Լույս աշխարհ է եկել երգչուհի Ռիհաննայի և A$AP Rocky-ի երրորդ երեխան,երաժիշտ Ֆիննեաս Օ’Քոնելը և դերասանուհի Քլաուդիա Սուլևսկին ամուսնացել են, Լոնդոնում տեղի է ունեցել հատուկ ցուցադրություն՝ UFC-ի նախկին չեմպիոն Մարկ Քերիի կյանքի մասին պատմող «The Smashing Machine» ֆիլմի պրեմիերան։
Լիամ Հեմսվորթը և նրա ընտրյալը՝ Գաբրիելա Բրուքսը, պաշտոնապես նշանադրված են, պատմության ընթացքում առաջին անգամ ամերիկյան գործող նախագահ Դոնալդ Թրամփին տրվում է պետական այցի երկրորդ ընդունելություն, դադարեցվել է հայտնի հաղորդավար Ջիմի Կիմմելի ուշ գիշերային հումորային շոուն։
Սիդնի Սուինին կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում՝ այս անգամ Jimmy Choo-ի նոր գովազդային արշավի պատճառով, Քեթրին Միդլթոնը այցելեց Կյուքսթոն քաղաքում գործող Marina Mill գործարան՝ ծանոթանալու բրիտանական ձեռագործ տեքստիլ արդյունաբերությանը իսկ Condé Nast-ը պաշտոնապես հայտարարեց՝խմբագրական կոնտենտի ղեկավարը Քլո Մալեն է։
Արիանա Գրանդեն պաշտոնապես հայտարարել է իր «Eternal Sunshine Tour» շրջագայության մասին, Ռայան Ռեյնոլդսի և Բլեյք Լայվլիի երկրպագուները կանխատեսում են, որ նրանք շուտով կհայտնեն,որ բաժանվում են, իսկ Թոմ Հոլանդը հայտարարեց Լոնդոնում ամբողջովին անվճար դպրոց բացելու իր ծրագրի մասին, որը կպայքարի երկրի լավագույն մասնավոր դպրոցների հետ։
Թեյլոր Սվիֆթը և Թրևիս Քելսը պաշտոնապես հայտնել են իրենց նշանադրության մասին, Քրիս Ջենները փայլում է սեպտեմբերյան Vogue Arabia-ի շապիկին, իսկ Լոս Անջելեսում, TCL Chinese Theatre-ում նշեցին դերասան Գարի Օլդմանի լեգենդար ուղին կինոյում։
Սոֆի Թյորները նորից քննարկումների կիզակետում է, համացանցը խոսում է Պամելա Անդերսոնի և Լիամ Նիսոնի սիրային պատմության մասին, իսկ Միլի Բոբի Բրաունն ու ամուսինը՝ Ջեյք Բոնջովին, հայտնել են իրենց առաջին երեխայի որդեգրման մասին։
Սոնին ավարտեց իր տասնամյա ուղին «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբում, ֆրանսիական մամուլը անդրադարցավ Լետիսիա Կաստայի և Լուի Գարելի բաժանման լուրերին իսկ Vogue-ի սեպտեմբերյան շապիկին փայլեց Էմմա Սթոունը՝ խոսելով իր նոր փորձարարական դերերի, կյանքի նոր փոփոխությունների, մայրության և կարիերայի մասին։
Ջիջի Հադիդի և Բրեդլի Քուփերի սիրավեպից մինչև Սելենա Գոմեսի նոր օծանելիքն ու Քեթի Փերիի մոնրեալական ընթրիքը նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։
Շաբաթվա ամենահետաքրքիր նորությունները՝ նոր էպիզոդում։
Այս շաբաթը մեզ բերել է մեծ նորություններ․ ծանր մետալի լեգենդ Օզզի Օսբորնը հրաժեշտ տվեց կյանքին ու բեմին։ Դիսնեյն սկսեց The Devil Wears Prada 2-ի նկարահանումները՝ նույն ռեժիսորով, բայց նոր պատմությամբ, իսկ Coldplay-ի համերգը վերջացավ ոչ միայն երաժշտությամբ, այլ նաև անսպասելի սկանդալային բացահայտմամբ՝ մեծ էկրանին։
Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը՝ համախմբելով կինոսերներին և մասնագետներին ամբողջ աշխարհից։ Մյուս կողմից, HBO-ն պաշտոնապես սկսեց «Հարի Փոթեր» նոր հեռուստասերիալի նկարահանումները, որի պրեմիերան նախատեսվում է 2026-ին։
Իսկ երաժշտական աշխարհը փոթորկեց Ջասթին Բիբերի անսպասելի «Swag» ալբոմը իսկ դերասանուհի Էմմա Ուոթսոնը գրավում է բոլոր թերթերի գլխավոր էջերը՝ վարորդական իրավունքից ժամանակավոր զրկման պատճառով։
«Մի բան պատմեմ» փոդքասթը կարող եք լսել բոլոր փոդքասթ հարթակներում։
Աննա Վինտուրը հրաժեշտ է տալիս Vogue-ին, Մակրոնն ընթրում է թագավոր Չարլզի և թագուհի Կամիլայի հետ, Oasis-ը վերադառնում է մեծ բեմ, իսկ կինոսրահները լի են նոր պրեմիրաներով։
Լսիր «Մի բան պատմեմ» փոդքասթն ու բաց մի թող շաբաթվա կարևոր ու հետաքրքիր լուրերը։
Ի՞նչ էր իրականում կատարվում շաբաթվա ընթացքում՝ առանց ձանձրալի վերնագրերի։ Ֆորմուլա 1-ից մինչև Փի Դիդիյի դատավարություն․․
Վերցրու սառը սուրճը, միացրու «Մի բան պատմե՞մ» փոդքասթը ու զգա ինֆորմացված լինելու հաճույքը։
TikTok-ը նորից Թրամփի թիրախում է, Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը վենետիկյան շքեղ հարսանիքով գրավեցին մեդիան, Ֆարել Ուիլամսը շրջում է նորաձևության աշխարհը իսկ Բրեդ Փիթը երկար դադարից հետո դարձել է «Armchair Expert» փոդքասթի հյուրը։
Բաց մի թող շաբաթվա ամենակարևոր ու թեժ լուրերը․․․
Gucci-ն վերադարձել է 90-ականների ոգին, Ջասթին Թրյուդոն TikTok-ում Gen Z-ի սերնդին ժողովրդավարության մասին է բացատրում, իսկ Տոկիոյում ռոբոտներն են սուրճ մատուցում։
Իսկ դու՞ գիտես՝ ինչ էր կատարվում այս շաբաթ,եթե դեռ ոչ,ուրեմն շտապիր լսելու նոր էպիզոդը․․․․
Այս շաբաթ Հոլիվուդը լի է անսպասելի շրջադարձերով։
Բլեյք Լայվլին հաղթել է Ջասթին Բալդոնի դեմ 400 միլիոն դոլար արժողությամբ դատական գործում։ «Մարվել»-ի նախկին աստղ Քրիս Էվանսը փոխել է կյանքը՝ նախընտրելով հանգիստ առօրյա և այգեգործություն Բոստոնի իր տանը։ Իսկ Հյուսթոնի համալսարանում մեկնարկել է դասընթաց՝ նվիրված Բեյոնսեին և սև կանանց մշակութային ժառանգությանը։
Հետևեք շաբաթվա լուրերին՝ ամենահետաքրքիր պատմությունները բաց չթողնելու համար։
BTS-ը տոնում է, Թրամփն ու Մասկը կռվում են,Երևանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան հեղինակավոր միջազգային մրցույթը, իսկ Amazon-ը պատրաստվում է ռոբոտներով փոխել առաքման աշխարհը։
Իսկ մենք պարզապես հավաքել ենք շաբաթվա ամենահետաքրքիր լուրերը՝ ձեզ համար։
Իսկ մենք… պատմում ենք այս շաբաթվա ամենակարևոր ու հետաքրքիր լուրերը։
3-րդ էպիզոդում միասին ճամփորդում ենք Իսպանիայից մինչև Լաս Վեգաս ու Օսակա։
Պատմում եմ, թե ինչպես է անկանխատեսելի եղանակը խանգարել իսպանացի գինեգործներին և ինչու այս տարվա բերքը սպասվածից պակաս է լինելու։ Ճապոնիայում արդեն բացվել է յուրահատուկ օդանավակայան՝ նախատեսված էլեկտրական թռչող տաքսիների համար, իսկ առաջին թռիչքները սպասվում են Փարիզի Օլիմպիադայի օրերին։ Las Vegas-ում Ջանեթ Ջեքսոնը վայելում է իր ICON մրցանակի հաղթանակը, մինչդեռ Թեյլոր Սվիֆթի երկրպագուները սրտատրոփ փնտրում են «Reputation (Taylor’s Version)»-ի սպասվող թողարկման մասին ամենանուրբ հուշումները։
Միացի՛ր, լսի՛ր, ու ինքդ էլ զարմացի՛ր՝ ինչ հետաքրքիր, անսովոր ու երբեմն խենթ լուրեր ենք ձեզ համար հավաքել։
Այս շաբաթ միջազգային լուրերը լրիվ նոր երանգներ ունեն։
Երկրները միավորվում են համաճարակներին պատրաստվելու համար, իսկ Կաննի փառատոնը «վառվում» է Դենզել Վաշինգտոնի շուրջ:
Ջոդի Ֆոսթերը փայլում է ֆրանսերեն դետեկտիվում, իսկ սպորտային աշխարհը զբաղված է թենիսի մեծ խաղերով։ Մինչդեռ Թրամփի ժամացույցը դարձել է «RUMP» , Մասկի դեմ արշավը թափ է առնում, իսկ Սաուդյան Արաբիան մեզ խոստանում է կանաչ էներգիայի նոր դարաշրջան։
Ի՞նչ նկարներ է ստեղծում տիեզերքը, երբ վրձինը վերցնում է արհեստական ինտելեկտը, ո՞վ է դարձել աշխարհի ամենախելացի շունը (և ոչ, այն գոլդեն ռետրիվեր չէ, այլ… ռոբոտ), ի՞նչ մտահոգություններ ունի Ջոն Օլիվերը SNL-ի վերաբերյալ, և ինչպես է Թեյլոր Սվիֆթը դարձել բեմի անգերազանցելի թագուհին՝ ամենաբարձր վարձատրվող արտիստը։
«Մի բան պատմե՞մ». միացի՛ր փոդքասթին և լուրերին հետևելը՝ հաճույք կդառնա։