
Նոր թողարկման հյուրս էր Հրանտ Խաչատրյանը՝ YerevaNN-ի հիմնադիրը և մեքենայական ուսուցման ոլորտի գլխավոր փորձագետներից մեկը։ Մենք քննարկեցինք, թե ինչպես են կառուցված նեյրոցանցերը և ինչու դրանց հաջողությունն անակնկալ էր նույնիսկ հետազոտողների համար։ Անդրադարձանք արհեստական բանականության (AI) մասնակցությանը քաղաքականության և դպրոցական կրթության ոլորտում։ Հրանտը կիսվեց Nvidia-ի հետ համատեղ իրականացվող «Firebird» նախագծի մանրամասներով և պատմեց, թե ինչ նշանակություն կարող է այն ունենալ Հայաստանում ԱԲ-ի զարգացման համար։Հավանեք, բաժանորդագրվեք և տարածեք ընկերների հետ։