Home
Categories
EXPLORE
Comedy
True Crime
Society & Culture
History
Education
Technology
Business
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
HR
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts126/v4/8b/59/6c/8b596ccd-ba46-1150-6629-65eca88f4ff8/mza_10602213241030215075.jpg/600x600bb.jpg
Գիտության շուրջ
Տիգրան Գրիգորյան
32 episodes
3 days ago
Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։
Show more...
Science
RSS
All content for Գիտության շուրջ is the property of Տիգրան Գրիգորյան and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։
Show more...
Science
Episodes (20/32)
Գիտության շուրջ
#33 Իրանական սփյուռք․ Լիլիթ Սաֆրաստյան

Սփյուռք հասկացության դասական ընկալումը ձևավորվել է դեռևս վաղնջական ժամանակներում։ Իրանական սփյուռքը ձևավորվել է համեմատաբար նոր – նորագույն շրջանում և առնչվում է վերջին հարյուրամյակում Իրանում տեղի ունեցած քաղաքական շարժումներին։ Իսլամական հեղափոխությունն այս առումով առավել նպաստեց իրանական սփյուռքի առաջացմանը, որն ընդգրկում էր հասարակական լայն շրջանակներ։

Արևելագետ Լիլիթ Սաֆրաստյանն իր խոսքում անդրադարձել է իրանական սփյուռքի խնդիրներին, դիտարկել նաև ժամանակակից արևելյան հասարակություններում քաղաքական հոսանքների տարաբաժանող դերը։

Show more...
1 year ago
16 minutes 42 seconds

Գիտության շուրջ
#32 Թեոկրատիա․ Աննա Դավթյան – Գևորգյան

Թեոկրատի եզրը ծագել է հունարեն θεός — աստված և χράτός- իշխանություն բառերից, այն պետականության ձև է, որտեղ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացված է հոգևոր վերնախավի ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է հրեա մատենագիր  Հվսեփոս Փլավիոսի աշխատություններում։ Սովորաբար կրոնապետության մեջ գերագույն իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ նրա «փոխանորդը» երկրի վրա, «քահանայապետ» և այլն։ Իսկ պետական պաշտոններ ստանձնում են գերազանցապես հոգևորականները։

Արևելագետ Աննա Դավթյան – Գևորգյանն իր խոսքում անդրադարձել է Իրանի իսլամական հեղափոխությանը, ինչպես նաև թեոկրատական պետության կառավարման առանձնահատկությունները։

Show more...
1 year ago
16 minutes 18 seconds

Գիտության շուրջ
#30 Հետաքննական լրագրություն․ Նարինե Ղալեչյան

Հետաքննող լրագրողի աշխատանքը տեխնիկապես մոտ է նրան, ինչ անում են ոստիկանները, քննիչները կամ փաստաբանները, սակայն հիմնական նպատակը ոչ թե անձանց պատասխանատվության ենթարկելն է, այլ` դեպքին հասարակական հնչեղություն տալը։

Լրագրող Նարինե Ղալեչյանն իր խոսքում անդրդարձել է հետաքննական լրագրության մեջ անհատների պատմությունների կարևորությանը, բռնությանը և սոցիալական հարաբերությունների հարցերին։

Show more...
1 year ago
14 minutes 19 seconds

Գիտության շուրջ
#29 Երկաթի դար․ Նժդեհ Երանյան

Երկաթի դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևել․ հիմնական ժամանակագրական սահմանները մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերն են, երբ Եվրոպայի և Ասիայի նախնադարյան շատ ցեղեր արդեն ունեցել են երկաթի սեփական արտադրություն, և հիմք է դրվել դասակարգային հասարակությանն ու պետությանը։ Այս եզրն առաջին անգամ գործածել է դանիացի հնագետ Կ․ Յու․ Թոմսենը 19-րդ դարում։ Տարբեր ժամանակներում երկաթի արտադրության նախնական շրջան են ունեցել բոլոր ժողովուրդները, սակայն «Երկաթի դար» եզրը բնութագրում է միայն էնեոլիթում և բրոնզի դարում առաջացած քաղաքակիրթ ստրկատիրական պետությունների և ցեղերի կենսակերպը։

Հնագետ Նժդեհ Երանյանն իր խոսքում անդրադարձել է «Երկաթի դարի» պատմությանը՝ ներկայացնելով մի շարք հուշարձաններ, որոնք բացառիկ նշանակություն ունեն այս ժամանակաշրջանն ուսումնասիրելու համար։

Show more...
1 year ago
16 minutes 22 seconds

Գիտության շուրջ
#28 Սուրճի հետագիծը․ Տաթև Սարոյան

Սրճենու վայրի տեսակները հայտնի են մարդկությանը դեռևս անհիշելի ժամանակներից, սակայն դրա ընտելացումը և մշակությունը լայնորեն տարածում են գտել միայն զարգացած միջնադարում։ Գիտնականների պնդմամբ սուրճի հայրենիքն են համարվում հյուսիս – արևելյան Աֆրիկան և Արաբական թերակղզին, որտեղ էլ առաջին անգամ բացահատվել են վերջինիս օգտակար հատկությունները։ Սուրճի ներթափանցումը եվրոպական աշխարհամաս լիովին փոխակերպեց դրա նշանակությունը․ ամենապարզ ըմպելիքից այն դարձավ մի ամբողջ մշակույթ, որն իր արտացոլումը գտավ ոչ միայն կենցաղում և քաղաքային միջավայրում, այլ նաև արվեստում և գրականության մեջ։

Սուրճի մշակույթը հետազոտող Տաթև Սարոյանն իր խոսքում անդրադարձել է այս ընմպելիքի պատմությանը՝ ներկայացնելով դրա նշանակությունը առաօրեականության համատեքստում։

Show more...
1 year ago
15 minutes 34 seconds

Գիտության շուրջ
#27 Ֆոտոլրագրություն․ Անի Գևորգյան

Ֆոտոլրագրողի, վավերագրողի աշխատանքն ամբողջացնում է մամուլի առաջադրած ծրագրային խնդիրները։ Այն ոչ միայն լրացնում ու առավել տպավորիչ է դարձնում նյութի բովանդակությունը, այլ նաև, ըստ  էության, ներկայացնում է ինքնուրույն արժեք։ Փաստը՝ որպես մամուլի հիմնական կռվան, վավերագրողի և ֆոտոլրագրողի ձեռքում դառնում է անառարկելի պատմական ապացույց և իրեղեն վկայություն ապագայի համար։
Ֆոտոլրագրության և վավերագրության մասին զրուցել ենք լուսանկարիչ Անի Գևորգյանի հետ։

Show more...
1 year ago
16 minutes 7 seconds

Գիտության շուրջ
#26 Արվեստի կառավարում․ Ալեքս Միրզոյան

Արվեստի մենեջմենթը վերաբերում է գեղագիտական, ստեղծագործական, կոմերցիոն, կազմակերպչական և իրավական խնդիրների կառավարմանը։ Արվեստի կառավարման մեթոդները, սակայն, էապես տարբերվում են շուկայի, տնտեսության և պետական համակարգի կառավարման մեզ հայտնի ձևերից։ Արվեստի կառավարման նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի իրագործել տարբեր նախագծեր։

Արթ մենեջեր Ալեքս Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է արվեստի կառավարման հիմնահարցերին, ներկայացրել նաև  ժամանակակից արվեստի և մշակույթի կոմերցիոն խնդիրները։

Show more...
1 year ago
16 minutes 1 second

Գիտության շուրջ
#25 Էնոլոգիա․ Ամալյա Իսկանդարյան

Էնոլոգիան գինու մասին գիտությունն է․ տերմինը ծագել է οἶνος – գինի բառից ու վերաբերում է խաղողագործությանը և գինեգործությանը վերաբերող բոլոր հիմնարար խնդիրներին։ Այն առչվում է ինչպես նյութագիտությանը, օդերևութաբանությանը, բուսաբանությանը, այնպես էլ՝ տակառագործությանը, շուկայագիտությանը, առևտրին և համտեսի արվեստին։ Էնոլոգները զբաղվում են գինու վերլուծությամբ ՝ գերազանցապես հիմնվելով գիտական և զգայական բնութագրերի վրա: Այս ոլորտում շատ գինեգործներ ունեն առաջադեմ աստիճաններ քիմիայի, մանրէաբանության, կենսաբանության, սննդաբանության կամ դրանց առնչվող օժանդակ գիտաճյուղերում:

Գինու փորձագետ, էնոլոգ Ամալյա Իսկանդարյանը խոսել է գինու ստեղծման, Հայաստանում խաղողագրծությանը վերաբերող հարցերի մասին՝ անդրդառնալով նաև հայկական գինեգործության ավանդույթներին ու ժամանակակից դրսևորումներին։

Show more...
1 year ago
15 minutes 33 seconds

Գիտության շուրջ
#24 Հեքիաթ․ Ալվարդ Ջիվանյան

Հեքիաթները բանահյուսական ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ սյուժեներով, չափազանցություններով ու հրաշապատում տարրերով։ Դրանք հիմնականում ներկայացնում են չարի և բարու աննահանջ պայքարը և հերոսների, որոնք հանդես են գալիս ամենատարբեր հատկանիշներով։ Այս ստեղծագործություններում կարելի է հանդիպել ֆանտաստիկ էակների, ոգիների և առասպելական արարածների, որոնք ուղեկցում են հեքիաթների հերոսներին՝ պայմանավորելով պատումների հարստությունն ու իմացաբանությունը։

Թարգմանիչ և հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանն իր խոսքում անդրադարձել է հրաշապատում հեքիթների պոետիկային, դրանց կառուցվածքին և գեղագիտությանը, առանձնացնելով նաև պատումների լեզվին առնչվող խնդիրները։

Show more...
1 year ago
16 minutes 45 seconds

Գիտության շուրջ
#23 Բիոէթիկա․ Անի Խալաֆյան

Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos  վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկայի խնդրին նվիրված հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց այս եզրը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղած կապը։ Պոտերի աշխատությունը հիմք դրեց գլոբալ էթիկայի սկզբնավորմանը, որը գիտություն է կենսաբանության, էկոլոգիայի, բժշկության և մարդկային արժեքների միջև եղած փոխհարաբերությունների մասին։

Բժիշկ – սրտաբան Անի Խալաֆյանն իր խոսքում անդրադարձել է բիոէթիկայի հարցին, ներկայացնելով նաև պացիենտակենտրոնության հիմնմախնդիրը արդի բժշկության մեջ։

Show more...
1 year ago
14 minutes 56 seconds

Գիտության շուրջ
#22 Օմար Խայյամը և պարսից գրականության ոսկեդարը․ Գառնիկ Գևորգյան

Միջնադարյան Իրանի գրականությունը և մասնավորպես Խայյամի բանաստեղծական արվեստը գիտնականների բնորոշմամբ հանդիսանում է համաշխարհային պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Նրա գրվածքներն աչքի են ընկնում յուրօրինակ ոճով, սեղմ կառուցվածքով և բովանդակային խորությամբ, որոնք արատացոլում են իրանական մշակույթի բազմագույն ներկապնակը։

Իրանակագետ Գառնիկ Գևորգյանն իր խոսքում ներկայացրել է Օմար Խայյամի բանաստեղծական ժառանգությունը՝ անդրդառնալով 10–րդ դարի Իրանի պատմությանը, մտածողությանը և կրոնական հոսանքներին։

Show more...
1 year ago
16 minutes 9 seconds

Գիտության շուրջ
#21 Հայկական միլլեթը և Օսմանյան կայսրությունը․ Վեներա Մակարյան

«Միլլեթ» արաբերեն բառ է, որը նշանակում է ազգություն, սակայն Օսմանյան կայսրության տարածքում այն մատնանշում էր մարդու դավանական և ազգային պատկանելությունը, մասնավորապես՝ ոչ մուսուլման լինելը։ Պետոթյան վարչական համակարգը բաղկացած էր երկու հիմնական բաժանումներից՝ տարածքային և դավանական: Ըստ այդմ հասրակությանը բաժանվում էր ոչ թե ըստ էթնո-լեզվական, այլ՝ կրոնական պատկանելության: Օսմանյան կայսրության ոչ մուսուլման բնակչությունը, որը, համաձայն « Թահրիր դեֆթերիի » (Աշխարհագիր մատյաններ) փաստաթղթերի, մոտ 16 րդ դարի կեսերին կազմում էր բնակչության 40 %-ը, բաժանված էր կրոնական երեք միլլեթների՝ հույն ուղղափառ, հայ առաքելական և հրեա։

Արաբագետ Վեներա Մակարյանը ներկայացրել է «Միլլեթ» – ի ինստիտուտի կառուցվածքը և նշամակությունը Օսմանյան պետության մեջ, անդրադառնալով նաև Կոստանդուպոլսի հայոց պատրիարքությաը և նրա պատմական դերին։

Show more...
1 year ago
15 minutes 53 seconds

Գիտության շուրջ
#20 Մասկուլինություն և ֆեմինիզմ․ Հրայր Խաչատրյան


20 - րդ դարի մտածողության սահմանում ուշագրավ էր մասկուլիզմի և ֆեմինիզմի խնդիրը` կանանց և տղամարդկանց  սոցիալականացմանը վերաբերող այն քննարկումները, որոնք,  ենթարկվելով բազմաթիվ շահարկումների, վերաճեցին հասարակական շարժումների։ Արմատական հոսանքների բախումն ի վերջո կազմավորեց երկու հոգեբական և փիլիսոփայական ուղղություններ, որոնք արագորեն ներթափանցեցին մշակույթ և արվեստ. մասկուլինությունը, որի առանցքում տղամարդկանց իրավունքներն էին, արտացոլվեց նախ հետպատերազմյան արվեստում, իսկ ֆեմինիզմը` առավելապես արևմտյան աշխարհի հասարակական և քաղաքական կյանքում։ 

Մշակութաբան Հրայր Խաչատրյան անդրադարձել է ֆեմինիզմի և մասկուլինության հիմնախնդիրներին` նշելով եվրոպական մշակույթում  տղամարդկանց և կանանց դերերի վերարժևորումը։

Show more...
1 year ago
15 minutes 49 seconds

Գիտության շուրջ
#19 Աղոթք․ Անուշ Ապրեսյան

Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է․ «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք» (Հռոմ. Ը 26)։


Աղոթքը ընդգծում է հավատցյալի և Աստծո կապը՝ ցույց տալով կատարելության հասնելու ուղին։ Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։ Արևելքը հոգևոր և կրոնական իմաստաբանությամբ խորհրդանշում է արդարության ծնունդը և Աստծո տաճարի հաստատման վայրը։


Գրականագետ Անուշ Ապրեսյանն իր խոսքում անդրադարձել է աղոթքի նշանակությանը, բացատրել այս հարցին նվիրված եկեղեցու հայերերի մեկնությունները և Գրիգոր Նարեկացու աղոթամատյանի դերը քրիստոնեության մեջ։

Show more...
1 year ago
16 minutes 5 seconds

Գիտության շուրջ
#18 Պելևինը և ռուսական պոստմոդեռնը․ Ալեքսանդրա Ավագյան

Խորհրդային կայսրության փլուզումից հետո ռուսական մշակույթը և հատկապես գրականությունը հայտնվեց մի տեղապտույտում, որից սկսեցին ելքեր որոնել նորարար և տաղանդավոր բազմաթիվ հեղինակներ։ Փակ սահմանների, պաշտոնական քարոզչության, գրաքաննության, ազատ աշխարհի մերժման ետնախորքում այս գրողները սկսեցին քննել պատմությունն ու հետսովետական մարդուն։ Սակայն պետք է ասել, որ գրականության և քաղաքականության երկխոսությունն այսօր էլ չի կորցնում իր արդիությունը` չնայած խորհրդային անցյալի ընդհանրական մերժմանը։ Վիկտոր Պելևինն այս դարաշրջանը վերարթնացնող հեղինակներից է, որի սուր գրիչն ու յուրօրինակ լեզուն քննում են անցյալի և ներկայի հակասական խմորումները։ 

Գրականագետ Ալեքսանդրա Ավագյանն իր խոսքում ներկայացրել է Վիկոր Պելևինի ստեղծագործությունները և ռուս ժամանակակից գրականության խնդիրները։

Show more...
1 year ago
15 minutes 37 seconds

Գիտության շուրջ
#17 Be Bop. ջազային սերունդ․ Ռիմա Տիգրանյան

Ջազի պատմությունը հարուստ է փառավոր էջերով, որոնց թվում առավել նշանակալի են 20–րդ դարի առաջին կեսի զարգացումները։ 1940–ականները երաժշտության պատմության մեջ հայտնի են սվինգի, մեղեդային ջազի հաղթարշավով, դասական թեմաների թարմ մշակումներով և կատարողական նորարարություններով։ Այս դարաշրջանը բնութագրող կարևոր նորամուծություններից էր նաև ռասսայական խտրականությունը մերժող «բի բոպը»։ Ջազային այս նոր ժանրը աչքի էր ընկնում կոմպոզիցիոն բարդությամբ և նրա ողջ հակադրությունը ջազի՝ որպես փոփ արթի մերժումն էր։ «Բի Բոպը» պատերազմող Ամերիկայի խորհրդանիշը դարձավ՝ պահպանելով իր առաջադիմական ոգին մինչև Մարտին Լյութեր Քինգի սևամորթների իրավունքների համար մղվող պայքարում տարած իրական հաղթանակը։ 

Ջազի տեսաբան Ռիմա Տիգրանյանը խոսել է «բի բոպի» դարշրջանի մասին, ներկայացրել դրա արձագանքներն ամերիկյան արվեստում և գրականության մեջ։ 

Show more...
1 year ago
18 minutes 13 seconds

Գիտության շուրջ
#16 Քրդական հարց․ Գոռ Երանյան

Քրդական հարցը համընկնում է Օսմանյան կայսրության պատմության թերևս ամենաբարդ ժամանակաշրջանի հետ։ Առաջին աշխարհամարտում կրած ձախողումները, քաղաքական համակարգի աղճատումը և միջէթնիկական խնդիրներն ի վերջո ծնունդ տվեցին ենթակա ժողովուրդների ապստամբություններին։  Քրդերը ևս միացան այս համընդհանուր շարժմանը և սկսեցին իրենց ազատագրական պայքարը Մերձավոր Արևելքում։ Այս խնդիրն իր ավելի քան հարյուրամյա գոյության ընթացքում բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել ի վերջո վերածվելով ռազմական հակամարտության։


Պատմաբան Գոռ Երանյանը ներկայցրել է Քրդական հարցը, լուսաբանելով դրա զարգացման քաղաքական, սոցիալական և մշակութային հիմքերը։

Show more...
1 year ago
16 minutes 5 seconds

Գիտության շուրջ
#15 Բիենալե․ Սոնա Հարությունյան

Բիենալեների ձևաչափը համեմատաբար նոր երևույթ է արվեստի ներկայացման բնագավառում և լայնորեն կիրառվում է թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում։ Դրանք ժամանակակից արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ միջոցառումներ են։ Այդ փառատոները հանդիսանում են ինտերակտիվ համագործակցության հարթակներ և ներառում են ամենատարբեր ուղղվածության ցուցասրահներ, թանգարաններ, արվեստանոցներ եւ ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է բիենալեներում ցուցադրվող բուն արվեստին, ապա այն ևս չափազանց տարբեր է ու բազմաժանր՝ հաստոցային գեղանկարից մինչև ինստալյացիաներ, վիդեոարտից մինչև նորագույն տեխնոլոգիական գերզգայական մշակումներ։

Արվեստաբան, համադրող Սոնա Հարությունյանը խոսել է Երևանյան տպագրության միջազգային բիենալեի մասին, ներկայացրել արվեստի ցուցադրման և հանրահռչակման այս ձևաչափ։

Show more...
1 year ago
14 minutes 51 seconds

Գիտության շուրջ
#14 Քաղաքական լրագրություն․ Կարլեն Ասլանյան

Քաղաքական լրագրությունը մշտապես հանդիսացել է հասարակական զարգացումների լոկոմոտիվը, որի խնդիրը պետական ինստիտուտների գործնեության լուսաբանումն է։ Որպես կանոն պետությունների քաղաքական համակարգում մամուլին մեծ դեր է վերապահվել։ Այն ոչ միայն տեղեկության վերլուծության և փոխանցման գործառույթ ունի, այլ նաև հասարակության շերտերի միջև երկխոսություն ձևավորելու գլխավոր գործոններից է։ Քաղաքական լրագրությունն այժմ էլ վճռական դեր ունի ժողովրդավարական գործընթացներում։

Լրագրող Կարլեն Ասլանյանը խոսել է քաղաքական ժուռնալիստիկայի մասին, անդրդարձել ոլորտի հիմնախնդիրներին, էթիկայի և կրթության հարցերին։

Show more...
1 year ago
15 minutes 57 seconds

Գիտության շուրջ
#13 Անահիտ աստվածուհի․ Նազենի Ղարիբյան

Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը անտիկ Արևելքի մեծագույն ստեղծագործություններից է։ Այն հայտնաբերվել է պատմական Բարձր Հայքի Երիզա ավանի մոտակայքում (այժմ Թուրքիայի տարածքում) և 19–րդ դարի վերջին տեղափոխվել է Լոնդոն` տեղ գտնելով արվեստների թագավորական հավաքածուում։ Դիցուհին ավանդաբար ասոցացվել է հելլենական պաթեոնի Արտեմիս աստվածուհու հետ և համարվել մայրության, որսի, լուսնի և պտղաբերության մարմնավորումը։ Սակայն այս ընկալումներով հանդերձ Հայաստանում դիցուհու ուժը և համբավը ավելին էր քան Արտեմիսի պաշտամունքը։ Այս հեղինակությունը պայմանավորված էր նախ և առաջ նրանով, որ Անահիտը կրակի աստծո՝ Ահուրա Մազդայի հետ խորհրդանշում էր կյանքի ծնունդը և երկրի ընդերքից բխող կենարար աղբյուրները։

Արվեստի պատմաբան Նազենի Ղարիբյանը ներկայացրել է Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հին Հայաստանում և Առաջավոր Ասիայում` անդրադառնալով դրա պատմական և միջմշակութային նշանակությանը։

Show more...
1 year ago
16 minutes 44 seconds

Գիտության շուրջ
Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։