
Նոր էպիզոդում իմ հյուրը Gourmet Lab ընկերության հիմնադիր Արտեմ Թաթևոսյանն է։ Ընկերությունը մասնագիտացած է բնական պահածոների և չրերի արտադրության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով որակին և ավանդական արտադրության մեթոդներին։ Մենք քննարկել ենք նրա բիզնեսի ճանապարհը, արևմտյան որակի ստանդարտները, Հայաստանի հետամնացությունը ագրոտեխնոլոգիաների և սննդի արդյունաբերության ոլորտում, արտահանման խնդիրները, պետության և սփյուռքի դերը ոլորտի զարգացման մեջ, ինչպես նաև իրավիճակի բարելավման ռազմավարությունները։ Եթե հետաքրքրված եք ագրոբիզնեսով, ապա այս փոդքասթը հաստատ անտարբեր չի թողնի ձեզ։