2016 թվականին Հանրային հեռուստաընկերության 60 և Հանրային ռադիոյի 90-ամյա հոբելյարներին նվիրված արձան կառուցվեց, որը դարձավ ռադիոյի ու հեռուստատեսության մասին պատմող ամենատպավորիչ քանդակը:
1480-ական թվականներին իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելլին ստեղծեց «Վեներայի ծնունդը» կտավը, որը դարձավ Վերածննդի դարաշրջանը հավերժացնող լավագույն աշխատանքներից մեկը:
1942 թվականին Մարտիրոս Սարյանը ստեղծեց «Ինքնադիմանկար. երեք հասակ» փիլիսոփայական կտավը, որտեղ պատկերեց հենց իրեն` տարբեր տարիքներում:
1891 թվականին ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենը ստեղծեց «Ծաղիկով կինը» կտավը, որը դարձավ Տահիտի կղզում ապրող կանանց մասին պատմող ամենավառ օրինակը:
Հոլանդացի նկարիչ Յան Վերմեերը 1660-ական թվականներին ստեղծեց մի շարք նկարներ, որոնց թվում էր նաև «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը:
1656 թվականին իսպանացի նկարիչ, իսպանական ոսկեդարի ներկայացուցիչ Դիեգո Վելասկեսը պատկերեց Ֆիլիպ չորրորդ թագավորի ընտանիքի առօրյայից մի դրվագ ու կտավն անվանեց «Լաս Մենինաս»:
1998 թվականին կոլումբացի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն ստեղծեց «Կատու» քանդակը, որը 2002 թվականին հայտնվեց Երևանի սրտում:
1863 թվականին ֆրանսիացի հնագետ Շառլ Շամպուազոն Սամոթրակե կղզում հին հունական մարմարե քանդակ հայտնաբերեց. հաղթանակի դիցուհի Նիկե Աստվածուհու քանդակն էր, որի հեղինակը Պիթոկրիտն էր:
1947 թվականին հայ նկարչուհի Մարիամ Ասլամազյանը ստեղծեց «Հերոսուհի մայրը» խորագրով կտավ, որտեղ պատկերեց հայ կնոջ ու ընտանիքի հավաքական կերպարը:
1918 թվականին նկարիչ Մարկ Շագալը ստեղծեց «Քաղաքի վրայով» կտավը, որն ասես արտապատկերումն էր արվեստագետի կյանքի լավագույն դրվագների:
1939 թվականին մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն ստեղծեց «Երկու Ֆրիդաները» ինքնադիմանկարը, որտեղ պատկերեց իր երկու ես-երին` տարբեր հուզական աշխարհներում:
1850 թվականին հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծեց «Իններորդ ալիք» կտավը, որը հետագայում դարձավ նկարչի ամենահայտնի աշխատանքը:
1937 թվականին իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն կուբիզմի ոճով, սևի ու սպիտակի համադրությամբ մի կտավ ստեղծեց, որտեղ պատկերեց Իսպանիայի հյուսիսում գտնվող Գեռնիկա քաղաքի ռմբակոծությունը:
Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն 1862 թվականին ստեղծեց «Ծեր երաժիշտը» կտավը, որտեղ պատկերեց ոչ թե այն, ինչ կցանկանային տեսնել այդ ժամանակի բարձր դասի ներկայացուցիչները, այլ այն, ինչ տեսնում էին նկարչի աչքերը:
1888 թվականին ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեն որոշեց ստեղծել 250 կտավից բաղկացած նկարաշար ու այն կոչել «Ջրաշուշաններ»: Յուղաներկով արված այս նկարներում Մոնեն պատկերեց բնությունը` օրվա տարբեր ժամերին:
1893-1910 թվականների ընթացքում նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը ստեղծեց նկարների շարք, որտեղ պատկերեց հուսահատությունը` իր բոլոր դրսևորումներով. շարքի նկարներից ամենահայտնին նկարիչը կոչեց «Ճիչ» անունով:
1906 թվականին Բարսելոնայում ապրող Միլա ազգանվամբ մի ընտանիք ճարտարապետ Անտոնիո Գաուդիին պատվիրեց կառուցել այնպիսի շենք, որը նման չէր լինի որևէ ճարտարապետական կառույցի: Չորս տարի անց` 1910 թվականին, քաղաքի կենտրոնում հայտնվեց «Միլայի տունը», որը փոխեց ճարտարապետությունում գործող բոլոր օրենքները:
Հայ քանդակագործ Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանը ստեղծվեց 1957 թվականին, Խորհրդային Հայաստանում: Քոչարն այդ շրջանում նոր էր Փարիզից հայրենիք վերադարձել, արվեստագետն առաջին անգամ էր Հայաստանում և նրա մտքում, կարծես, դեռևս ապրում էին փարիզյան հասարակությունն ու իրեն տրված ստեղծագործական ազատությունը: Հենց այդ ազատության զգացումով ներշնչված էլ Երվանդ Քոչարը ստեղծեց «Մելամաղձություն» արձանն ու փոխեց 20-րդ դարի հայկական արվեստի գույները:
Նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը 1886 թվականից սկսեց աշխատել հայտնի «Արևածաղիկներ» շարքի վրա:
Շարքում տեղ գտած կտավներից յուրաքանչյուրը մի պատմություն ունի, սակայն նկարը, որում արևածաղիկները ծաղկամանում են, վան Գոգի համար ճանապարհ հարթեց դեպի համաշխարհային արվեստ:
Հրեացի արքայադուստր, Հերովդիայի և Հերովդես Փիլիպպոսի դուստրը` Սալոմեն, շատ նկարիչների կտավների հերոսուհին դարձավ, անցավ արվեստի զարգացման փուլերով, վերածննդի դարաշրջանից հասավ 19-րդ դար ու կերպարվեստում իր ուրույն տեղն ունենալուց զատ, հայտնվեց նաև գրականությունում:
Շոտլանդացի գրող Օսկար Ուայլդն իր «Սալոմե» պիեսում արքայադստերը ներկայացրեց բոլորովին այլ դիտանկյունից. հենց այս պիեսից ոգեշնչված էլ 1907 թվականին հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցը ստեղծեց «Սալոմե» կտավը: