Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Fiction
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts116/v4/c2/ab/9c/c2ab9cea-a7ea-eaf9-9c0e-42b3537f16d7/mza_3716508698047788411.jpg/600x600bb.jpg
«Կարճ ասած․․»
Karch Asats - Im Radio
30 episodes
8 hours ago
Կարճ ասած… Մարդկանց անհաջողություննների մասին պատմում են մարդիկ։ Մենք խոսում ենք միայն մեր հաջողություններից, բայց չենք խոսում այն անհաջողություններից, որոնք ոնեցել ենք մեր կյանքում որևէ բանի հասնելու ճանապարհին։ Դրանք կամ մեզ վերջնականապես հետ են տարել մեր ընտրած ուղուց, կամ էլ նոր ու ավելի մաքուր ճանապարհներ բացել։
Show more...
Society & Culture
RSS
All content for «Կարճ ասած․․» is the property of Karch Asats - Im Radio and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Կարճ ասած… Մարդկանց անհաջողություննների մասին պատմում են մարդիկ։ Մենք խոսում ենք միայն մեր հաջողություններից, բայց չենք խոսում այն անհաջողություններից, որոնք ոնեցել ենք մեր կյանքում որևէ բանի հասնելու ճանապարհին։ Դրանք կամ մեզ վերջնականապես հետ են տարել մեր ընտրած ուղուց, կամ էլ նոր ու ավելի մաքուր ճանապարհներ բացել։
Show more...
Society & Culture
Episodes (20/30)
«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․ունեցել եմ աշխատանքներ, որոնք ոչ ոքի չեմ ներկայացրել

Այս էպիզոդի հյուրը Նունե Մանուկյանն է։ Նունեն սովորական քարերից գեղեցիկ պատկերներ է հավաքում և վաճառում։  Մեզ պատմելու է իր փոքրիկ բիզնեսում ունեցած ձախորդությունների մասին։

Show more...
2 years ago
10 minutes 25 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․զարդերի բիզնեսով զբաղվելը հեշտ գործ չէ

Այս էպիզոդի հյուրն Անահիտ Սարիբեկյանն է,  ում բիզնես հաջողության գաղտնիքը, որքան էլ զարմանալի է,  քիչ ներդրումն ու շատ աշխատասիրությունն է։ Բայց այս անգամ Անահիտը խոսելու է բիզնես ձախողումներից։ 

Show more...
2 years ago
10 minutes 2 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․ձեռքով նկարված մի քանի կտոր հագուստի համար հաճախորդը պատրաստ էր վճարել 7500 դրամ

Այս էպիզոդի հյուրը գեղանկարչուհի, լրագրող և հանրային կապերի մասնագետ Էլինե Պողոսյանն է։ Էլինեն պատմելու է իր բիզնես ձախողումների մասին։ 

Show more...
3 years ago
10 minutes 10 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․ուսուցիչ լինելը հեշտ գործ չէ

Այսօվա էպիզոդի հյուրը Կառլեն Նազարյանն է։ Կառլենը հայոց լեզվի և գրականության մասնագետ է, երիտասարդ ուսուցիչ, ում կյանքում պատահած ձախորդությունները հիմք են դարձել, որ Կառլենն այսօր հեռավոր սահմանապահ Մովսեսում դասավանդի և ինչ-որ բան փոխի թե՛ մանկավարժության մեջ, թե՛ երեխաների, և թե՛ իր կյանքում։

Show more...
3 years ago
9 minutes 40 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․լավ չէինք ուսումնասիրել սեղանի խաղերի շուկան և արտադրել էինք այնպիսի խաղ, որն արդեն կար վաճառքում․ երկու միլիոն դրամ կորցրինք

Այս էպիզոդի հյուրը «Դը Գեյմ» հայկական արտադրության ժամանցային և ինտելեկտուալ սեղանի խաղերի հիմնադիր Ավետիք Եփրեմյանն է։ Ավետիքը ա առաջին անգամ խոսելու է այնպիսի դեպքերից, որոնց մասին նեղ շրջանակներում են միայն իմացել։ 

Դրանք բիզնեսում պատահած ձախողումներ են, որոնք այսօր հաղթահարվել են, բայց չեն մոռացվել։

Show more...
3 years ago
10 minutes 47 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․վառարանի մեջ կես միլիոն դրամի ապրանք փչացավ․

Այս էպիզոդի հյուրը Անդրանիկ Մանուկյանն է, «Սաղմոս կերամիքս»-ի հիմնադիրը։ 

Անդրանիկը պատմում է բիզնեսում ունեցած ձախորդությունների մասին։

Show more...
3 years ago
11 minutes 4 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․14 տարեկանում բիզնես հիմնեցի ու հաջողեցի, իսկ 16-ում՝ ձախողեցի․

Այս էպիզոդի հյուրը Ավետ Պողոսյանն է։ Ամենաերիտասարդ բիզնեսմենն ով հասցրել է 16 տարեկանում մի քանի բիզնես ունենալ, հաջողել, և ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր բիզնեսմեն նաև ձախողել։

Show more...
3 years ago
10 minutes 8 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․ինչքան էլ պայքարեցինք, չկարողացանք Թալինի «Քաղաքական սրճարանը» պահել։

Այս էպիզոդի հյուրը Նարեկ Թութխալյանն է։ Նարեկը քովիդից առաջ որոշել էր Թալինում սրճարան բացել։ Դա «քաղաքական» սրճարան էր, որտեղ ժամանակ առ ժամանակ հրավիրվում էին քաղաքական գործիչներ և հետաքրիր զրույցներ ունենում մարդանց հետ։

Ժամանակի սղության պատճառով մենք Նարեկի բիզնես ձախորդությունների մասին լրիվ չենք խոսել, բայց վստահեցնում ենք, որ դրանք քիչ չեն եղել, սակայն փաստացի այսօր Իջևան քաղաքում բացված սրճարանը դարձել է Իջևանցիների սիրելի վայրերից մեկը։ 

Show more...
3 years ago
12 minutes 31 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․քովիդի ժամանակ հայերի հետ աշխատելն ավելի հեշտ էր այն առումով, որ իրենք միանգամից էին մերժում ամեն ինչ։

Այս էպիզոդում ''Rooqet'' ընկերության հիմնադիր Էրիկ Խաչատրյանը պատմում է իր նախագծերից մեկի մասին, որը քովիդյան ձախողումների պատճառով այլևս չկա։ 

Show more...
3 years ago
10 minutes 8 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․Դուբայի և Քաթարի մեր գործընկերների հետ համագործակցությունը «թանկ» արժեցավ։

Այս էպիզոդի հյուրը երիտասարդ գործարար Սամվել Միրզախանյանն է։ Սամվելը «Հաթերք ֆուդ»-ի հիմնադիրն է։ Զբաղվում է մեղրի(և ոչ միայն) արտադրությամբ։ Այս էպիզոդում պատմելու է, թե ինչպես է հայկական մեղրը Դուբայում և Քաթարում սիրվել, ինչպես է կարողացել համագորակցություններ ունենալ և ավանդույթի համաձայն՝ ինչպես է մի քանի լուրջ գործ ձախողել։ 

Show more...
3 years ago
19 minutes 13 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․միջոցառումից մեկ երկու օր առաջ գունավոր փոշեներկ էինք պատրաստում հույսով, որ մեկ ամսվա գործը երկու օրում կհասցնենք։

Այս էպիզոդի հյուրը Color Fest գունագեղ միջոցառումների կազմակերպիչ Արթուր Ոսկանյանն է։

Color Fest-ը Հայաստանում կազմակերպելը դժվարությամբ է ընդունվել, հետո մարդիկ կամաց-կամաց հասկացել են, որ սա պարզապես ժամանցային միջոցառում է, որից զգուշանալ պետք չէ։))) Արթուրը երկար և դժվար ճանապարհ է անցել այդ ամենին հասնելու համար, բայց բիզնեսում պատահած մի քանի դժվարություն անմոռանալի են դարձել և փոխել թե՛ Արթուրի պատկերացումները ընդհանրապես կյանքի հանդեպ, թե՛ բիզնես մտածողությունը։


Show more...
3 years ago
11 minutes 47 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․բիզնեսի սկզբնական փուլում Մոսկովյան փողոցում տարածք վարձակալելը թանկ արժեցավ

Լարա Նահապետյանի ձախորդություններն սկսեցին, երբ որոշեց տարածք վարձակալել Մոսկովյան փողոցում։)))

Կատակը մի կողմ, իրականում հենց սկզբից են դժվարություններ եղել։

Լարան արտադրում էր այնպիսի շոկոլադներ, որոնց տեսքին նայելով մարդիկ ցանկանում էին համտեսել և ունենալ, բայց երբ իմանում էին գինը, միանգամից հետ էին քաշվում։ Սիրելի բարեկամներ, սա լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց գործարարին։


Show more...
3 years ago
10 minutes 28 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․մի գեղեցիկ օր ՊԵԿ-ից մեյլ ստացանք, որ չենք տրամադրել ԱԱՀ մասին մեր հաշվետվությունը։

Այս էպիզոդի հյուրը 25 ամյա բիզնեսմեն, ՛EYE OPTICS՛՛՛ ընկերության հիմնադիր  Հայկ Կարապետյանն է։ Հայկին առաջարկել ենք պատմել բիզնեսում ունեցած մի ձախողման մասին, որը ոչ թե բողոք է հնչելու, այլ դաս, որ մյուսներն էլ բիզնես սկսելուց առաջ իմանան, որ հարկային դաշտում կա այնպիսի մի օրենք, որը կամա թե ակամա շրջանցելուց կարող եք լուրջ խնդրի ու դժվարության առաջ կանգնել։


Show more...
3 years ago
12 minutes 55 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․համավարակից առաջ հյուրանոցային բիզնես հիմնեցի

Գևորգ Բարսեղյանը համավարակից առաջ որոշում է հյուրանոցային բիզնես հիմնել։

Այս նախադասությունից հետո «օրենքով» պետք է ոչինչ չշարունակեինք, բայց քանի որ սա փոդքաստ է ու մենք մանրամասն պատմում ենք ձախողման մասին, շարունակել ենք զրույցը:)))


Show more...
3 years ago
12 minutes 49 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․մեղր արտադրելը դարձավ իսկական «Մի կաթիլ մեղր»

Այս էպիզոոդում ավանդույթի համաձայն մեր հյուրին խնդրել ենք պատմել բիզնեսում ունեցած ինչ-որ ձախորդ պատմության մասին։ Հյուրը՝ IBARI ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Մխիթարյանն է։

Ի դեպ, եթե անկեղծ լինենք, շատ դժվար է բիզնեսմենին խնդրել պատմել այնպիսի պատմություններ, որոնք նեղ շրջանակներից դուրս չեն գալիս՝ հասկանալի պատճառներով։

Բայց մեզ հաջողվում է:)))

Տարիներ առաջ Նիկոլայը որոշում է մեղրի արտադրությամբ զբաղվել։ Իսկզբանե բոլորն էլ գիտեին, որ հեշտ չի լինելու, բայց որ այդքան խնդիրների միջոց կանցնեն, այ դա արդեն անակնկալ էր։ Հենց սկզբից որոշվում է, որ մեղրի փաթեթավորումը, այսինք տուփերը, լինեն յուրահատուկ դիզայնով։ Այդ ժամանակ գտնում են այնպիսի մարդ ով կկարողանար պատրաստել տուփերը։ Հետո ամեն բան անակնկալ փոխվում է դեպի վատը։

Նիկոլայի պատմության ընթացքում շունչներս պահած սպասում էինք, թե երբ պետք է վերջապես ասի՝ այո, մենք կարողացանք այդքան տարի փորձելուց հետո հաջողել։ Այո, այսօր Նիկոլայը հաջողակ բիզնեսմեն է՝ իր թերություններով, առավելություններով, հաջողություններով և ձախողումներով հանդերձ։

Show more...
3 years ago
13 minutes 16 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․մեկ տոննա չիրը չվաճառվելու վտանգի տակ էր․

Աննա Ասատրյանը պատրաստ է օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր կորոշեն չրի բիզնեսով զբաղվել։ Օգնել ասելը մեղմ է ասված։ Պատրաստ է անգամ ամենանուրբ գաղտնիքները բացել, առիթը՝ ժամանակին Աննան էլ է ունեցել նման մի մարդու կարիք։

Այս էպիզոդում  Աննային խնդրել ենք պատմել իր՝ արդեն հաջողված բիզնեսում ունեցած մի ձախողման մասին, որի լուծումից էր կախված ամբողջ բիզնեսի լինել չլինելը։ Աննան չրերի արտադրությամբ է զբաղվում։ Եվ սկսելուց առաջ էլ հենց բախվել է մի դժվարության, որը սակայն այսօր անցյալում է ոչ միայն Աննայի, այլև Հայաստանում բիզնեսով զբաղվող կանանց համար։


Show more...
3 years ago
10 minutes 42 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․դեկտեմբերի 31-ի գիշերը այրվում էր արհեստանոցս, որի համար ողջ խնայողություններս էի ներդրել․

Այս էպիզոոդի հյուրը Սուրենն է Հակոբյան։ Սուրենը փայտից ալերգիա ունի, բայց փայտե իրեր է պատրաստում ու վաճառում։ 

Սուրենը պատմելու է հաջողված բիզնեսում տեղի ոնեցած մի իրադարձության մասին, որին հանգիստ կարելի է անվանել «տոտալ ձախորդություն»։ Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 31 ի գիշերը։


Show more...
3 years ago
12 minutes 58 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․արտերկրից պատվեր ունեինք, որի գումարն այդպես էլ ամբողջությամբ չհասավ մեզ։

Այս էպիզոդում խոսել ենք Լուսինե Խուրշուդյանի «Գրպան» անվանումով բիզնեսի գործունեոթյան դադարեցման մասին։ Ինչպես եղավ, որ արտերկրից պատվերը դարձավ բիզնեսի վերջին գործարքը։ 

Show more...
3 years ago
11 minutes 57 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․սկսեցինք արտադրել կոշիկներ, որոնք հեչ մեր սրտով չէին։

Մենք շարունակում ենք պատմել բիզնեսով զբաղվող մարդկանց ձախողումների մասին, որոնց ելքը հաճախ կամ վատ է եղել, կամ սարսափելի վատ կամ էլ հակառակը՝ լավ ու շատ լավ։

Աբգար Սարգսյանը պատմում է «Ոտնաման» կոշիկի հայական բրենդի կյանքում հայտնված սև գծերի մասին։ Աբգարը օպերային երգիչ է, ոչ ոք չգիտի, թե նրա գլխում ինչ է կատարվել, երբ որոշել է կոշիկի բիզնեսով զբաղվել։


Show more...
3 years ago
10 minutes 34 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած․․երբ ցանկանում են գովազդել ձեր բիզնեսը, պարտադիր ստատիստիկա ուզեք։


2021 թվականի մարտի 23-ին Անին մեզ պատմեց իր նորաստեղծ բիզնեսի մասին։ Մեկ երկու ամիս հետ նա մեծ ոգևորությամբ իր նպատակներն սկսեց իրագործել։ Ամեն օր սոցցանցերի էջերի սթորի բաժնում ավելացնում էր, թե ինչպես է ինչ-որ տարածքի պատեր ներկում, մաքրում, դասավորում, կարգի բերում։ Ես անձնամբ հետևել եմ, թե Անին օրգանիկ տարբերակով ինչպես է իր բիզնեսը հայտնի դարձրել մարդկանց։

Քանի որ բիզնեսը փոքրիկ է, գայթակղությունը մեծ է ինֆլյուսեներների հետ համագործակցելու և առհասրաակ, մարդկանց, ովքեր անշահախնդիր առաջարկում են գովազդել քո բինեսը։

Եվ հենց նմանատիպ մի «առիթով» էլ Անին կատարում է իր բիզնեսում թերևս ամենամեծ ձախորդ քայլը։


Show more...
3 years ago
13 minutes 56 seconds

«Կարճ ասած․․»
Կարճ ասած… Մարդկանց անհաջողություննների մասին պատմում են մարդիկ։ Մենք խոսում ենք միայն մեր հաջողություններից, բայց չենք խոսում այն անհաջողություններից, որոնք ոնեցել ենք մեր կյանքում որևէ բանի հասնելու ճանապարհին։ Դրանք կամ մեզ վերջնականապես հետ են տարել մեր ընտրած ուղուց, կամ էլ նոր ու ավելի մաքուր ճանապարհներ բացել։