Այս էպիզոդի հյուրը Նունե Մանուկյանն է։ Նունեն սովորական քարերից գեղեցիկ պատկերներ է հավաքում և վաճառում։ Մեզ պատմելու է իր փոքրիկ բիզնեսում ունեցած ձախորդությունների մասին։
Այս էպիզոդի հյուրն Անահիտ Սարիբեկյանն է, ում բիզնես հաջողության գաղտնիքը, որքան էլ զարմանալի է, քիչ ներդրումն ու շատ աշխատասիրությունն է։ Բայց այս անգամ Անահիտը խոսելու է բիզնես ձախողումներից։
Այս էպիզոդի հյուրը գեղանկարչուհի, լրագրող և հանրային կապերի մասնագետ Էլինե Պողոսյանն է։ Էլինեն պատմելու է իր բիզնես ձախողումների մասին։
Այսօվա էպիզոդի հյուրը Կառլեն Նազարյանն է։ Կառլենը հայոց լեզվի և գրականության մասնագետ է, երիտասարդ ուսուցիչ, ում կյանքում պատահած ձախորդությունները հիմք են դարձել, որ Կառլենն այսօր հեռավոր սահմանապահ Մովսեսում դասավանդի և ինչ-որ բան փոխի թե՛ մանկավարժության մեջ, թե՛ երեխաների, և թե՛ իր կյանքում։
Այս էպիզոդի հյուրը «Դը Գեյմ» հայկական արտադրության ժամանցային և ինտելեկտուալ սեղանի խաղերի հիմնադիր Ավետիք Եփրեմյանն է։ Ավետիքը ա առաջին անգամ խոսելու է այնպիսի դեպքերից, որոնց մասին նեղ շրջանակներում են միայն իմացել։
Դրանք բիզնեսում պատահած ձախողումներ են, որոնք այսօր հաղթահարվել են, բայց չեն մոռացվել։
Այս էպիզոդի հյուրը Անդրանիկ Մանուկյանն է, «Սաղմոս կերամիքս»-ի հիմնադիրը։
Անդրանիկը պատմում է բիզնեսում ունեցած ձախորդությունների մասին։
Այս էպիզոդի հյուրը Ավետ Պողոսյանն է։ Ամենաերիտասարդ բիզնեսմենն ով հասցրել է 16 տարեկանում մի քանի բիզնես ունենալ, հաջողել, և ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր բիզնեսմեն նաև ձախողել։
Այս էպիզոդի հյուրը Նարեկ Թութխալյանն է։ Նարեկը քովիդից առաջ որոշել էր Թալինում սրճարան բացել։ Դա «քաղաքական» սրճարան էր, որտեղ ժամանակ առ ժամանակ հրավիրվում էին քաղաքական գործիչներ և հետաքրիր զրույցներ ունենում մարդանց հետ։
Ժամանակի սղության պատճառով մենք Նարեկի բիզնես ձախորդությունների մասին լրիվ չենք խոսել, բայց վստահեցնում ենք, որ դրանք քիչ չեն եղել, սակայն փաստացի այսօր Իջևան քաղաքում բացված սրճարանը դարձել է Իջևանցիների սիրելի վայրերից մեկը։
Այս էպիզոդում ''Rooqet'' ընկերության հիմնադիր Էրիկ Խաչատրյանը պատմում է իր նախագծերից մեկի մասին, որը քովիդյան ձախողումների պատճառով այլևս չկա։
Այս էպիզոդի հյուրը երիտասարդ գործարար Սամվել Միրզախանյանն է։ Սամվելը «Հաթերք ֆուդ»-ի հիմնադիրն է։ Զբաղվում է մեղրի(և ոչ միայն) արտադրությամբ։ Այս էպիզոդում պատմելու է, թե ինչպես է հայկական մեղրը Դուբայում և Քաթարում սիրվել, ինչպես է կարողացել համագորակցություններ ունենալ և ավանդույթի համաձայն՝ ինչպես է մի քանի լուրջ գործ ձախողել։
Այս էպիզոդի հյուրը Color Fest գունագեղ միջոցառումների կազմակերպիչ Արթուր Ոսկանյանն է։
Color Fest-ը Հայաստանում կազմակերպելը դժվարությամբ է ընդունվել, հետո մարդիկ կամաց-կամաց հասկացել են, որ սա պարզապես ժամանցային միջոցառում է, որից զգուշանալ պետք չէ։))) Արթուրը երկար և դժվար ճանապարհ է անցել այդ ամենին հասնելու համար, բայց բիզնեսում պատահած մի քանի դժվարություն անմոռանալի են դարձել և փոխել թե՛ Արթուրի պատկերացումները ընդհանրապես կյանքի հանդեպ, թե՛ բիզնես մտածողությունը։
Լարա Նահապետյանի ձախորդություններն սկսեցին, երբ որոշեց տարածք վարձակալել Մոսկովյան փողոցում։)))
Կատակը մի կողմ, իրականում հենց սկզբից են դժվարություններ եղել։
Լարան արտադրում էր այնպիսի շոկոլադներ, որոնց տեսքին նայելով մարդիկ ցանկանում էին համտեսել և ունենալ, բայց երբ իմանում էին գինը, միանգամից հետ էին քաշվում։ Սիրելի բարեկամներ, սա լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց գործարարին։
Այս էպիզոդի հյուրը 25 ամյա բիզնեսմեն, ՛EYE OPTICS՛՛՛ ընկերության հիմնադիր Հայկ Կարապետյանն է։ Հայկին առաջարկել ենք պատմել բիզնեսում ունեցած մի ձախողման մասին, որը ոչ թե բողոք է հնչելու, այլ դաս, որ մյուսներն էլ բիզնես սկսելուց առաջ իմանան, որ հարկային դաշտում կա այնպիսի մի օրենք, որը կամա թե ակամա շրջանցելուց կարող եք լուրջ խնդրի ու դժվարության առաջ կանգնել։
Գևորգ Բարսեղյանը համավարակից առաջ որոշում է հյուրանոցային բիզնես հիմնել։
Այս նախադասությունից հետո «օրենքով» պետք է ոչինչ չշարունակեինք, բայց քանի որ սա փոդքաստ է ու մենք մանրամասն պատմում ենք ձախողման մասին, շարունակել ենք զրույցը:)))
Այս էպիզոոդում ավանդույթի համաձայն մեր հյուրին խնդրել ենք պատմել բիզնեսում ունեցած ինչ-որ ձախորդ պատմության մասին։ Հյուրը՝ IBARI ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Մխիթարյանն է։
Ի դեպ, եթե անկեղծ լինենք, շատ դժվար է բիզնեսմենին խնդրել պատմել այնպիսի պատմություններ, որոնք նեղ շրջանակներից դուրս չեն գալիս՝ հասկանալի պատճառներով։
Բայց մեզ հաջողվում է:)))
Տարիներ առաջ Նիկոլայը որոշում է մեղրի արտադրությամբ զբաղվել։ Իսկզբանե բոլորն էլ գիտեին, որ հեշտ չի լինելու, բայց որ այդքան խնդիրների միջոց կանցնեն, այ դա արդեն անակնկալ էր։ Հենց սկզբից որոշվում է, որ մեղրի փաթեթավորումը, այսինք տուփերը, լինեն յուրահատուկ դիզայնով։ Այդ ժամանակ գտնում են այնպիսի մարդ ով կկարողանար պատրաստել տուփերը։ Հետո ամեն բան անակնկալ փոխվում է դեպի վատը։
Նիկոլայի պատմության ընթացքում շունչներս պահած սպասում էինք, թե երբ պետք է վերջապես ասի՝ այո, մենք կարողացանք այդքան տարի փորձելուց հետո հաջողել։ Այո, այսօր Նիկոլայը հաջողակ բիզնեսմեն է՝ իր թերություններով, առավելություններով, հաջողություններով և ձախողումներով հանդերձ։
Աննա Ասատրյանը պատրաստ է օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր կորոշեն չրի բիզնեսով զբաղվել։ Օգնել ասելը մեղմ է ասված։ Պատրաստ է անգամ ամենանուրբ գաղտնիքները բացել, առիթը՝ ժամանակին Աննան էլ է ունեցել նման մի մարդու կարիք։
Այս էպիզոդում Աննային խնդրել ենք պատմել իր՝ արդեն հաջողված բիզնեսում ունեցած մի ձախողման մասին, որի լուծումից էր կախված ամբողջ բիզնեսի լինել չլինելը։ Աննան չրերի արտադրությամբ է զբաղվում։ Եվ սկսելուց առաջ էլ հենց բախվել է մի դժվարության, որը սակայն այսօր անցյալում է ոչ միայն Աննայի, այլև Հայաստանում բիզնեսով զբաղվող կանանց համար։
Այս էպիզոոդի հյուրը Սուրենն է Հակոբյան։ Սուրենը փայտից ալերգիա ունի, բայց փայտե իրեր է պատրաստում ու վաճառում։
Սուրենը պատմելու է հաջողված բիզնեսում տեղի ոնեցած մի իրադարձության մասին, որին հանգիստ կարելի է անվանել «տոտալ ձախորդություն»։ Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 31 ի գիշերը։
Այս էպիզոդում խոսել ենք Լուսինե Խուրշուդյանի «Գրպան» անվանումով բիզնեսի գործունեոթյան դադարեցման մասին։ Ինչպես եղավ, որ արտերկրից պատվերը դարձավ բիզնեսի վերջին գործարքը։
Մենք շարունակում ենք պատմել բիզնեսով զբաղվող մարդկանց ձախողումների մասին, որոնց ելքը հաճախ կամ վատ է եղել, կամ սարսափելի վատ կամ էլ հակառակը՝ լավ ու շատ լավ։
Աբգար Սարգսյանը պատմում է «Ոտնաման» կոշիկի հայական բրենդի կյանքում հայտնված սև գծերի մասին։ Աբգարը օպերային երգիչ է, ոչ ոք չգիտի, թե նրա գլխում ինչ է կատարվել, երբ որոշել է կոշիկի բիզնեսով զբաղվել։
2021 թվականի մարտի 23-ին Անին մեզ պատմեց իր նորաստեղծ բիզնեսի մասին։ Մեկ երկու ամիս հետ նա մեծ ոգևորությամբ իր նպատակներն սկսեց իրագործել։ Ամեն օր սոցցանցերի էջերի սթորի բաժնում ավելացնում էր, թե ինչպես է ինչ-որ տարածքի պատեր ներկում, մաքրում, դասավորում, կարգի բերում։ Ես անձնամբ հետևել եմ, թե Անին օրգանիկ տարբերակով ինչպես է իր բիզնեսը հայտնի դարձրել մարդկանց։
Քանի որ բիզնեսը փոքրիկ է, գայթակղությունը մեծ է ինֆլյուսեներների հետ համագործակցելու և առհասրաակ, մարդկանց, ովքեր անշահախնդիր առաջարկում են գովազդել քո բինեսը։
Եվ հենց նմանատիպ մի «առիթով» էլ Անին կատարում է իր բիզնեսում թերևս ամենամեծ ձախորդ քայլը։