
Այս թողարկման հյուրն էր Գայանե Գևորգյանը — Ամերիկաբանկի ներդրումային խորհրդատվական թիմի ղեկավարը։Մենք մանրամասն քննարկեցինք, թե ինչ է ֆինանսական գրագիտությունը և որտեղից է սկսվում գիտակցված գումարի կառավարման ուղին։ Խոսեցինք ներդրումների սկզբունքների, ֆոնդային շուկայի մեխանիկայի և ներդրումային պորտֆելների ձևավորման մասին։Գայանեն մատչելի ձևով բացատրեց, թե ինչպես է գործում պարտատոմսերի շուկան և ինչ մոտեցումներ կան ակտիվների բաշխման համար։Ուշադրություն. նյութը չի հանդիսանում և չի կարող որակվել որպես ներդրում կատարելու ուղղորդում և\կամ անհատական խորհրդատվություն:Հաղորդման ընթացքում նշված արժեթղթերի գները կարող են տարբերվել նշված գնից`պայմանավորված շուկայական տատանումներով: