
Նոր թողարկման իմ հյուրը Արեգ Գևորգյան էր - food և business բլոգեր, «Kamancha», «Pideh», «Toka Boka» ռեստորանների հիմնադիր։ Մենք քննարկեցինք, թե ինչպես կարելի է զրոյից բացել ռեստորան Հայաստանում, ինչպիսի՞ միֆեր ու սխալներ կան այս ոլորտում։ Արեգը կիսվեց իր բացառիկ ինսայթներով այն մասին, թե ինչպես գնահատել շուկան, հասնել ներդրումների վերադարձին և ներդնել միջազգային թրենդները՝ տալով փորձառական խորհուրդներ սկսնակ ռեստորատորների և բոլոր նրանց համար, ովքեր հետևում են գաստրոբիզնեսի զարգացմանը։