Էլեկտրոնային դրամապանակները կամա թե ակամա դարձել են հատկապես երիտասարդների ամենօրյա օգտագործման գործիքներից։ Սակայն դրանց կիրառումն ու փոխկապված ռիսկերը դեռ վանում են շատերին։Շատերի համար, այդ թվում Մարիաննա Մուրադյանի, էլեկտրոնային դրամապանակները լուրջ մտահոգություններ են առաջացնում: Նա հրաժարվում է ներբեռնել ցանկացած էլեկտրոնային դրամապանակ՝ անհանգստանալով պահանջվող անձնական տվյալների քանակից և ֆինանսական խարդախության աճող սպառնալիքից։
Էլեկտրոնային դրամապանակների իրականությունը հասկանալու համար Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կարգավորման վարչության պետ Ինգա Շիրակյանը կներակայացնի ներկայումս Հայսատանում գործող դրամապանակների կարգավորումները, թե ինչպես են գործում էլեկտրոնային դրամապանակները, ինչ անվտանգության միջոցներ կան և ինչպես կարող ենք դրանք արդյունավետ օգտագործել։
Ֆինանսական պլանավորման հիմնարար մաս են կազմում ավանդներն ու խնայողական հաշիվները: Ինչպե՞ս եք ընտրում ավանդի ճիշտ տարբերակը, որո՞նք են ռիսկերը, և ինչպե՞ս կարող եք դրանք կառավարել՝ ձեր խնայողությունները պաշտպանելու և մեծացնելու համար:
Գրաֆիկ դիզայներ Մելանյա Համբարձումյանը կանգնած է երկընտրանքի առաջ. նա փոքր գումար է խնայել և ցանկանում է ավանդ դնել, բայց դժվարանում է կողմնորոշվել՝ որն է լավագույն տարբերակը իր կարիքների և նպատակների համար:
Կենտրոնական բանկի ֆինանսական ներդրման մասնագետ Ռուզաննա Ալեքսանյանը մեզ կառաջնորդի ավանդի տարբերակների ընտրության և կառավարման գործընթացում՝ օգնելով հասկանալ ռիսկերը և գտնել գիտակից որոշումներ կայացնելու ճանապարհը։
Ուսանողական վարկերը փրկօղակ են բազմաթիվ ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, սակայն չունեն բավարար ֆինանսներ։
Երկու տարի անընդմեջ հաջողությամբ վարկ ստացած ուսանողուհի Դիանա Աբգարյանը, երրորդ վարկի համար դիմելիս բախվեց անսպասելի մերժման։ Նա մինչ այժմ չի հասկանում, թե ինչու է մերժվել իր դիմումը։
Ուսանողական վարկերի հարցում կողմնորոշվելու համար ֆինանսական փորձագետ Նելլի Մանուկյանը կբացատրի, թե ինչպես են ֆինանսավորվում այս վարկատեսակները, ինչ չափանիշներով են բանկերը գնահատում դիմումները և ինչ պետք է իմանան ուսանողները՝ վարկի դիմելուց առաջ։
Հնարավո՞ր է արդյոք ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որը թույլ կտա վաղ տարիքից տիրապետել ֆինանսական գրագիտության կանոններին, այն, ինչ պետք է իմանա աշակերտը վաղ տարիքից:
Ուսուցչուհի Սոնա Փափազյանը հատկապես շահագրգռված է, որ երեխաները ունենան անհրաժեշտ հմտություններ՝ իրենց գումարը պատասխանատվությամբ կառավարելու համար։
Ուսուցիչների և մանկավարժների համար այս աշխատանքի կարևորությունն ընդգծում է Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության մասնագետ Արաքս Մանուչարյանը: Նա կբացատրի, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ, երբ խոսքը վերաբերում է ֆինանսական գրագիտությանը, և ինչպես կարելի է ինտեգրել այս դասերը դպրոցներում՝ ֆինանսապես գրագետ սերունդ ստեղծելու համար:
Ամանորը՝ տոնական ծախսերի պլանավորումից և նվերների գնումներից մինչև տոնակատարություններից հետո գումարի կառավարումը, հաճախ ուղեկցվում է ֆինանսական սթրեսով։
Ես սիրում եմ այս տոնը, սակայն խոստովանում եմ՝ այս խիտ սեզոնին հաճախ պայքարում եմ ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ինչպես ձեզնից շատերը՝ ես էլ դժվարությունների եմ բախվում արձակուրդի ծախսերը կառավարելու հարցում։
Իմ Դրամապանակի խնդիրները լուծելու հարցում կօգնի Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության փորձագետ և մարկետոլոգ Դավիթ Խարաթյանը։
Եթե ցանկանում եք վայելել արձակուրդները՝ չզոհաբերելով ձեր ֆինանսական կայունությունը, ապա միասին կսովորենք մեր բյուջեն կայուն պահել տոներից առաջ, ընթացքում և հետո։
Ինչպե՞ս եք սկսում օգտվել բանկային ծառայություններից: Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վարկի համար դիմելիս և ընդհանրապես առաջին անգամ բանկային գործարք իրականացնելիս: Իսկ ինչպե՞ս եք ընտրում վարկի այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է ձեր կարիքներին:
Մասնագիտությամբ լրագրող Անի Հարությունյանն է, 21 տարեկանը լրանալուց հետո, նա դիմել է վարկ ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Նրա փորձառությունը մեզանից շատերի մոտ հարցեր է առաջացնում․ ի՞նչ է անհրաժեշտ վարկի հաստատվելու համար, և ինչպե՞ս է պետք պատրաստվել բանկային մեր առաջին գործարքին։
Ֆինանսիստ Նելլի Մանուկյանը կբացատրի, թե ինչպես են բանկերը գործում, ինչ պետք է իմանաք նախքան բանկ մտնելը և ինչպես արդյունավետ իրականացնել վարկավորման գործընթացները:
Միասին բացահայտենք բանկերի, վարկերի և փողի խելացի կառավարման աշխարհը:
Կրիպտոարժույթի աշխարհը լի է հնարավորություններով, ռիսկերով և արագ նորարարություններով: Ինչպե՞ս մտնել շուկա, ի՞նչ պետք է իմանալ գործարքներ կատարելուց առաջ, ինչպե՞ս է գումարն աշխատում այս ոլորտում:
Ծրագրավորող Էլինա Իսրայելյանը շատերի նման ցանկանում է ներդրումներ կատարել կրիպտոարժույթում: Տեխնոլոգիական ձեռնարկատեր և Քոինբաս ֆիզիկական կրիպտոդրամապանակների ընկերության հիմադիր Վիգեն Առուշանյանը կբացատրի կրիպտոարժույթի հիմունքները՝ ինչպես են աշխատում գործարքներն ու կառավարվում ռիսկերը։
Ֆինանսական աշխարհում կարևոր խնդիր են խարդախությունները և զեխծարարությունները: Խաբեբաների կողմից ամեն օր կատարալեագոևծվող մարտավարության պայմաններում, ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե ինչպես պաշտպանվել ֆինանսական խաբեբաություններից:
Մենք կուսումնասիրենք խարդախների կիրառած մարտավարությունը՝ սկսած ապակողմնորոշիչ ներդրումային առաջարկներից մինչև գործարքներ, որոնք չափազանց լավն են թվում, բայց ուղեկցվում են թաքնված ռիսկերով:
Լիլիա Խանփրացյանը անձնական փորձով ներկայացնում է դեպքեր, երբ խարդախները առաջարկել են կասկածելի գործարքի մեջ մտել, մեկ այլ դեպքում էլ ներդրումներ կատարել բարձր եկամտաբերության խոստումներով:
Այս սխեմաները բացահայտելու և պաշտպանության ռազմավարություններ տրամադրելու համար Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության մասնագետ Արաքս Մանուչարյանն է Դրամապանակի տաղավարում:
Միասին կգտնենք զեխծարարությունից պաշտպանվելու տարբերակները, որով կապահովագրենք ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:
Հարկերն անխուսափելի են, հաճախ սխալ ընկալված և, այնուամենայնիվ, վճռորոշ հասարակության գործունեության համար: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ենք մենք առաջին հերթին հարկերը վճարում, ինչպես են դրանք հաշվարկվում կամ իրականում ուր է գնում ձեր վաստակած գումարի մի մասը:
Այս էպիզոդում մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հարկային համակարգը՝ հակասնալով դրա դերը պետության տնտեսության ձևավորման գործում, հարկման հիմքում ընկած սկզբունքները, ֆիզիկական անձանց և բիզնեսի սեփականատերերի նկատմամբ հարկերի կիրառման տարբերությունները, ինչպես նաև եկամտահարկի դրույթները: Բացի այդ, մենք կբացահայտենք, թե ինչ է տեղի ունենում մեր վճարած հարկերի հետ:
Միլենա Գևորգյան, ով աշխատում է քաղաքացիական իրավունքի պայմանագրով, ցանկանում է հասկանալ՝ ինչպիսի հարկեր են կիրառվում կոնկրետ իր իրավիճակում: ՀՀ ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդիկայի վարչության պետ Արթուր Ալեքսանյանի հետ կբացահայտենք հարկային համակարգի բարդությունները, կանդրադառնանք տարածված սխալ պատկերացումներին։
Միասին կուսումնասիրենք հարկային ոլորտը, ինչը կօգնի ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:
Տուն գնելը մարդու կյանքում ամենակարևոր ներդրումներից մեկն է, բայց հիփոթեքային վարկավորման գործընթացը հասկանալը կարող է բարդ լինել:
Դրանապանակի հյուրը՝ Գոհար Մխիթարյանը, բնակարան ձեռք բերելու ճանապարհի սկզբում է։ Նա ցանկանում է ուսումնասիրելու հիփոթեքային շուկան և բացահայտելու իր նպատակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ քայլերը: Այս հարցում օգնելու համար մեզ է միացել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական փորձագետ Նելլի Մանուկյանը: Նա կներկայացնի Հայաստանում հիփոթեքային և անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունները։
Միասին կուսումնասիրենք անշարժ գույքի շուկան, ինչը կօգնի ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:
Այս էպիզոդում ներխուժում ենք ներդրումների հետաքրքիր և երբեմն վախեցնող աշխարհ: Անկախ նրանից դուք փորձառու ներդրող եք, թե առաջին անգամ ներդրում կատարելու մասին մտածող մեկը, շատ կարևոր է հասկանալ ներդրումների հիմունքները, կառավարել ռիսկերը և ստեղծել ռազմավարություններ:
Արենա Նազարյանը, ով խնայել է գումար և պատրաստ է մտնել ներդրումային աշխարհ, ունի մի շարք գործնական հարցեր՝ ինչպե՞ս գտնել ճիշտ հարթակներ, ո՞րն է եկամուտները առավելագույնի հասցնելու լավագույն միջոցը՝ առանց ավելորդ ռիսկի:
Այս հարցերին պատասխանելու է Արա Չալաբյանը, ով «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահն է և Ամերիկյան համալսարանի դասախոս: Նա կօգնի մեզ կողմնորոշվել ներդրումների բարդ աշխարհում։
Միասին կուսումնասիրենք հնարավոր տարբերակները, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:
Ֆինանսական գրագիտությունը կարևոր հմտություն է, որը շատ մեծահասակներ դեռևս փորձում են ձեռք բերել, հետևաբար ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ երեխաները կսովորեն փողի հետ ճիշտ վարվել, եթե նրանց վաղ տարիքից ծնողները դա չսովորեցնեն: Փողի արժեքը հասկանալը, բյուջետավորումը, խնայողությունները և ֆինանսական խելացի որոշումներ կայացնելը հմտություններ են, որոնք կարող են երեխաներին օգնել ապահով ապագա կառուցել: Բայց ինչպես և որտեղից պետք է սկսեն ծնողները այս ուսուցումը: Մեր հյուրի՝ Լիլի Գևորգյանի աղջիկը սովորում է 2-րդ դասարանում։ Լիլին, ինչպես շատ ծնողներ, չի կողմնորոշվում՝ ինչպես սկսել խոսել երեխայի հետ փողի մասին, ինչպես սովորեցնել տնօրինել այն պատասխանատու կերպով: Արաքս Մանուչարյանը ՝ ֆինանսական կրթության փորձագետ է, ով մասնագիտացած է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին փողի մասին սովորեցնելու գործում, կբացատրի՝ ինչպես կարելի է հիմք դնել ֆինանսական գրագիտությանը երիտասարդ տարիքում և կառաջարկի գործնական խորհուրդներ ծնողների համար, ովքեր գուցե չգիտեն՝ որտեղից սկսել: Հիմնական հասկացություններից, ինչպիսիք են խնայողությունը և խելամտորեն ծախսելը, մինչև բյուջետավորման կարևորությունը քննարկելը երեխայի հետ, կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այլև ձեր դրամապանակը:
Տարիներ առաջ, երբ ներդրվեց Կուտակային կենսաթոշակային համակարգը, մարդիկ ունեին բազմաթիվ մտահոգություններ։ Համակարգի ներդրումից անցել է արդեն 10 տարի, սակայն նույն հարցերը սկսել են մտահոգել համակարգին նոր միացած երիտասարդներին։
Դեղագետ Էլեն Կարապետյանը մի քանի տարի է իր աշխատավարձից փոխանցում է գումար կենսաթոշակային ֆոնդին և շատերի պես ցանկանում է պարզել իր ֆինանսական ապագան:
Վիգեն Շահնազարյանը Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետն է։ Նրա օգնությամբ կհասկանանք կուտակային կենսաթոշակային համակարգի հեռանկարային մոտեցումները։
Հասկանալով կուտակային կենսաթոշակային համակարգի հնարավորությունները, մեր իրավունքներն ու պարտականությունները՝ հետագայում ավելի արդյունավետ դարձնենք ոչ միայն մեր հյուրի, այև ձեր կենսաթոշակային դրամապանակը:
«Դե բիզնես սկսենք, ընթացքում կհասկանանք՝ ինչն ինչպես անենք»։ Վստահ եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ սա այնքան էլ լավ միտք չէ. բիզնեսի պլանավորումը, ստեղծումը և կառավարման հնարավոր մեթոդները հարկավոր է մշակել հենց սկզբից։ Բիզնես աշխարհում ֆինանսական գրագիտությունը առաջնային լինելուց զատ, հնարավորություն է տալիս սեփականատերերին էլ ավելի ճշգրիտ տնօրինել բիզնեսը՝ ֆինանսական հաշվետվությունները հասկանալուց մինչև տեղեկացված որոշումներ կայացնելը։ Open SKY IT դպրոցի հիմնադիր և ուսուցիչ Խաչիկ Գևորգյանի և Կենտրոնական բանկի ֆինանսական փորձագետ, ֆինանսիստ Նելլի Մանուկյանի հետ՝ քննարկելու ենք այն հիմնական ֆինանսական հմտությունները, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր ձեռնարկատեր։ Միասին կուսումնասիրենք հնարավոր տարբերակները, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:
Բոլորս էլ ուզում ենք ունենալ ժողովրդական լեզվով ասած «կողքից փող», ստեղծել պասիվ եկամտի աղբյուրներ։ Ծրագրերի համակարգող Սեդա Առաքելյանի ֆինանսական միակ աղբուրը աշխատավարձն է, սակայն նա ցանկանում է ստեղծել եկամտի այլ օղակներ։ «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ նախագահ, Ամերիկյան համալսարանի դասախոս Արա Չալաբյանը կօգնի հասկանալ՝ ինչպես գտնել եկամտի տարբեր աղբուրներ, ինչպես սահմանել առաջնահերթություններ աշխատանքում և կառավարել դրանք։ Միասին կուսումնասիրենք հնարավոր տարբերակները, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:
Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ Դանիելա Զանազանյանը պատմում է եկամուտների բալանսավորման իր խնդիրները․ նա ամսվա վերջում հաճախ մնում է առանց փողի: Կենտրոնական բանկի կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանը կօգնի մեզ՝ ֆինանսների արդյունավետ կառավարման և բյուջեի ճիշտ կազման հարցում: Միասին կուսումնասիրենք հնարավոր լուծումներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը: