Home
Categories
EXPLORE
Society & Culture
Business
Technology
Comedy
Sports
Education
True Crime
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
EE
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts221/v4/d6/a5/d8/d6a5d815-bdf1-3767-7d08-5a27ecfd86a7/mza_17465210330931127307.jpg/600x600bb.jpg
Ես քեզ լսում եմ
Եվա Մինասյան
27 episodes
4 days ago
Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։
Show more...
Self-Improvement
Education
RSS
All content for Ես քեզ լսում եմ is the property of Եվա Մինասյան and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։
Show more...
Self-Improvement
Education
Episodes (20/27)
Ես քեզ լսում եմ
Անձի բրենդինգ

Անձի բրենդինգը միայն ինստագրամյան էջը չէ, դա այն պատմությունն է, որը պատմում ես քո մասին՝ ո՞վ ես, ինչի՞ն ես հավատում ու ինչո՞ վ ես ուզում հիշվել։Այս էպիզոդում մարքեթինգի փորձագետ Մարիաննա Քաբաբյանի հետ քննարկել ենք՝ ինչ է անձնական բրենդը, ինչպես կառուցել այն առանց հուսահատվելու ու ինչու է կարևոր մնալ իրական ու հետևողական։

Show more...
4 days ago
14 minutes 22 seconds

Ես քեզ լսում եմ
Բաժանում

Երբ հարաբերություններն ավարտվում են, թվում է՝ ամեն ինչի ավարտն է եկել։ Բայց ժամանակի հետ հասկանում ենք՝ հենց այդ ցավից է ծնվում ուժը, նոր բացահայտումները ու ինքներս մեզ գտնելու հնարավորությունը։Այս էպիզոդում Վեգա Անդրիասյանի հետ խոսել ենք բաժանումների մասին․ ինչու են դրանք ցավեցնում, ինչպես հաղթահարել ու ինչպես սովորել առաջ շարժվել՝ առանց մոռանալու։

Show more...
2 weeks ago
16 minutes 40 seconds

Ես քեզ լսում եմ
Բիզնես

Բիզնես սկսելն ու վարելը միայն հաջողության պատմությունները չեն․ կան վախեր, ռիսկեր, ձախողումներ ու անընդհատ կրկնվող փորձեր։ Այս էպիզոդում բիզնես խորհրդատու Ասյա Այվազյանի հետ քննարկել ենք, թե ինչ է պետք սկսելու համար, ինչ սխալներ ենք հաճախ կրկնում ու ինչքան կարևոր է փորձելը:

Show more...
3 weeks ago
15 minutes 24 seconds

Ես քեզ լսում եմ
Օնլայն ծանոթություն

«Բարև գեղեցկուհուց» մինչև թինդերյան իրականություն․ օնլայն ծանոթությունների աշխարհը լի է կարծրատիպերով ու վախերով։ Ինչքա՜ն կարևոր է դուրս գալ էկրանից ու իրականում հանդիպել, տեսնել՝ կա՞ քիմիա, թե՞ ոչ։Այս էպիզոդում Նոնա Անդրեասյանի հետ խոսել ենք առաջին նամակների, կապեր ստեղծելու ու հետաքրքիր փորձառությունների մասին։

Show more...
1 month ago
14 minutes 45 seconds

Ես քեզ լսում եմ
Նոր միջավայրեր

Սեպտեմբերը միշտ մի քիչ վախեցնում է․ նոր դեմքեր, նոր դասախոսներ, նոր կանոններ։ Ինչպե՞ս հաղթահարել առաջին օրերի լարվածությունը, ի՞նչ անել, որ քեզ ընդունեն, ու ինչպե՞ս չկորցնել քեզ նոր միջավայրում։Այս էպիզոդում մեզ օգնել է հոգեթերապևտ Նանա Փամբուխչյանը:

Show more...
1 month ago
14 minutes 54 seconds

Ես քեզ լսում եմ
Կրիպտո

Կրիպտոաշխարհը մի կողմից ազատություն ու նոր հնարավորություններ է խոստանում, մյուս կողմից՝ մեծ ռիսկեր ու կասկածներ։ Այս էպիզոդում BitcoinArmenia կազմակերպության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանի հետ փորձել ենք պարզ լեզվով հասկանալ՝ ինչ է կրիպտոն, ինչպես է այն աշխատում, ու արժե արդյոք երիտասարդներին մտնել այդ աշխարհ։

Show more...
1 month ago
15 minutes 8 seconds

Ես քեզ լսում եմ
Ոչ ֆորմալ կրթություն

Ոչ ֆորմալ կրթությունը ընտրություն է, որը բացահայտում է բոլորովին նոր աշխարհ՝ կամավորություն, դասընթացներ ու փորձառություններ։ Այս էպիզոդում EduHub երիտասարդական կազմակերպության հիմնադիր Գևորգ Հարությունյանի հետ խոսել ենք, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանում ոչ ֆորմալ կրթության համար, ինչպես գտնել բալանսը և միշտ կրթվել։

Show more...
1 month ago
15 minutes 45 seconds

Ես քեզ լսում եմ
Հուզական այրում

Աշխատում ես, սովորում, օգնում ուրիշներին, բայց օրերից մի օր ուժերդ չեն հերիքում։ Ու չես էլ հասկանում՝ ինչ եղավ։ Այս էպիզոդում հոգեբույժ, հոգեթերապևտ Տաթև Խաչատրյանը բացատրել է` ինչ է հուզական այրումն, ու ինչպես խուսափել դրանից:

Show more...
2 months ago
16 minutes 9 seconds

Ես քեզ լսում եմ
Կիբերանվտանգություն

Կիբերանվտանգությունը տեխնոլոգիական թեմա է, բայց իր հետևանքները շատ անձնական կարող են լինել։

Մեդիափորձագետ, Կիբերհաբի համահիմնադիր Արթուր Պապյանի հետ խոսել ենք՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնում առցանց միջավայրում, որոնք են մեր անձնական տվյալները ու ամենակարևորը՝ ինչպես կարող ենք մեզ պաշտպանել առանց խուճապի։

Show more...
2 months ago
16 minutes 24 seconds

Ես քեզ լսում եմ
Գիտություն

Գիտությունը լսարաններում փակված չէ․ էպիզոդ մեր առօրյայի ամենաուժեղ, բայց երբեմն անտեսված գործիքի մասին:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լուսինե Աբգարյանի հետ քննարկել ենք` ինչու է գիտությունը կարևոր, ինչ խոչընդոտների են բախվում երիտասարդ գիտնականները Հայաստանում, ու ինչպես կարելի է գիտության մեջ հաջողել։

Show more...
2 months ago
16 minutes 24 seconds

Ես քեզ լսում եմ
Երևան

Մայրաքաղաքում լինում են դեպքեր, երբ մենք մեզ զգում ենք դիտորդ, այլ ոչ մասնակից։ Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի անդամ Նոննա Հովհանիսյանի հետ խոսել ենք, թե ինչպես կարող ենք դարձնել մեր ձայնը լսելի, քննարկել ենք Երևանի և երիտասարդների հարաբերությունները։

Show more...
2 months ago
16 minutes 28 seconds

Ես քեզ լսում եմ
Ֆինանսներ 2

Ֆինանսական որոշումներ կայացնում ենք ամեն օր, հաճախ առանց բավարար տեղեկության կամ հույզերին տրվելով։

Այս էպիզոդում ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանի հետ խոսել ենք՝ ինչի վրա ուշադրություն դարձնել ապառիկ վերցնելիս, երբ է հիպոտեկն իսկապես խելամիտ տարբերակ, ու ինչ սխալներից է պետք խուսափել։

Show more...
2 months ago
16 minutes 30 seconds

Ես քեզ լսում եմ
Խաղամոլություն

Երբ խաղը դառնում է ամենօրյա սովորություն, արդեն դժվար է հասկանալ՝ սա զվարճա՞նք է, թե կախվածություն։

Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչից է սկսվում խաղամոլությունը, ինչ է կատարվում մարդու օրգանիզմում և ինչպես արձագանքել խնդրին:

Show more...
3 months ago
16 minutes 30 seconds

Ես քեզ լսում եմ
Հոգեկան առողջության խնդիրներ

Հաճախ զգում ենք, որ ինչ-որ բան այն չէ, սակայն ժամանակ կամ ռեսուրս չենք գտնում դրանով զբաղվելու համար։ Երբեմն էլ փորձում ենք ինքներս մեզ բուժել՝ համեմատելով համացանցում կարդացած դեպքերի հետ։ Իսկ իրականում… երբեմն ուղղակի վատ ենք մեզ զգում ու վերջ։Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ Մերի Ախոյանի հետ խոսել ենք իմ ու քո հոգեկան առողջության մասին՝ առանց ճնշման ու պարտադրանքի։

Show more...
3 months ago
16 minutes 2 seconds

Ես քեզ լսում եմ
Աշխատանքային էթիկա

Որտե՞ղ է անձնականի և աշխատանքայինի սահմանը, ո՞վ է համարվում «լավ» աշխատակից, և ինչպե՞ս արժանանալ հավելավճարի:

Այս էպիզոդում ՄՌԿ մասնագետ Աննա Հարությունյանի հետ խոսում ենք Հայաստանում աշխատանքային մշակույթի, թիմում առողջ մթնոլորտի և պատասխանատվության մասին։

Show more...
3 months ago
15 minutes 59 seconds

Ես քեզ լսում եմ
Սննդային վարքագիծ

Քաղցա՞ծ ես, թե՞ ուղղակի տխուր: Երբեմն ուտում ենք ոչ թե որովհետև քաղցած ենք, այլ որովհետև հոգնած ենք, տխուր կամ պարզապես մենակ։ Այս էպիզոդը առողջ և անառողջ սննդային վարքագծի, չաշխատող դիետաների ու նախընտրությունների մասին է: 

Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Անուշ Միրզոյանի հետ քննարկել ենք հենց քո պատմությունն ու խնդիրը:

Show more...
4 months ago
16 minutes 25 seconds

Ես քեզ լսում եմ
Գենդերային հավասարություն

Այս էպիզոդում խոսում ենք՝ ինչ է գենդերային հավասարությունն իրականում, ինչ կարծրատիպեր են դեռ ազդում մեզ վրա, ու ինչպես կարող ենք ձևավորել միջավայր, որտեղ հնարավորությունը պայմանավորված չէ գենդերով։

Այս հարցում մեզ օգնում է ֆենինիստ-ակտիվիստ Արմի Մկրտչյանը:

Show more...
4 months ago
16 minutes 22 seconds

Ես քեզ լսում եմ
Երիտասարդ ծնողավարություն

Ծնող լինելու մասին դասագիրք չկա, բայց քննություն հանձնում են ամեն օր: 

Ինչպե՞ս դառնալ լավ ծնող, երբ բոլորը տալիս են իրարամերժ խորհուրդներ: 

Այս էպիզոդում երիտասարդ հայրիկ Գրիգոր Հարությունյանի հետ խոսում ենք ծնող լինելու իրականության, ընտրությունների, սխալների ու սիրո մասին։

Show more...
4 months ago
16 minutes 10 seconds

Ես քեզ լսում եմ
Ֆինանսներ

Ֆինանսական կրթությունը պարզապես գումարը ճիշտ հաշվելու հմտությունը չէ, այլ կարողություն՝ կայացնելու խելացի որոշումներ, կառավարելու բյուջեն և ունենալու կայուն ու անկախ ապագա։ 

Ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանի հետ անդրադարձել ենք ֆին․ գրագիտությանը առանց ձանձրալի դասերի․ ինչպե՞ս վերահսկել ծախսերը, խնայել հանուն երազանքի և ներդնել ճիշտ պահին։

Show more...
4 months ago
16 minutes 29 seconds

Ես քեզ լսում եմ
Մանկական տրավմաներ

Մանկական տրավմաները չեն մոռացվում, դրանք ձևափոխվում են վախերի, անվստահության ու երբեմն էլ՝ բարկության։ Ինքներս մեզ ավելի լավ հասկանալու և ճանաչելու համար անհրաժեշտ է դրանց հետ հաշտ ապրել։

Այս էպիզոդում ընտանիքի և ճգնաժամային հոգեբան, գեշտալտ թերապևտ Դիանա Սուքիասյանի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչից են ստեղծվում հոգեբանական տրավմաները, ու ինչպես կարելի է ապրել առանց դրանք մերժելու։

Show more...
5 months ago
15 minutes 47 seconds

Ես քեզ լսում եմ
Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։