Երբ բացվում են գարնան կանաչ դռները, երբ աղբյուրները քնարի պես սկսում են երգել իրենց հնագույն մեղեդին, իսկ սերն ու կարոտը խառնվում են լեռների մեղմ շնչին՝ ծնվում է մի երգ, որը հավերժ կմնա մեր սրտերում՝ «Բինգյոլը»։
Այս երգը ծնվել է ոչ միայն կարոտից, այլևլ մեր ազգի ամենախոր ցավից՝ բաժանումից, հեռացումից ու պանդուխտ լինելու զգացումից, որը յուրաքանչյուր հայի սրտում ապրում է։ Բառերը գրել է Ավետիք Իսահակյանը՝ իր բանաստեղծական հանճարով հուզիչ պատկերներ ստեղծելու վարպետը, իսկ մեղեդին պատկանում է աշուղ Շահենին, ում սազի ձայնը մինչ օրս մեր հոգու խորքում է հնչում։
«Բինգյոլ» երգը սրտի պատմություն է սիրո մասին, որը հեռանում է «զուգված ուխտավորների» հետ, թողնելով բանաստեղծին մոլորված, օտար, պանդուխտ։ Նա փնտրում է ճանապարհը դեպի կորցրած սերը, դեպի հայրենի հողը, դեպի իր Բինգյոլը, բայց այդ ճանապարհը՝ ափսոս, այլևս ուղիղ չէ, այլ ցավալի ու անորոշ ուղի դեպի անհայտ։
Երգչուհի Արփիի և «Առավիս» խմբի բաս կատարող Ավետ Վարդանյանի հետ Երգոխսելու ենք «Բինգյոլ» երգի մասին՝ դրա տարբեր երաժշտական մեկնաբանությունների, զգացմունքային երանգների ու խորքային տեքստի շուրջ։