
Բոյդեն միջազգային ընկերության գործընկեր, Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների ղեկավար Սևադա Բաղդյանի հետ զրուցել ենք ղեկավարների իրավահաջորդության պլանավորման, հեթհանթինգի իրական արժեքի և հայկական բիզնեսներում մասնագիտական պատասխանատվության մշակույթի մասին։
Սևադան պատմում է՝ ինչն է տարբերում լավ «HR»-ին, ինչու բիզնեսը սոցիալական նախագիծ չէ։
Զրույցում անդրադարձել ենք նաև բիզնեսի կառավարման նոր միտումներին, խորհրդի անդամների պահանջարկին ու այն հարցին, թե ինչու է երբեմն առաջ չգնալու պատճառը հենց մեր մեջ։