Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Fiction
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts122/v4/3c/f9/2e/3cf92e7b-2c6c-954b-45f3-7ad05cf5c2f9/mza_1120991288129953919.jpg/600x600bb.jpg
Art ուրբաթ․ հարցազրույց
Art Urbat
24 episodes
8 hours ago
Art Ուրբաթի էպիզոդներից յուրաքանչյուրում միասին կբացահայտենք արվեստի ամենատարբեր աշխարհները` այնտեղ ապրողների շնորհիվ:
Show more...
Arts
RSS
All content for Art ուրբաթ․ հարցազրույց is the property of Art Urbat and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Art Ուրբաթի էպիզոդներից յուրաքանչյուրում միասին կբացահայտենք արվեստի ամենատարբեր աշխարհները` այնտեղ ապրողների շնորհիվ:
Show more...
Arts
Episodes (20/24)
Art ուրբաթ․ հարցազրույց
Երգերը մեր հույզերի արտահայտչամիջոցներն են. «Վանական» ռոք խումբ

Նրանք նոր ու թարմ շունչ են տալիս մեղեդուն, ստեղծում ռոք երաժշտություն ու այն ներկայացնում հայ հանդիսատեսին:

Բեմում Վանականն է` հայկական ալտերնատիվ ռոք խումբը:

Show more...
1 year ago
13 minutes 35 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Լուսանկարչությունը զարգանում է մարդու զարգացմանը հավասար․ Վահան Ստեփանյան

Նրա աչքն աշխարհին ու մարդկանց տեսնում է այլ դիտանկյունից, տեսախցիկը` վավերագրում պատմություններ ու հասցնում մարդկանց:

Նա լուսանկարիչ, համադրող Վահան Ստեփանյանն է: 

Show more...
1 year ago
14 minutes 18 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Դիմահարդարումը կերպարի ստեղծման կարևոր դետալներից է․ Անի Հովսեփյան

Նրա վրձինը դերասանի դիմագծին տալիս է կերպարանք, ստեղծում ներկայացման հերոսին ու կուլիսներից հասցնում բեմ: Նա թատրոնի դիմահարդար Անի Հովսեփյանն է:

Show more...
1 year ago
13 minutes 53 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Ձայնը կերպարին ներկայացնելու միջոցն է․ Սամվել Թոփալյան

Նրա ձայնը կենդանացրել է ֆիլմերի ու մուլտերի բազմաթիվ սիրելի կերպարների, նրա տարերքը բեմն է, սիրելի վայրը` թատրոնը: Նա դերասան Սամվել Թոփալյանն է: 

Show more...
1 year ago
15 minutes 4 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Մեր օրերում ակտուալ է մինիմալիստական ոճը․ Քնարիկ Խաչատրյան

Նրա մտքում ծնված բոլոր գաղափարները դառնում են շոշափելի, չափ ու ձև, գույն ու տեսք ստանում և պատմում տարածության մեջ հարմարավետ ու ներդաշնակ զգալու կարևորության մասին: Նա ինտերիեր դիզայներ Քնարիկ Խաչատրյանն է: 

Show more...
1 year ago
14 minutes 37 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Ստեղծածս կերպարներն իմ արտացոլումներն են․ Լիլիթ Ալթունյան

Նրա վրձինը նկարազարդում է պատմություններ, որոնք հետո հայտնվում են ընթերցողի ձեռքում, թերթվում ու դառնում հարազատ: Նրա հերոսներն ապրում են գրքերում, հետո` տեղափոխվում անիմացիայի աշխարհ ու մարդկանց պատմում ամենատարբեր էմոցիաների ու հույզերի մասին: Նա գրքերի հեղինակ-նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր Լիլիթ Ալթունյանն է: 

Show more...
1 year ago
15 minutes 5 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Պիտի կարողանաս բեմում կառավարել էմոցիաներդ․ Լիպարիտ Ավետիսյան

Նրա ձայնը պատմում է տարբեր հերոսների ճակատագրերի մասին, նրա երգերում ապրող հնչյունները կարողանում են պոկել հանդիսատեսին ունկնդրի աթոռից ու հասցնել օպերային արվեստի աշխարհ:

