
Այս թողարկման ընթացքում հանդիպել ենք Tushpa Wine-ի հիմնադրի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է կառուցված գինեգործության տնտեսությունը, ինչու է եվրոպական գինին արժենում ընդամենը 1 եվրո, և ինչպես կարելի է ստեղծել սեփական գինեգործարանը։ Մենք քննարկել ենք, թե ինչպես Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գինու #1 երկիրը, խոսել ենք գինու էթիկետի կանոնների և համտեսի նրբությունների մասին, ինչպես նաև պարզել, թե որտեղ կարելի է սովորել գինեգործություն։Պարզեցինք, թե ինչ ազդեցություն ունի բրենդի դիրքավորումը գինու ընկալման վրա և ինչու է մարքեթինգը հաջողության կարևոր մասնիկ։