
Իմ նոր հյուրը Հայկ Մարգարյանն է, Ինովացիաների և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի նախկին ղեկավար և կանաչ էներգիայի հարցերով Հայաստանի կարգավորողը ՄԱԿ-ում։ Մենք քննարկել ենք բազմաթիվ հետաքրքիր թեմաներ. ինչպես են ցանցային կապերը (networking) բացում նոր դռներ, արդյոք արդյունավետ է iGorc ծրագիրը, ինչպես են աշխատում պետական ինստիտուտները և ինչպես ներգրավել ներդրումներ ու վաճառել ապրանքները զարգացած շուկայում։