Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Technology
Health & Fitness
Sports
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts221/v4/3f/d5/9e/3fd59e0f-07d0-eaac-fbdb-9835286cd4b0/mza_12464521724466552660.jpg/600x600bb.jpg
Պարզից պարզ
Ara Chalabyan, Artyom Zakaryan
51 episodes
4 days ago
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Show more...
Business
RSS
All content for Պարզից պարզ is the property of Ara Chalabyan, Artyom Zakaryan and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Show more...
Business
Episodes (20/51)
Պարզից պարզ
Ճամփորդական քարտեր. ինչպե՞ս չկորցնել գործարքների մեջ

Այսօր կխոսենք ճամփորդության ընթացքում անհրաժեշտ վճարման միջոցների մասին։
Ի՞նչ արժույթով վճարել։
Ի՞նչ անել, երբ չի գործում առկա վճարման քարտը։
Ինչպե՞ս խուսափել ավելորդ միջնորդավճարներից։
Կանխիկ թե՞ քարտ
Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
#travelcard
#visa
#master
#paypal
#gpay
#nfc 
#financialliteracy 
#Armenia
#Yerevan
#businesspodcast
#parzitsparz

Show more...
1 week ago
15 minutes 47 seconds

Պարզից պարզ
Ի՞նչ է գրագետ վաճառքը. նաղդե՞լ, թե՞ գնորդին հասկանալ

«Stamina» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանի հետ զրուցել ենք վաճառքի մասին թյուր պատկերացումների, «CRM» գործիքների, փողով ու գիտելիքով լուծվող խնդիրների և բիզնեսի առաջխաղացման տարբեր մոդելների մասին։

Show more...
2 weeks ago
1 hour 12 minutes 30 seconds

Պարզից պարզ
Թվային դրամապանակներ․ ռիսկերը և առավելությունները

Այս տեսանյութում բացատրում ենք, թե ինչ են թվային դրամապանակները, ինչպես են դրանք աշխատում, ինչ առավելություններ կարող են առաջարկել առօրյա օգտագործման համար, և ինչ ռիսկեր է պետք հաշվի առնել։ Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ՝ արդյոք արժե օգտվել թվային դրամապանակից, դիտեք մինչև վերջ։

Show more...
3 weeks ago
11 minutes 56 seconds

Պարզից պարզ
#41 Թասք անողներ էլ պետք չեն, արարողներ են պետք

«ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք «AI» գրագիտության կարևորության և այսօրվա որոշումներից կախված ապագայի մասին։

Քննարկել ենք՝ ինչ է «AI» գրագետ լինելը, ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր սովորելու և աշխատելու ձևերը։

Զրուցել ենք նաև՝ արդյո՞ք ռոբոտները ապագայում կկայացնեն որոշումներ մարդկանց փոխարեն։ Մի բան պարզ է «AI»-ի զարգացումը կարող ենք կիրառել ի շահ մեզ։


Show more...
4 weeks ago
1 hour 28 minutes 23 seconds

Պարզից պարզ
Գնաճ. չարիք թե՞ տնտեսական անհրաժեշտություն

Ի՞նչ է գնաճը:


Ո՞րն է Կենտորնական բանկի դերը գների կարգավորման մեջ:


Ի՞նչ է իրենից ներկայացնում սպառողական գների ինդեքսը:



Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։


Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։


#inflation

#prices

#deflation

#centralbank

#Armenia

#Yerevan

#businesspodcast

#parzitsparz

Show more...
1 month ago
14 minutes 52 seconds

Պարզից պարզ
#40 Մեծ էինք մտածում ու կռիվ տալով օրենք փոխում. ՀԷՑ-ի ազգայնացումը խիստ բացասական է ներդրումների համար

«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանի հետ խոսել ենք, թե՝

Ինչու՞ ժամանակին Կենտրոնական բանկը ավելի ուժեղացավ, քան Ֆինանսների նախարարությունը,

Ինչպե՞ս էին կռիվ տալով օրենքը փոխում,

Ինպե՞ս էին բանկերը մուտքից սկսած գրավում մարդկանց,

Ինչու՞ եվրոպական օրենքները պիտի «մեր միջով անցնեն» ուղղակի ներդրվելու փոխարեն։

Show more...
1 month ago
1 hour 39 minutes 25 seconds

Պարզից պարզ
Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր

Ի՞նչ է արտակարգ իրավիճակների ֆոնդը կամ ֆինանսական բարձիկը: Ինչպե՞ս խուսափել չնախատեսված ծախսերի արդյունքում առաջացած անհարմար իրավիճակներից: Ինչպե՞ս ստեղծել և ունենալ սեփական ֆինանսական բարձիկ:

Այս էպիզոդի ընթացքում կքննարկենք այս հարցերի հնարավոր տարբերակները:



Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։


#emergencyfund

#financialcushion

#financialliteracy

#Armenia

#Yerevan

#businesspodcast

#parzitsparz

Show more...
1 month ago
9 minutes 11 seconds

Պարզից պարզ
#39 Ինչու՞ են պատերազմը հաղթում ուսուցիչները, ոչ թե` գեներալները

Բիզնես-խորհրդատու, քոուչ և գրքերի հեղինակ Արսեն Ավետիսովի հետ զրուցել ենք պատմողական մտածողության, թիմային մշակույթ ձևավորելու գաղտնիքների, երեխաներին կրթելու, պատմության ուժի, տեխնոլոգիաների ու մեդիագրագիտության մասին։


Խոսել ենք նաև, թե ինչպես մարդկանց միավորել ընդհանրությունների շուրջ, ինչու է ձեռքով գրելը կարևոր ուղեղի աշխատանքի համար ու ինչ է հանրության ինտելեկտուալ առողջությունը։

Show more...
1 month ago
1 hour 45 minutes 19 seconds

Պարզից պարզ
Հիմա գնել, հետո զղջա՞լ․ ի՞նչ է իրականում BNPL-ը և ի՞նչ ռիսկեր կան դրա հետևում։

Այս էպիզոդում պարզ ու մատչելի խոսում ենք «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) համակարգի մասին․
-Ի՞նչ պետք է իմանալ այս ծառայությունից օգտվելուց առաջ։
-Ի՞նչ թաքնված վտանգներ կան։
-Ինչպես է BNPL-ն ազդում ֆինանսական կայունության վրա։
Չտեղեկացված գայթակղությո՞ւն, թե՞ տեղեկացված և պատասխանատու հարմարավետություն։
BNPL-ը կարող է թվալ անվնաս, բայց իրականում հանգեցնել գերփոխառության և վարկային բեռի։
Մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը և կիսվել բարեկամների ու հարազատների հետ՝ օգտակար ֆինանսական խորհուրդները բաց չթողնելու համար։
Ֆինանսական գրագիտության այն շարքը պատրաստել ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ համագործակցությամբ։
#bnpl
#mobilebanking
#financialliteracy
#Armenia
#Yerevan
#businesspodcast
#parzitsparz

Show more...
2 months ago
7 minutes 13 seconds

Պարզից պարզ
#38 Ուսանողը գրել պե՞տք է իմանա, թե՞ «AI»-ը կգրի իր փոխարեն

Հայաստանի ամերիկյան համալսարանի «MBA» ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանի հետ զրուցել ենք, թե ինչ է փոխվել կրթության մեջ, արդյոք դասախոսը պետք է լինի ամեն ինչ իմացող, թե՝ մոդերատոր, ինչու է կարևոր սովորել գրել և հասկանալ մշակութային շփման տարբերությունները։ 

Քննարկել ենք նաև՝ ինչու «IQ»-ն կապ չունի հաջողության հետ, ինչպես գրել «case», ինչն է որոշում դասավանդման որակը, ու ինչու արժեր անգամ տուն վաճառել սովորելու համար։


Show more...
2 months ago
1 hour 17 minutes 1 second

Պարզից պարզ
Թվային մոբայլ ծառայությունների ռիսկերը և օգուտները

Ի՞նչ է մոբայլ կամ թվային բանկային ծառայությունը

Այս էպիզոդում ներկայացնում ենք, թե ինչ է մոբայլ բանկինգը, ինչ հարմարավետություն է այն առաջարկում և ինչպես կարող եք արդյունավետ ու ապահով կերպով օգտվել այս ծառայություններից:


Ինչի՞ մասին ենք խոսում․


-Մոբայլ բանկինգի առավելությունները


-Ինչպես օգտվել թվային բանկային հավելվածներից


-Ի՞նչ ռիսկեր կան՝ ֆիշինգ, սմիշինգ և այլ թվային խարդախություններ


-Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալներն ու խուսափել վտանգներից


Եթե օգտվում եք կամ ցանկանում եք սկսել օգտվել մոբայլ բանկային ծառայություններից, այս տեսանյութը Ձեզ համար է:


Մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը և կիսվել բարեկամների և հարևանների հետ՝ ավելի շատ օգտակար տեղեկատվություն ստանալու համար )


Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։

Show more...
2 months ago
17 minutes 44 seconds

Պարզից պարզ
#37 Ինչպե՞ս դարձնել յուրաքանչյուր հայի ներդրող. 1 հարթակ բոլորի համար

«eqwefy» ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանի հետ զրուցել ենք հայկական ներդրումային էկոհամակարգի, ֆինանսական կրթության և տեխնոլոգիական լուծումների մասին: 

Սամսոնը պատմում է, թե ինչպես է «eqwefy» հարթակը փորձում հասանելի դարձնել բոլորին ներդրումներ կատարելը՝ ստուգված սթարթափերին աջակցելով։


Show more...
2 months ago
1 hour 2 minutes 25 seconds

Պարզից պարզ
Ուզու՞մ ես բարելավել վարկային պատմությունդ: Պարզ քայլեր վարկունակությունը բարելավելու համար

Ի՞նչ է վարկային պատմությունը, ինչպես ստուգել այն ACRA-ում և ինչու՞ է կարևոր վերահսկել անգամ փոքր սխալը։

Show more...
3 months ago
13 minutes 38 seconds

Պարզից պարզ
#36 Ամեն ինչ 1 կոճակով. Թվային ինքնությունը, քաղաքացու գործարքն ապահով դարձնելը

«imID» ընկերության պրոդուկտի և մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավակյանի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհի, Աֆրիկայում վաճառք իրականացնելու փորձի, մարքեթինգը ամուսնության նման ընկալելու, թվային նույնականացման, քաղաքացու վստահությունը ստանալու ու 1 կոճակով ցանկացած տեղում նույնականացվելու հնարավորության մասին։

Show more...
3 months ago
48 minutes 13 seconds

Պարզից պարզ
Վարկե՞ր են վերցնում ձեր անունից. սովորեք պաշտպանվել

Այս փոդքասթում քննարկում ենք, թե ինչպես են շատերը դառնում ֆինանսական խարդախությունների թիրախ՝ սկսած օնլայն վարկերից մինչև կասկածելի գործարքներ։

Show more...
3 months ago
12 minutes 14 seconds

Պարզից պարզ
#35 Բռնվելու հավանականությունը բարձրացել է. պետբյուջեի եկամուտները, թանկարժեք քարերի արտահանումը

«Modex» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ զրուցել ենք արտահանման թվային աճի, պետական բյուջեի եկամուտների, գործազրկության թվերի և աշխատուժի ներմուծման հակասական պատկերի, բանկային համակարգի ակտիվների գերազանցման, ինչպես նաև քաղաքացիների՝ բյուջեով հետաքրքրվելու նոր միտումների մասին։

Show more...
3 months ago
1 hour 12 minutes 29 seconds

Պարզից պարզ
#34 Քեյսերի լուծումը կամուրջ է համալսարանից դեպի շուկա

«CaseKey» բիզնես քեյսերի մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանի և միջազգային թիմի անդամ Արինա Փամբուկյանի հետ զրուցել ենք՝ 

  • Ի՞նչ է նշանակում ուսանողին իրական բիզնես խնդիր վստահել, 

  • Ինչո՞վ է «AI»-ի լուծումը տարբերվում մարդու վերլուծությունից, 

  • Ինչպե՞ս է «CaseKey»-ն կամուրջ դառնում ուսանողի և գործատուի միջև, 

  • Ինչպե՞ս են ձևավորվում կապեր՝ կրթությունը տեսականից դարձնելով գործնական։


Show more...
3 months ago
1 hour 4 minutes 20 seconds

Պարզից պարզ
#33 Ովքե՞ր են ֆինանսավորում ստարտափներին. բիզնես-հրեշտակներ, ընտանիք, ընկերներ և վենչուրային ֆոնդեր

«Formula VC» հիմնադրամի համահիմնադիր Կարեն Վարդանյանի հետ զրուցել ենք՝ ինչ է վենչուրային կապիտալը, մինիմում կենսունակություն ունեցող սթարթափը,, ինչ տարբերություն կա ներդրողի և բիզնես-հրեշտակի միջև։

Խոսել ենք նաև՝ ինչպես են ֆոնդերը սխալներից սովորում, ինչու են կարևոր հիմնադիրների տեսիլն ու պրոֆիլը, ինչու պետք չէ վերցնել ցանկացած գումար, և ինչպես է հայկական սփյուռքը մեզ դարձնում գրավիտացիոն կենտրոն։


Show more...
4 months ago
1 hour 20 minutes 22 seconds

Պարզից պարզ
#32 Կին ղեկավար լինելը, նվիրատուի շարժառիթը, բյուրոկրատիան

«4090 բարեգործական» հիմնադրամի գործադիր-տնօրեն Իրինա Փահլևանյանի հետ զրուցել ենք՝ ինչու է բարեգործությունն այսօր ավելի քան կարևոր, որն է մարդու շարժառիթը գումար նվիրաբերելու և թե որոնք են բարեգործության ութ մեխանիզմները։


Show more...
4 months ago
1 hour 15 minutes 52 seconds

Պարզից պարզ
#31 Ինչպե՞ս գաղափարը դարձնել բիզնես. ճիշտ պահին կանգ առնելն ու նոր բան սկսելը

«Իննոբիզ» ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Նաիրա Մարգարյանի հետ զրուցել ենք՝ գաղափարները բիզնես դարձնելու, կին ձեռներեցների, հոգեբանական պատնեշները հաղթահարելու, ճագարաբուծությամբ զբաղվելու, նախարար դառնալու, անվճար ուսուցման հարթակ ստեղծելու,  պետության բացերը լրացնելու ու ճիշտ պահին կանգ առնելու մասին։

Show more...
4 months ago
1 hour 5 minutes 51 seconds

Պարզից պարզ
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։