային նոստալգիայի ֆոնին, երբ հինը հետաքրքիր է ու էկզոտիկ։ Սակայն ի՞նչ ասել է թե 100-ամյա կինոյի պատմություն։ Կինոգետ ու գրող Դավիթ Մուրադյանն օգնում է նախնական ու բավական ամփոփ պատկեր ստանալ այդ ամենի մասին։

հեղինակից՝ էպիզոդը հատկապես օգտակար կլինի կինոյի ոլորտ նոր-նոր մուտք գործող ու գաղափարները ճիշտ ուղու վրա դնող մարդկանց համար

Show more...
2 years ago
23 minutes 14 seconds

Կինոաշխարհ
Կինոյի դիմահարդարում (cinema makeup)

Յուրաքանչյուր կապտուկ, յուրաքանչյուր շրթներկ ֆիլմին ռեալիստականություն, տրամադրություն ու ոճ հաղորդելու կարևոր գործիք է։ Այդ գործիքներով է աշխատում Ալբինա Թունյանը։ Իր կարիերայի հինգ տարիների ընթացքում նա դիմահարդարել է սիթքոմերի, տարբեր միջազգային նախագծերի, ֆիլմերի, այդ թվում նաև վերջիններից՝ «Գործակալ 044»-ի դերասանական կազմին։

Ալբինա Թունյանը պատմում է կինոյի դիմահարդարման առանձնահատկությունների, կարևորության, Հայաստանում դրա բարդությունների, բացթողումների ու մարտահրավերների մասին։

Show more...
2 years ago
17 minutes 49 seconds

Կինոաշխարհ
Լիլիթ Մովսիսյանի «Պայքարը» ֆեմինիստական է

Խաղարկային կինոյի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյաննը մոտ չորս տարի առաջ որոշեց մուտք գործել վավերագրական աշխարհ։ Արդյունքում ծնվեց «Պայքարը», որն անասնաբույժ դառնալու երազանքով ապրող դեռահաս Կարինեի մասին է։ Բանն այն է, որ աղջկա ընտանիքի անդամները, հատկապես շնամարտերով զբաղվող հայրը, դեմ է դստեր երազանքին։ Արդյո՞ք Կարինեն անասնաբույժ կդառնա, թե՞ զոհ կգնա պատրիարխալ հասարակության նորմերին։

Show more...
2 years ago
19 minutes 26 seconds

Կինոաշխարհ
Կրկնօրինակում․ երազանքի աշխատանք

Մասնագիտությունը, որը թույլ է տալիս քեզ զգալ հոլիվուդյան ֆիլմում կամ մարմնավորել սիրածդ անիմացիայի հերոսին՝ շատերիս երազանքն է դեռ մանկուց։ Արաքսյա Մելիքյան բավական վաղուց է իր երազանքն իրականություն դարձրել, որում շատ է օգնել իր ավելի քան 20 տարվա դերասանական փորձը՝ թատրոն, կինո, հեռուստատեսություն։

Բացի «ինչ է դա, ինչ անել-չանելու» կարգի հարցերից անրադարձել ենք նաև «դուբլյաժ» կոչվածի հայաստանյան պրակտիկային, քանի որ ասում են՝ նոր ձայների հանդեպ ստուդիաները փակ են։ Ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին իմ հյուրը՝ կլսե՛ս նոր էպիզոդում։

Show more...
2 years ago
22 minutes 14 seconds

Կինոաշխարհ
Երբ Լիլիթ Ալթունյանը տխուր էր

Ի՞նչ ես անում, երբ տխրում ես։ Ի՞նչ ես զգում բացի տխրությունից, ի՞նչ պատկերներ ես տեսնում այդ պահին։ Մտածե՞լ ես, թե որն է տխուր զգացմունքներից ազատվելու հիմնական միջոցը։ Այս հարցերին իր առաջին անիմացիոն ֆիլմում պատասխանել է մանկական գրքերի հեղինակ, նկարազարդող, տատու արտիստ և արդեն անիմատոր Լիլիթ Ալթունյանը։

«Երբ ես տխուր եմ» հեղինակային ֆիլմը Հայաստան-Ֆրանսիա համատեղ արտադրություն է, ցուցադրվել է ավելի քան 50 փառատոններում, հաղթել բազմաթիվ մրցանակներ՝ լինելով իր ժանրի բացառիկներից մեկը Հայաստանում։

Show more...
2 years ago
17 minutes 49 seconds

Կինոաշխարհ
Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան