Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։
All content for AybPod is the property of Ayb Educational Foundation and is served directly from their servers
with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։
#54 Մեր մոլորակը ծխնելույզ չունի. ճանաչե՛ք բնությունը
AybPod
21 minutes 50 seconds
1 year ago
#54 Մեր մոլորակը ծխնելույզ չունի. ճանաչե՛ք բնությունը
«Այբփոդ»-ի այս թողարկման ընթացքում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության բաժնի աշխատակիցներ Նվարդ Գևորգյանը և Վահան Զարոյանը պատմում են, թե ինչպես կարող է դպրոցական և արտադպրոցական կրթությունը քաջալերել երեխաներին պահպանել բնությունը: Սովորաբար ծնողներն են երեխաներին սովորեցնում աղբը չնետել անթույլատրելի տեղում, մաքուր պահել միջավայրը և այլն, սակայն այժմ բնապահպանական տարատեսակ ծրագրերի հասանելիության շնորհիվ երեխաները ևս ոգևորում են ծնողներին հոգ տանել բնության մասին:
Նվարդ Գևորգյանն ասում է, որ մեր բնությունը մեծ սուպերմարկետի է նման, որտեղ ամեն բան կա, սակայն մեզնից յուրաքանչուրը պետք է հոգ տանի, որ առատությունը շարունակական լինի, այլապես մեր արած վատությունը կարող է վերադառնալ:
Վահան Զարոյանն էլ նշում է, որ անտառ տնկելիս համայնքներում մեծ աշխատանք են տանում երեխաների ու ծնողների հետ, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ խոսքը լոկ մեկ ծառ տնկելու մասին չէ, այլ դրա կարևորության և նշանակության:
Մեր մոլորակը ծխնելույզ չունի, այնպես որ պետք է ճանաչենք այն, որ կարողանանք հոգ տանել ու սիրել: