
Նոր փոդքասթի թողարկման հյուրն այս անգամ Նարեկ Ասլիկյանն է՝ Հայաստանում ամենամեծ մասնավոր կրթական հաստատության՝ Armenian Code Academy-ի հիմնադիրը։ Մենք քննարկեցինք Հայաստանի աշխատաշուկան, ՏՏ ոլորտում և բիզնեսում հաջողության հասնելու հիմնական հմտությունները, ինչպես նաև կրթական հարթակների զարգացման հեռանկարները։ Նարեկը կիսվեց բիզնես կառուցելու, գործընկերություններ ստեղծելու և բանակցություններ վարելու իր փորձով։