System of a Down-ը ելույթ կունենա ԱՄՆ-ում, Նիկի Մինաժը նոր ռեկորդ է սահմանել, իսկ Ռիհաննան էլ վերջապես խոսել է նոր ալբոմի մասին․․․ Շաբաթվա կարևորագույն երաժշտական նորություններն՝ այս էպիզոդում։
Ովքե՞ր են Forbes-ի հրապարակած տարվա միլիոնատերերի ցանկի երեք երաժիշտները, ի՞նչ նորություն է թողարկում Բիլի Այլիշը, և ինչու ենք դեռ սիրում այն երաժշտությունը, որը սիրել ենք դեռահաս տարիքում:
Երաժշտական այս հարցերի պատասխանները գտիր այս էպիզոդում։
Էլվիս Փրեսլիի ու այլ աստղերի երգեր հասել են Լուսին։ BTS-ի անդամներից մեկը ֆիլմ կթողարկի, իսկ մեկ այլ անդամ՝ նոր սինգլ։ Զեյնը խոսել է նոր ալբոմի ու դրա կոնցեպտի մասին։ Եվ սա դեռ ամենը չէ։
Երբ բառերը մեզ շփոթմունքի գիրկն են գցում, օգնության են գալիս երգերը։ Այս էպիզոդում կգտնես այնպիսի երգեր, որոնք սիրային պոետիկ նամակներ են հիշեցնում։ Դե ի՞նչ՝ ո՞ւմ ո՞ր երգն ես պատրաստվում ուղարկել։
Բիթրեյթի այս էպիզոդում կգտնես երգեր, որոնք այնքան գեղեցիկ են ու պոետիկ, որ անպատասխան սիրահարված լինելն այդքան էլ վատ բան չի թվա։
Բիթրեյթի այս էպիզոդը սովորական օրերն էլ ավելի պինտերեստյան դարձնելու մասին է, երբ ապրում ենք պահը այն լուսանկարելով ոչ միայն մեր տեսախցիկով, այլ հիշողությամբ։
Բիթրեյթի այս էպիզոդում ծանոթանալու ենք հայտնի երաժիշտների այն գործերին, որոնք ստեղծվել են գրականությունից ոգեշնչված։ Չհնացող դասականներից մինչև նոր գրականություն․ հենց այստեղ գրականության կախարդանքը կմիահյուսվի երաժշտության ուժին։
Եկավ այն օրը երբ հայկական ռադիոալիքով մոտ 30 րոպե շարունակ կհնչի միայն քեյ-փոփ երաժշտություն, քանի որ այսօրվա փլեյլիսթում կգտնեք քեյփոփի լավագույն անունները։ Ավելի ճիշտ՝ դրանց մի մասը, քանի որ քեյփոփում դրանք շատ են։
Ձմռան ցուրտ օրերին չկա ավելի ջերմացնող բան քան դրսում տաք շոկոլադ վայելելը կամ մտերիմ մարդու հետ գրկախառնված ընկնող փաթիլներով զմայլվելը։ Այդ մտերիմ մարդը կարող է լինել սիրելիդ, ընկերդ, ընտանիքիդ անդամը կամ էլ հենց ինքդ․ այնպես որ Բիթրեյթի այս երգացանկը ձմեռը վայելող բոլոր մարդկանց համար է. կապ չունի միայնակ ես, թե ինչ-որ մեկի հետ։
Երբևէ՞ լսել ես որևէ երգ ու մտովի տեղափոխվել ֆենթըզի ժանրի քո ամենասիրելի ֆիլմ կամ գիրք, որոնց ներքո վիշապներ ես հեծնել, մուլտիվերսների միջով տեղափոխվել, անհավանական բարձր աշտարակներ մագլցել, ոսկով լի ամրոցներ գրավել, չտեսնված հրեշների հաղթել, էլֆերի դեմ գահի համար պատերազմներ սկսել, կամ էլ նրանցից մեկին սիրահարվելով պատերազմներ կանխել։
Բիթրեյթի այս էպիզոդում արի՛ տեղափոխվենք քո ամենաֆանտաստիկ երազների աշխարհ։
Եթե հնարավորություն ունենայիր ընդամենը մեկ հմայություն իրագործել կամ կախարդական ըմպելիք պատրաստել, ո՞րը կընտրեիր։ Աքցիո, էքսպելիարմուս, վինգարդիում լեվիոսա, թե՞ ամորտենտիա, կամ էլ գուցե ֆելիքս ֆելիսիս կպատրաստեիր։ Մինչ մտածում ես, առաջարկում եմ միասին լսենք մագլներից գաղտնի ստեղծված այս կախարդական փլեյլիսթը, որտեղ ընդգրկված երգերը նման են հմայությունների։
Դե՛ ընդունի՛ր, որ դու էլ ինչ-որ տեղ ինչ-որ պահի սիրահարվել ես միանգամայն անծանոթ մի մարդու ու նրա հետ անմիջապես սիրավեպ սկսել․ դե մինչև նա չի վճարել սուրճի հաշիվը ու լքել սրճարանը, կամ էլ իջել հաջորդ կանգառում։
