
Այս թողարկման հյուրն է Սամվել Մարտիրոսյանը՝ Հայաստանի ամենահայտնի կիբերանվտանգության փորձագետներից մեկը, ArmSec-ի տնօրենը և CyberHUB-AM-ի համահիմնադիրը։Քննարկեցինք, թե ինչու են մարդիկ դեռ հեշտությամբ ընկնում ֆիշինգի և սոցիալական ինժեներիայի ծուղակները, ինչպես է աշխատում ֆիշինգը արհեստական բանականության ժամանակաշրջանում և ինչ վտանգներ են առաջացնում դիպֆեյքերը։Խոսեցինք այն մասին, թե ինչպես են ռուսական հաքերային խմբերը հաջողությամբ հարձակվում ամենուր, արդյոք Հայաստանը պատրաստ է կիբերհարձակումների, և ինչպես կարելի է պաշտպանվել։