Նա օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն է: 

Show more...
1 year ago
16 minutes 16 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Բեմանկարչությունն արտահայտում է ժամանակի փոփոխությունները․ Վիկտորիա Ռիեդո–Հովհաննիսյան

Նա բեմը վերածում է շքեղ առանձնատան, հետո` հեռու գյուղակի, նրա ստեղծած դետալներն ու զգեստներն արտացոլում են ներկայացման թեմատիկան ու հանդիսատեսին պատմում այն ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում կատարվում են թատերախաղի գործողությունները: Նա բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է: 

Show more...
1 year ago
16 minutes 5 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Արվեստում միշտ եմ համադրում անհամադրելին․ Արման Նուռ

Նրա աշխարհում էմոցիաները, մարդկային հարաբերություններն արտահայտվում են քանդակի, գեղանկարչության կամ էլ դիզայնի միջոցով, նրա աշխատանքների հիմքում փիլիսոփայությունն է, նա քանդակագործ, նկարիչ և դիզայներ Արման Նուռն է:


Show more...
1 year ago
14 minutes 34 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Վիդեոպատմության առանցքում հերոսներն են․ Սեդա Գրիգորյան

Նա աշխարհին ու մարդկանց նայում է վավերագրողի պատուհանից, մարդկային պատմությունները վերածում է կարճամետրաժ ֆիլմերի ու դրանք հասցնում էկրաններ: Նա վավերագրող ռեժիսոր և մեդիա մասնագետ Սեդա Գրիգորյանն է:

Show more...
1 year ago
13 minutes 43 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Երաժշտության մեջ մենք չունենք կանոններ․ «Տիեզերք» բենդ

Նրանց մեղեդին ծնվում է հույզի ապրումից, հասնում հանդիսատեսին, հետո սահում ներս ու սկսում ապրել յուրաքանչյուրի սրտերում:

Կիթառի ակորդները ձուլվում են երգերի բառերին` ստեղծելով արտասովոր կապ հանդիսատեսի և արտիստների միջև, երկրպագուները դուրս են գալիս աշխարհի միանվագ աղմուկից ու հայտնվում «Տիեզերք» բենդի միջգալակտիկական տարածությունում: 

Show more...
1 year ago
14 minutes 57 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Արվեստի նկատմամբ հանրության պատկերացումները մակերեսային են․ Արմեն Եսայանց

Նա ճանաչում է արվեստն իր տարատեսակ կերպերով, ժամանակաշրջաններով և ուղղություններով, նրա շուրջն ամեն ինչ միմիայն արվեստի մասին է. նա արվեստաբան Արմեն Եսայանցն է: 

Show more...
1 year ago
15 minutes 20 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Արվեստագետն իր բողոքն արտահայտելու խնդիր ունի․ Սիրանուշ Աղաջանյան

Նա իր պիքսելային պատկերները հասցնում է քաղաքի ամենատարբեր անկյուններ, որոնք դառնում են համայնքի մի մասն ու պատմում այս կամ այն խնդրի մասին։ Նա ստեղծագործում է աշխարհի ամենահին խճանկարի տեխնիկայով և ստեղծում սթրիթ արտ:  

Նա արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանն է։

Show more...
1 year ago
14 minutes 45 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Ճարտարապետության սոցիալական դերին քիչ են ուշադրություն դարձնում․ Սարհատ Պետրոսյան

Նրա գրիչը թղթին ուրվագծում է շենքեր, կառույցներ, հատակագծեր, որոնք հետո դառնում են մեծ նախագծեր ու հայտնվում քաղաքում: Նա հաճախ տեսնում ու նկատում է այն, ինչը կարող էր շատերիս աչքից պարզապես վրիպել:

Նա ճարտարապետ, քաղաքաշինարար և հետազոտող Սարհատ Պետրոսյանն է: 

Show more...
1 year ago
15 minutes 14 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Մենք պետք է չվախենանք լսել այսօրվա երաժշտությունը․ Հայկ Մելիքյան

Նրա հոգեհմա երաժշտությունը վերածվում է գույների սիմֆոնիայի և հանդիսատեսին տանում մի ջերմ ու տաք տուն, որտեղ բնակիչները` երաժշտական նոտաները, ընդունում ու ճանապարհում են հյուրերին` պատմելով մի մոլորակի մասին, որի պաշտոնական լեզուն մեղեդին է:

Դաշնամուրի սև ու սպիտակ ստեղների առջև այսօր նա է` դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Show more...
1 year ago
15 minutes 50 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Եվրատեսիլյան ակորդներ

1950-ական թվականներ, ռոքի և փոփի վերածննդի շրջան, Եվրոպական ռադիոներից մեկի հաճախականությունն ինչ-որ արտասովոր ելույթ էր պատրաստել: Եթերում ոչ թե պարզապես իրար հաջորդող սինգլներ էին, այլ` մրցույթ, այն էլ` միջազգային: Հեռարձակվում էր Շվեյցարացի հեղինակ և Եվրոպական հեռարձակողների միության տնօրեն Մարսել Բեզենսոնի «Եվրատեսիլ» երգի մրցույթը:

1950-ականներից մրցույթը եկավ-հասավ 2000-ականներ՝ իր հետ բերելով նոր անուններ ու ձայներ։ 2006 թվականը հայ երաժշտասերների համար պատմական էր. մասնակից երկրների շարքերում հայտնվեց նաև Հայաստանը:

2024 թվական, մեր օրեր. Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրած 16 երգերին այս տարի կավելանա ևս մեկը` «Ժակոն»:

Show more...
1 year ago
15 minutes 20 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Բալետի համար ամենակատարյալ ժամանակը ներկան է. Ռազմիկ Մարուքյան

Նա պարարվեստի յուրօրինակ տեսակներից մեկի` բալետի շնորհիվ, բեմում մի պահ Կրասոսն է, հետո Արբենինը, Ռոմեոն և այսպես շարունակ:

Պատմական ամենատարբեր ժամանակների այս հերոսները հաճախ են հայտնվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, նրանց հանդիսատեսին ծանոթացնում է նա` բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը:

Show more...
1 year ago
15 minutes 18 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Ժողովրդին առավել բնորոշող է գեղջկական ֆոլկլորը․ Անի Նավասարդյան

Նրանց երգացանկում բացառապես հայկական ազգային երգեր են, Երևանում, մարզերում, թե արտերկրում նրանք պատմում են հայկական երգարվեստի մասին ու Ներկայացնում Կոմիտասի ամբողջական և իրական կերպարը:

Միջնադարյան հայկական նոտագրությունը` խազերը, 21-րդ դարի մարդուն այսօր էլ պատմելիք ունի, հիմա պարզապես համանուն երգչախմբի միջոցով: 

Show more...
1 year ago
15 minutes 58 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Ներկայացում խաղալը տոն է․ Ալլա Սահակյան

Նա ներկայանում է երկու իրարից տարբեր, բայց միևնույն ժամանակ նման մասնագիտություններով, նրա կատարմամբ հանդիսատեսը վայելելում է ջազային երաժշտություն, իսկ հետո՝ հայտնվում թատրոնում:

Բացվում են վարագույրները, մի շատ արտասովոր ձայն հուշում է` շուտով լույսերը կմարեն ու կսկսվի ներկայացումը, բեմում նա է` դերասանուհի Ալլա Սահակյանը:

Show more...
1 year ago
13 minutes 29 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Հաղորդավարի համար մարտահրավերներն ինտելեկտուալ բնույթի են․ Աննա Ավանեսյան

Նրա հետ հեռուստադիտողը ճամփորդում է ամենատարբեր ոլորտներում, ծանոթանում մարդկային պատմությունների, պարզապես լինում այստեղ և հիմա ու տեսնում հանրահայտ արտիստներին բոլորովին այլ դիտանկյունից:

Հեռակառավարման վահանակն այսօր կրկին միացրել է հեռուստացույցը, էկրանին նա է` հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը: 

Show more...
1 year ago
15 minutes 50 seconds

Art ուրբաթ․ հարցազրույց
Art Ուրբաթի էպիզոդներից յուրաքանչյուրում միասին կբացահայտենք արվեստի ամենատարբեր աշխարհները` այնտեղ ապրողների շնորհիվ: