
Նրանց մեղեդին ծնվում է հույզի ապրումից, հասնում հանդիսատեսին, հետո սահում ներս ու սկսում ապրել յուրաքանչյուրի սրտերում:
Կիթառի ակորդները ձուլվում են երգերի բառերին` ստեղծելով արտասովոր կապ հանդիսատեսի և արտիստների միջև, երկրպագուները դուրս են գալիս աշխարհի միանվագ աղմուկից ու հայտնվում «Տիեզերք» բենդի միջգալակտիկական տարածությունում: