Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Music
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts211/v4/1f/22/80/1f22805d-3ead-7a70-c497-bf399f996c56/mza_14453348896527561841.jpg/600x600bb.jpg
Հայուհի
Եվա Մինասյան
26 episodes
6 days ago
Հայ կանանց հետքն աշխարհում Դռները լայն բացեք: Պատմության էջերից ձեզ հյուր են եկել Հայուհիները: Նրանք ինչ-որ բան են փոխել աշխարհում, սակայն դուրս են մնացել մեր դասագրքերից: Պատրաստ եղեք` այս փոդքասթից հետո ձեր շրջապատը կտրուկ մեծանալու է՝ շատ ընկերուհիներ եք ձեռք բերելու:
Show more...
History
RSS
All content for Հայուհի is the property of Եվա Մինասյան and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Հայ կանանց հետքն աշխարհում Դռները լայն բացեք: Պատմության էջերից ձեզ հյուր են եկել Հայուհիները: Նրանք ինչ-որ բան են փոխել աշխարհում, սակայն դուրս են մնացել մեր դասագրքերից: Պատրաստ եղեք` այս փոդքասթից հետո ձեր շրջապատը կտրուկ մեծանալու է՝ շատ ընկերուհիներ եք ձեռք բերելու:
Show more...
History
Episodes (20/26)
Հայուհի
Ալիսիա Կիրակոսյան | բանաստեղծ

Այնպես ուզում եմ․․․, որ այս բոլոր կարևոր հայուհիների անունները հայտնվեն մեր դասագրքերում։ Գրականության դաս լինի, ու գրքում մեծ տառերով գրված լինի Սրբուհի Տյուսաբ, Զապել Եսայան, Շուշանիկ Կուրղինյան կամ ինչպես այս էպիզոդում՝ Ալիսիա Կիրակոսյան։

Show more...
1 year ago
4 minutes 14 seconds

Հայուհի
Հայուհիները սպորտում

Վառում ենք օլիմպիական կրակը ու գնում ենք մեդալների հետևից։ Դե այսինքն նրանք արդեն գնացել են, մենք գնում ենք նրանց ճանապարհն ուսումնասիրելու։ Այսօր մարզվելու օր է։ Հագեք ձեր սպորտային կոշիկներն ու եկեք ծանոթացնեմ մեր այսօրվա մարզիչների հետ։ Մեր մեջ ասած՝ շատ դժվար եմ գտել այս հայուհիներին, սպորտում նրանք չափազանց քիչ են, բայց այնուամենայնիվ բարձր են պահել բոլորիս անունը։

Show more...
1 year ago
4 minutes 10 seconds

Հայուհի
Առաջին պատգամավոր հայուհիները

Ուրեմն այսպես, սովորական երևանյան առօրյա եմ նկարագրում, ուրիշ ոչ մի բան։ Երեք կանայք պատրաստել են ընտանիքի նախաճաշն ու ճանապարհում են իրենց ամուսիններին աշխատանքի։ Դե լավ մի քիչ անսովոր բան ամեն դեպքում կա․ ամուսինների հետ նրանք էլ են գնում։ Ինչպե՞ս թե, տարօրինա՞կ չթվաց։ Իսկ եթե ասեմ, որ 1919 թվականն է, ու նրանք խորհրդարան են գնում։ Այսպես է սկսվում Հայաստանի առաջին կին պատգամավորների պատմությունը, հիշեք նրանց անունները՝ Պերճուհի Պարտիզպանյան, Կատարինե Զալյան-Մանուկյան, Վարվառե Սահակյան։

Show more...
1 year ago
4 minutes 14 seconds

Հայուհի
Անահիտ Ցիցիկյան | ջութակահար

Հիմա լսում եք միջին տարիքի, կայացած ու հասուն կնոջ նվագ, ջութակն ինքնավստահ ձեռքերում է, բայց կար ժամանակ, երբ այն ընդամենը վեց տարեկան աղջնակի տիրապետության տակ էր։ Այդ տարիքից է սկսվում այս ջութակահարուհու պատմությունը, բայց նրա շնորհիվ է հայտնի դարձել առհասարակ հայկական երաժշտության պատմությունը։ Անահիտ Ցիցիկյան՝ երաժշտական հնագիտության հիմնադիր։

Show more...
1 year ago
4 minutes 23 seconds

Հայուհի
Հայուհիները ռազմական գործում

Դարեր շարունակ հայ կնոջը բնութագրել են որպես տան խաղաղությունն ու հանգստությունն ապահովող մի էակի։ Օջախի կրակն ու առօրյա հոգսերն իր վրա կրող հայ կինը պիտի ամուսնուն ճանապարհեր կռվի, իսկ ինքը մնար տանը։ Այդպես էին թելադրում օրենքները։ Ֆիդայական շարժման ժամանակ ամեն ինչ էլ ավելի խիստ էր, հայ կինն իրավունք չուներ զենքին մոտենալ կամ առհասարակ հանդիպել ամուսնուն։ Եվ չնայած այս բոլոր սահմանափակումներին՝ հիմա գրքեր են գրվում նվիրված կռվող հայուհիներին, և ինձ համար էլ չափազանց դժվար է ընտրել՝ ում մասին ձեզ պատմեմ, որ մյուսները չնեղանան։

Show more...
1 year ago
4 minutes 24 seconds

Հայուհի
Զարուհի Քավալջյան | բժշկուհի

Ե՞րբ եք վերջին անգամ այցելել բժշկի, թեկուզ ընդհանուր ստուգման։ Պատկերացնու՞մ եք մի իրականություն, որտեղ բոլոր բժիշկները տղամարդիկ են, ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում կին մասնագետ չես կարող գտնել։ Հենց այսպիսի միջավայրում էլ մարդկանց գաղտնի բուժում էր Զարուհի Քավալջյանը՝ Օսմանյան կայսրության առաջին բժշկուհին։

Show more...
1 year ago
4 minutes 11 seconds

Հայուհի
Լուսինե Զաքարյան | երգչուհի

Փակեք ձեր աչքերը, չէ, իսկապես մի պահ փակեք։ Հիմա կարող էի ասել պատկերացրեք, որ ծովափին եք կամ այլ հաճելի տեղում, բայց շարունակությունը թողնում եմ ձեր երևակայությանը։ Թող հրեշտակները ձեր ականջին պատմեն իրենց գաղտնիքները։

Եթե դեռ չհասկացաք, թե ով էր ձեզ ուղեկցում վերերկրային այդ աշխարհ, ծանոթացնեմ․ Լուսինե Զաքարյան՝ ամենակախարդական ձայնով հայուհին։

Show more...
1 year ago
4 minutes 26 seconds

Հայուհի
Հայոց թագուհիներ

Արդեն երկար ժամանակ է՝ պտտվում ենք տարբեր աշխարհամասերով ու ժամանակներով, խոսում ենք նշանավոր հայուհիների մասին, ծանոթանում ու երազում ենք նրանց հետ։ Բայց բաց ենք թողնում մի շատ կարևոր հանգամանք․ այնուամենայնիվ, կան հայ կանայք, ում մասին մեզ պատմել են դպրոցում կամ ում հանդիպել ենք պատմության էջերում։

Ժամանակն է՝ թագավորական ընդունելություն կազմակերպել և ծանոթանալ հայոց թագուհիների հետ։

Show more...
1 year ago
4 minutes 48 seconds

Հայուհի
Զապել Եսայան | գրող

Պատկերացրեք․ 1914-15 թվականներ, Կոստանդնուպոլիս, թուրքերի ձեռքում մի երկար ցուցակ է՝ լի հայ մտավորականների անուններով։ Տղամարդկանց այս շարքում մեծ-մեծ տառերով գրված է միակ կնոջ անունը՝ Զապել Եսայան՝ հայ մտավորական, ում պետք է սպանել։

Show more...
1 year ago
4 minutes 42 seconds

Հայուհի
Մեդեա Աբրահամյան | թավջութակահար

Երբ փոքր էի, երազում էի, որ ինձ երգ նվիրեն։ Իմ մանկական երազանքն, իհարկե, չիրականացավ, բայց հանդիպեցի այնպիսի մարդկանց, ում համար երգ գրելը ոչ թե նվեր էր, այլ պատիվ։ Օրինակ՝ գրել այնպիսի հրաշալի ստեղծագործություն, որ հենց ինքը՝ Մեդեա Աբրահամյանը նվագի այն։ Իսկ մեզ բախտ է վիճակվել նույնիսկ ծանոթանալ նրա հետ։

Տիկնայք և պարոնայք, Մեդեա Աբրահամյան, թող անհամեստ հնչի, բայց իմ կարծիքով լավագույն թավջութակահար։

Show more...
1 year ago
4 minutes 16 seconds

Հայուհի
Սրբուհի Լիսիցյան | պարագետ

Կոմիտասը ողջ կյանքի ընթացքում գրի է առել ընդամենը 8 պարային ստեղծագործություն։ Ի՞նչ կապ ունի վարդապետը հայուհիների հետ։ Բացի այն, որ հայուհիները պիտի պարեին այդ պարերը, կար մի հայուհի, որ պիտի շարունակեր նրա գործն ու նոր էջ բացեր պարարվեստում։ Այս էպիզոդի հերոսուհին Սրբուհի Լիսիցյանն է։

Show more...
1 year ago
4 minutes 13 seconds

Հայուհի
Ռեգինա Ղազարյան | նկարչուհի

Հիշու՞մ եք՝ վերջին անգամ երբ եք օգնության հասել ձեր ընկերներին։ Իսկ ձեզ ե՞րբ են օգնել։ Համաձայնեք, որ կյանքն առանց ընկերների մի տեսակ կիսատ ու տխուր կլիներ։

Ինչպես խոստացել էի, այս փոդքասթի ընթացքում դուք շատ ընկերուհիներ եք ձեռք բերելու։ Այսօր ձեզ ծանոթացնելու եմ նրանցից ամենաընկերասեր ու հավատարիմ հայուհու՝ նկարչուհի Ռեգինա Ղազարյանի հետ։

Show more...
1 year ago
5 minutes 12 seconds

Հայուհի
Գոհար Վարդանյան | հետախույզ

Մանկության հուշերի գիրկն ընկնելու ժամանակն է։ Բացեք ձեր գաղտնի օրագիրը, որտեղ գրում էիք առաջին սիրո մասին, ու որի էջերը հաճախ էին թրջվում։ Գտեք ձեր ամենաթաքուն պահվող երազանքները ու սկսեք դրանք դարձնել իրականություն։

Իսկ ես այսօր գտել եմ մի շատ խորհրդավոր ու գաղտնապահ հայուհու օրագիր։ Ծանոթացեք․ Գոհար Վարդանյան՝ նշանավոր հետախույզ։

Show more...
1 year ago
5 minutes 10 seconds

Հայուհի
Այծեմնիկ Ուրարտու | քանդակագործ

Փոխեք ձեր հագուստը, վերցրեք գործիքները և զինվեք համբերությամբ․ այս անգամ գնում ենք քանդակելու։ Ուշադիր ուսումնասիրեք ու վայելեք այս չքնաղ արվեստանոցը։ Հազիվ եմ անցյալից թույտվություն վերցրել, որ այստեղ աշխատենք։ Չէ՞ որ, սա Հայաստանի առաջին կին քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուի աշխատավայրն է։

Show more...
1 year ago
4 minutes 35 seconds

Հայուհի
Դիանա Աբգար | դիվանագետ

Հիշու՞մ եք ձեր առաջին հանրային ելույթը․․․ ինչպես էիք լարվում․ ծնկները դողում էին, կոկորդում չորություն կար, մտքում անընդհատ կրկնում էիք նախօրոք անգիր արած խոսքերը։ Իսկ պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե ներկայացնեիք մի ամբողջ ժողովրդի շահերը ու լինեիք այդ գործում առաջինն ու միակը՝ միակ կին հյուպատոս Դիանա Աբգարը։

Show more...
1 year ago
5 minutes 2 seconds

Հայուհի
Զապել Ասատուր | մանկավարժ

Փոքր ժամանակ բոլորս էլ գոնե մի անգամ մտածել ենք ուսուցիչ դառնալու մասին, բայց երբևէ պատկերացրե՞լ եք՝ ինչ ճանապարհ են անցնում մեր ուսուցիչները մինչև մեզ հասնելը։ Իսկ կարո՞ղ եք պատկերացնել մի իրականություն, որտեղ ոչ միայն չկա ուսուցիչ, այլև չկա դպրոց, ուր կարող եք հաճախել։ Այս ամենը դժվար է երևակայել մի երազկոտ հայուհու՝ Զապել Ասատուրի շնորհիվ։ 

Show more...
1 year ago
4 minutes 20 seconds

Հայուհի
Լյուդա Բիլբիլիդի | դիջեյ

Բարի գալուստ «Իմ ռադիոյի» ակումբ, պատրաստվեք լիցքավորվել դրական տրամադրությամբ, պարել, թռչկոտել, ուրախանալ ու վայելել որակյալ երաժշտություն․․․ավելի ճիշտ․․․ Բարի գալուստ 70-ականների դիսկոտեկա, այսօր երաժշտության պատասխանատուն Լյուդան է՝ Լյուդա Բիլբիլիդի․ առաջին կին դիջեյը։

Show more...
1 year ago
4 minutes 3 seconds

Հայուհի
Ալենուշ Տերյան | աստղագետ

Երբևէ մտածե՞լ եք՝ Տիեզերքն ինչ չափեր ունի։ 

Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է։

Աստղերը ճշգրիտ հաշվել հնարավոր չէ, սակայն ոմանք փորձել են ու Տիեզերքում հաշվել մոտ 200 միլիարդ աստղ։

Չգիտեմ՝ իրականում քանի աստղ կլինի այս գիշեր երկնքում, բայց հաստատ գիտեմ մի հայուհու մասին, ում աստղերը շատ էին գերում․ Ալենուշ Տերյան՝ «Իրանի աստղագիտության մայրը»։

Show more...
1 year ago
4 minutes

Հայուհի
Անա Ասլան | ծերաբան

Պիտի լավ պատրաստվենք, այս անգամ մեզ են հյուր գալու։ Երևացող տեղերից պահեք առողջությանը վնաս հասցնող ամեն ինչ, հանկարծ Անան չտեսնի։

Դե Անա Ասլանը էլի, առաջին մարդը, որ փորձեց կանխել ծերացումը։

Show more...
1 year ago
4 minutes 16 seconds

Հայուհի
Աննա Տեր-Ավետիքյան | ճարտարապետ

Պատկերացրեք Խորհրդային Հայաստանում՝ տղամարդկանց մենաշնորհը համարվող ճարտարապետության ասպարեզում, հայտնվում է 18-ամյա մի աղջիկ ու պնդում, որ անպայման ճարտարապետ է դառնալու։ Բայց երբ կա համառություն ու սովորելու մեծ ցանկություն, ոչինչ անհնար չէ։ Այսպես է սկսվում Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի ուղին։

Show more...
1 year ago
4 minutes 4 seconds

Հայուհի
Հայ կանանց հետքն աշխարհում Դռները լայն բացեք: Պատմության էջերից ձեզ հյուր են եկել Հայուհիները: Նրանք ինչ-որ բան են փոխել աշխարհում, սակայն դուրս են մնացել մեր դասագրքերից: Պատրաստ եղեք` այս փոդքասթից հետո ձեր շրջապատը կտրուկ մեծանալու է՝ շատ ընկերուհիներ եք ձեռք բերելու: