Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
Health & Fitness
Fiction
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts221/v4/66/97/c5/6697c500-c627-80be-ac7a-431ac7849554/mza_13453478273462089990.jpg/600x600bb.jpg
Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո
46 episodes
5 days ago
Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը: Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո: Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։
Show more...
TV & Film
RSS
All content for Գնա՞նք կինո is the property of Գնա՞նք կինո and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը: Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո: Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։
Show more...
TV & Film
Episodes (20/46)
Գնա՞նք կինո
The Secret Life of Walter Mitty. Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը

«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» ֆիլմը պատմում է սովորական թվացող մարդու մասին, որի ներսում թաքնված է մի ամբողջ աշխարհ՝ լի արկածներով, երազանքներով ու անհավանական փայլով։

Ֆիլմը հուզում է իր պարզությամբ ու խորությամբ՝ հիշեցնելով, որ երբեմն ամենամեծ ճամփորդությունը սկսվում է այն պահին, երբ մենք համարձակվում ենք անել առաջին քայլը։ Սա մի պատմություն է՝ ինքնաբացահայտման, սիրո և կյանքի իսկական համն զգալու մասին։


Show more...
2 months ago
20 minutes 16 seconds

Գնա՞նք կինո
A Real Pain․ Իրական ցավ

Երկու զարմիկներ՝ Դեյվիդն ու Բենջին, ճանապարհ են ընկնում Լեհաստան՝ իրենց հանգուցյալ տատիկի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, բայց այս ուղևորությունը վերածվում է անցյալի վերքերն ու ընտանեկան լարվածությունը բացահայտող արկածի։

Ճանապարհին նրանք բախվում են ոչ միայն իրենց հակասական բնավորություններին, այլև ժառանգության և ինքնության խորը հարցերին։ Ֆիլմը հումորի ու զգացմունքայնության համադրությամբ ցույց է տալիս, թե ինչպես կարող է ցավը միավորել մարդկանց։


Show more...
3 months ago
20 minutes 22 seconds

Գնա՞նք կինո
The Gorge. Կիրճը

Երբ երկու անծանոթներ hայտնվում են խորհրդավոր ու մահաբեր կիրճում, նրանք հասկանում են, որ այստեղ ոչինչ պատահական չէ։

Փրկությունը կախված է ոչ միայն պայքարից, այլև այն գաղտնիքներից, որոնք նրանք պետք է բացահայտեն միմյանց մասին։ Բայց արդյո՞ք ճշմարտությունն ավելի վտանգավոր չէ, քան հենց կիրճը։


Show more...
3 months ago
21 minutes 28 seconds

Գնա՞նք կինո
Anora. Անորա

Օսկարակիր այս կինոնկարը ոչ միայն պատմություն է, այլ հայելի՝ ուղղված դեպի ներս, որտեղ ի հայտ է գալիս մեր խորը էությունը՝ մտածելու ու կարեկցելու հերոսուհու կյանքի մասին։

Անորա-ն անցնում է ցավի, կորստի ու ինքն իրեն գտնելու խիտ ու մութ ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր վայրկյան՝ առաջ գնալ կամ հանձնվել, դառնում է ճակատագրական ընտրություն։


Show more...
3 months ago
20 minutes 22 seconds

Գնա՞նք կինո
Beautiful Boy. Գեղեցիկ տղա

«Գեղեցիկ տղա» ֆիլմը պատմություն է սիրո և ցավի սահմանին կանգնած հոր և որդու մասին: Երբ Նիկը մոլորվում է կախվածության մութ լաբիրինթոսում, Դևիդը մնում է նրա կողքին՝ ամեն անգամ նորից հավատալով վերականգնման հրաշքին:


Հոր անձնական պայքարը ու որդու հուսահատությունը միաձուլվում են անսահման դառնության և հույսի մեջ: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է գտնել լույսն ու հավատարիմ մնալ միմյանց, նույնիսկ երբ ամենը թվում է կորած:Այս ֆիլմը հիշեցնում է, որ նույնիսկ ամենախոր կորստի մեջ սերն ունի փրկելու ուժ:

Show more...
4 months ago
21 minutes 38 seconds

Գնա՞նք կինո
The Substance. Սուբստանցիա

Ի՞նչ է տեղի ունենում, երբ կատարյալ գեղեցկությունը վերածվում է մղձավանջի։

Սուբստանցիա ֆիլմը սահմռկեցնող պատմություն է ինքնության, վերահսկման և արհեստական կատարելության մասին։ Նոր էպիզոդում քննարկել ենք ֆիլմի սարսափը, սիմվոլիկան և արդիականությունը։ Որտե՞ղ է անցնում սահմանը իրականի ու արհեստականի միջև։ Եվ որտե՞ղ է այդ փոփոխության կործանարար գիծը։

Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է Կոլյա Հայրապետյանը, որ միասին բացահայտենք ֆիլմի հաղորդագրությունը ու թե ինչպես է ֆիլմը անդրադառնում մարդու վերահսկողության ու կախվածության սահմաններին։


Show more...
4 months ago
22 minutes 5 seconds

Գնա՞նք կինո
Anyone but you. Ցանկացած ոք, բացի քեզնից

Ի՞նչ կարող է սխալ գնալ, եթե ձևացնես, որ սիրահարված ես նրան, ում ընդհանրապես տանել չես կարողանում։«Anyone But You» ֆիլմը անհարմար պահերի, անսպասելի շրջադարձերի և անկեղծ ծիծաղի կատարյալ համադրություն է։

Երբ կյանքը քեզ ստիպում է ձևացնել, որ սիրահարված ես, ամեն բան հնարավոր է։ Բայց զգուշացիր՝ երբեմն խաղացած զգացմունքները կարող են ավելի իրական լինել, քան պատկերացնում ես։


Show more...
4 months ago
19 minutes 54 seconds

Գնա՞նք կինո
Heretic. Հերետիկոս

«Հերետիկոս»-ը լարված հոգեբանական թրիլեր է, որտեղ հավատը փորձության է ենթարկվում, իսկ ճշմարտությունը մնում է ստվերում: Երբ հերոսները հայտնվում են վտանգավոր խաղի մեջ, նրանք ստիպված են ընտրել՝ կառչե՞լ իրենց համոզմունքներից, թե՞ փախչել:

Ֆիլմը բացահայտում է մարդկային մտքի ամենախորունկ ու մութ անկյունները, որտեղ հավատարմությունն ու կասկածը խառնվում են իրար: Լարվածությունն սեղմում է օղակ, ստիպելով հերոսներին կանգնել դեմ առ դեմ իրենց ամենամեծ վախերի հետ։



Show more...
4 months ago
19 minutes 54 seconds

Գնա՞նք կինո
Pearl Harbor. Փերլ Հարբոր

Pearl Harbor| Փերլ Հարբոր ֆիլմը պատմում է 1941 թվականի սարսափելի հարձակման մասին, երբ Ճապոնիայի օդուժը հարվածեց ամերիկյան ռազմաբազային: Ֆիլմում հանդիպում ենք երկու երիտասարդ տղարմարդու՝ Ռեյվին և Դենիին, որոնք պաշտում են նույն կնոջը՝ Եվա Դեվիսին։

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային ուժը բախվում անարդարությանն ամենադժվար իրավիճակներում և թե ինչպես է պատերազմը փոխում կյանքերն ու մարդկային փոխհարաբերությունները։

Show more...
5 months ago
19 minutes 29 seconds

Գնա՞նք կինո
Normal People. Նորմալ մարդիկ

«Normal People» | «Նորմալ մարդիկ» ֆիլմը նրբորեն բացահայտում է Մարիաննայի և Քոնելի սիրո պատմությունը, որը խորապես կապված է նրանց վախերի, ցավի և կարոտի հետ։

Այս ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է սերը փոխել մարդկանց, կապել նրանց նույնիսկ ամենադժվար պահերին։ Ֆիլմը հուզում է իր անկեղծությամբ և հիշեցնում, որ իսկական սերն ապրում է նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում


Show more...
5 months ago
19 minutes 44 seconds

Գնա՞նք կինո
The Holdovers. Լքվածները

«Լքվածները» | «Holdovers» ֆիլմը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են տոները միավորել ամենաանհավանական մարդկանց: Խիստ ուսուցիչը, դպրոցի խոհարարն ու միայնակ ուսանողը ստիպված են կիսել մեկուսացած դպրոցական հանրակացարանը տոնական օրերին:


Կռիվների, հումորի և անկեղծ զրույցների միջով նրանք դառնում են միմյանց կյանքի կարևոր մասը: Այս ֆիլմը հիշեցնում է, որ կապն ու աջակցությունը կարող են փոխել կյանքերը ամենաանսպասելի պահերին:


Show more...
5 months ago
20 minutes 39 seconds

Գնա՞նք կինո
Love Actually. Իրական սեր

Սերն ամենուր է՝ կյանքի փոքրիկ հրաշքներում, անսպասելի հանդիպումներում ու սրտից սիրտ փոխանցվող խոսքերում։ Այս ֆիլմը հյուսում է պատմությունների մի կծիկ, որտեղ սերն անընդհատ ձևափոխվում է՝ դառնալով ներշնչանքի, ուժի և հույսի աղբյուր։

«Իրական սերը» հիշեցնում է, որ սերը սահմաններ չունի. այն ամենաբարձր նոտան է, որ կյանքն առաջարկում է։ Թույլ տվեք, որ այն դառնա ձեր սիրո պատմության մի մասը՝ լցնելով ձեր Ամանորը հավատով ու ջերմությամբ։

Show more...
5 months ago
19 minutes 27 seconds

Գնա՞նք կինո
Home Alone. Տանը մենակ

«Տանը մենակ» ֆիլմը սիրելի դասական է, որտեղ փոքրիկ Քևինը տոներին պատահաբար մնում է միայնակ:

Նրա արկածները սկսվում են, երբ պարզվում է, որ ընդամենը ութ տարեկան տղան ոչ միայն պետք է մի քանի օր միայնակ ապրի, այլեւ պաշտպանվի երկու ոչ շատ խելացի գողից, որոնք փորձում են թալանել իրենց կարծիքով դատարկ տունը: Ֆիլմը լցված է հումորով, ընտանեկան ջերմությամբ և Սուրբ Ծննդյան կախարդանքով:

Show more...
6 months ago
21 minutes 16 seconds

Գնա՞նք կինո
The Holiday. Արձակուրդ՝ փոխանակմամբ

Երբեմն ամանորյա հրաշքը սկսվում է նոր էջից ու անսպասելի որոշումից։Երբ երկու կանայք փոխանակում են իրենց տները՝ հեռանալով իրենց սովորական կյանքից, պարզվում է, որ նրանք գտնում են այն, ինչ ամենից շատ էին փնտրում։ Տոնական հրաշքներով լի այս ֆիլմը հիշեցնում է, որ ճակատագիրը կարող է սպասվածից ավելի ջերմ նվերներ մատուցել։


Show more...
6 months ago
19 minutes 46 seconds

Գնա՞նք կինո
Bridget Jones's Diary. Բրիջիտ Ջոնսի օրագիրը

Բրիջիտի անկեղծությունն ու խառնաշփոթ կյանքը դարձրել են նրան յուրաքանչյուրիս ամենասիրելի հերոսուհիներից մեկը։

Նրա սիրային արկածները ու ինքնաբուխ քայլերը հիշեցնում են մեզ, որ ամենակարևորը պետք է լինել հենց այնպիսին,ինչպիսին որ կաս։ Վերցրեք թեյ և միացեք մեր կինոքննարկմանը։


Show more...
6 months ago
19 minutes 49 seconds

Գնա՞նք կինո
Gladiator 2. Գլադիատոր 2

Երբ անցյալը հանգիստ չի թողնում, պայքարը սկսվում է նորից։ Լյուսիուսը՝ Մաքսիմուսի ժառանգը, կանգնած է վտանգավոր ու բարդ ընտրության առաջ՝ հռոմեական կայսրության փառքի և վրեժի ճանապարհին։

Նոր էպիկ ճանապարհորդություն, որը խոստանում է անսպասելի շրջադարձեր ու հերոսություններ, որոնք կկերտեն նոր լեգենդ։





Show more...
6 months ago
20 minutes 15 seconds

Գնա՞նք կինո
Back to black. Վերադարձ Սևին

«Վերադարձ Սևին» | «Back to Black» ֆիլմը պատմություն է այն ձայնի մասին, որը փոխեց ժամանակը։ Էմի Ուայնհաուսի վերելքներն ու անկումները, ուժեղ և խոցելի պահերը համադրվում են՝ ստեղծելով անկեղծ և ոգեշնչող պատում։ Այս ֆիլմը երաժշտության ու պայքարի մասին է, որտեղ յուրաքանչյուր նոտա դառնում է անմահ հիշողություն։ 

Այս կինոքննարկումը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար մեզ միացել է բլոգեր Գևորգ Հովհաննիսյանը։ Դե ինչ, գնա՞նք կինո․․․


Show more...
7 months ago
20 minutes 2 seconds

Գնա՞նք կինո
Knives out. Դանակները դուրս

«Դանակները դուրս» | «Knives Out» և «Դանակները դուրս 2» | «Glass Onion: A Knives Out Mystery» ֆիլմերը սուր հումորով և անսպասելի շրջադարձերով լի դետեկտիվ պատմություններ են։ Ֆիլմերը սկսվում են անսպասելի սպանություներով, բայց առաջին հայացքից ամեն ինչ այդքան էլ պարզ ու հասկանալի չի թվում։

Դետեկտիվ Բենուա Բլանը կասկածում է բոլորին և հետաքննում է գաղտնիքներով լի ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Ֆիլմը բացառիկ է իր սրամիտ սցենարով և դերասանական փայլուն խաղով։

Show more...
7 months ago
19 minutes 43 seconds

Գնա՞նք կինո
We live in time. Ապրելու ժամանակը

«Ապրելու ժամանակը» | «We live in time» ֆիլմը սրտաշարժ պատմություն է կորստի և ժամանակի բուժիչ ուժի մասին: Ֆիլմի կենտրոնում երկու հերոսներն են, որոնց հարաբերությունները ձևավորվում են անկեղծության, հույսի և անցյալի վերքերի հաղթահարման ճանապարհով:


Անդրյու Գարֆիլդի և Ֆլորենս Փյուի հուզիչ դերասանական խաղը կստիպեն ձեզ տպավորված դուրս գալ կինոթատրոնից։


Միացեք մեզ լսելու տարվա ամենասպասված ֆիլմի կինոքննարկումը։

Show more...
7 months ago
18 minutes 28 seconds

Գնա՞նք կինո
Notting Hill․Նոթինգ Հիլ

«Նոթինգ Հիլը» ռոմանտիկ կատակերգություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ սերը հայտնվում է հենց այն պահին, երբ նրան ամենաքիչն ենք սպասում։ Պատմությունը պտտվում է գրախանութի սեփականատեր Ուիլյամ Թաքերի և հայտնի դերասանուհի Աննա Սքոթի սիրո շուրջ:


Պատահական հանդիպումից հետո նրանց միջև ծագում է յուրահատուկ կապ, որը փոխում է նրանց կյանքը: Ֆիլմը ցույց է տալիս հասարակ ու հայտնի մարդկանց հարաբերությունների դժվարությունները և ներկայացնում սիրո ու մարդկային կապի գեղեցկությունը:

Show more...
7 months ago
19 minutes 17 seconds

Գնա՞նք կինո
Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը: Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո: Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։