Այս կարճատև սիրավեպերը, կարծում եմ, շատերիս կյանքի անբաժան ու ամենասիրուն պահերից են, երբ ընդամենը 10 րոպեում մեր մտքում մի ամբողջ կյանք ենք ապրում անծանոթի հետ, ընթացքում մեր աչքերում հայտնվում են սրտիկներ, իսկ գլխում էլ՝ հարմար սաունդթրեքեր։
Նման սաունդթրեքեր կգտնես Բիթրեյթի այս էպիզոդում, որոնք սրճարաններում ու մետրոյում մեզ հանդիպող հենց այն անծանոթի մասին են։
Բիթրեյթի այս էպիզոդը այս ամենով մեզ ներշնչող մոգերի՝ կամ ուղղակի դասական կոմպոզիտորների ու նրանց ստեղծած արտասովոր երաժշտության մասին է։ Փակիր աչքերդ, ժամանակն է այս երգերի ներքո դղյակներում վալս պարել, վազելով սիրելի մարդու գիրկն ընկնել, աշխարհի ամենաբարձր լեռը մագլցել, ապրել ու պարզապես մտքիդ եկած ցանկացած բան այս երգերի ներքո անել։
Շատերս գիտենք, որ աստղերին նայել սիրող մարդիկ կոչվում են աստրոֆիլ, իսկ գիտե՞ս, որ նույնքան գեղեցիկ անուն կա նաև ամպերին նայել սիրող մարդկանց համար։ Նրանց կոչում են նեֆոֆիլ, ու Բիթրեյթի այս էպիզոդը հենց այդ մարդկանց համար է։ Եթե դու էլ ես մեզնից մեկը, ապա առաջարկում եմ բարձրացնել ականջակալներիդ ձայնը, նայել վերև կամ ուղղակի պատուհանից դուրս, ու մեզ հետ վայել ամպերի գեղեցկությունը․ ու կապ չունի՝ օրվա ինչ ժամ կամ եղանակ է դրսում։
Բոլոր կանայք խիզախ են, խելացի, տաղադավոր, գեղեցիկ, հանճարեղ, կրակոտ ու ավելին քան իրենց վախերը, սեփական անձի շուրջ ունեցած կասկածներն ու տարակուսանքները։
Սեփական ուժը գիտակցելով միայն կարող ես ինքդ քեզ ընդունել այնպիսի, ինչպիսին կաս ու փոխել աշխարհը ոչ միայն ինքդ քեզ, այլ աշխարհի բոլոր կանանց համար։
Բիթրեյթի այս էպիզոդի երգերը կոչվ1ած են այն լսող բոլոր կանանց ու աղջիկներին այդ հարցում մոտիվացնելու համար, և ուրեմն լսիր այս փլեյլիսթը, երբ ուժեղ լինելու կարիք ունենաս։
Բոլորս էլ ունենում ենք վատ օրեր, երբ թվում է ոչինչ մեր ցանկությամբ չի լինում, ոչինչ չենք կարողանում կառավարել ու ամեն ինչ պարզապես անիմաստ է։ Իսկապես՝ բոլորս էլ ունենում ենք նման վատ օրեր ու զգացմունքներ։ Երբեմն այդ վատ օրերը գլխիվայր շրջելն ընդամենը մեկ երգ այն կողմ է։
Բիթրեյթի այս էպիզոդը ստեղծված է բոլոր վատ օրերդ գոնե մի փոքր երանգավորելու ու բացասական մտքերդ ակտիվորեն ցրելու համար։ Մի մտածիր՝ պարզապես լսի՛ր այս երգերը։
Պատահում է, երբ մեր հոգին գտնում է մեկին, ում հետ կարող ենք մինչ առավոտ զրուցել, ամեն օր հանդիպել, մեր օրը նրանով լցնել, մեր զգացմունքներով ու սիրելի երաժշտությամբ կիսվել՝ մտածելով, որ նրա հետ մեր հարաբերությունները՝ լինեն դրանք ռոմանտիկ բնույթի, թե պլատոնական, հավերժ կտևեն։
Սակայն, չենք էլ հասկանում՝ ինչպես, ամեն ինչ միանգամից փոխվում է, ու շուտով նրան նույնիսկ ողջունելը դառնում է բարդ, քանի որ այդ մարդը վերածվում է պարզապես մեկի, ում մի ժամանակ ճանաչել ենք։
Բիթրեյթի այս էպիզոդում ընդգրկված երգերը հենց նման իրավիճակների համար են, երբ հասկանում ենք, որ մտերիմներից արդեն դարձել ենք անծանոթներ։
Դեռ մանուկ հասակից սիրելի հեքիաթները մեզ սովորեցնում են սիրել բարի ու ամենակարող արքայազներին, սակայն շատերս մեծանալով հասկանում ենք, որ այդ նույն հեքիաթների չարագործներից շատերն ավելի հետաքրքիր ու չհասկացված կերպարներ են ու ավելի արժանի էին մեր սիրուն։
Երբեմն իրական կյանքում նույնպես նման անսպասելի սիրահարվածություններ են հանդիպում ու Բիթրեյթի այս էպիզոդը հենց այդ չնախատեսված պահերի մասին է, երբ գիտակցում ենք, որ սիրահարվել ենք պատմության չարագործին։