Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։
All content for AybPod is the property of Ayb Educational Foundation and is served directly from their servers
with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։
«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքում Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիներ Սեդան, Մարիամը և «Այբ» դպրոցի 11-րդ դասարանցի Նարեն քննարկում են, թե ինչպես են ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպում իրենց կրթությունը:
Աղջիկներից ամեն մեկը տարբեր հետաքրքրություններ ունի՝ ժամանակն ընտանիքի հետ անցկացնելուց, գրքեր ընթերցելուց մինչև իսպաներեն սովորել ու կավի հետ աշխատել: Ասում են, որ ամեն բան հավասարակշռության մեջ է. եթե ճիշտ պլանավորել օրը, ժամանակ կգտնվի և՛ կրթվելու, և՛ զվարճանալու ու հանգստանալու համար:
Նարեն, օրինակ, այս ամառ նշաձող է սահմանել հասնել իսպաներենի նոր մակարդակի ու նախապես ծանոթանալ եկող ուսումնական տարվա գրականության ցանկին: Մարիամն էլ ասեղնագործել է սովորել ու ասում է, որ գրքեր կարդալ այդքան էլ չի սիրում ամռան ընթացքում, փոխարենը ընկերների ու ընտանիքի հետ է ժամանակ անցկացնում: Սեդան անձնական աճին նպաստող գրքերով է տարվել ու կավագործությամբ:
Աշակերտներն անդրադառնում են նաև նորագույն տեխնոլոգիաներին, քննարկում արհեստական բանականության դերն իրենց կրթության մեջ և տալիս խորհուրդներ՝ ինչ անել, որ ամառն անցնի զիլ:
AybPod