
Այս էպիզոդի հյուրը ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանն է, ով պատերազմի առաջին օրերից որպես բժիշկ մեկ ամիս շարունակ աշխատել է նախ Հադրութի շրջանի Տող գյուղում, ապա Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղական համայնքում։ Քանի որ պատերազմի ժամանակ արգելված էր լուսանկարել կամ տեսանկարահանել հիվանդանոցներում, բժիշկների աշխատանքը մնացել է աննկատ։ Ու այս կոնտեքստում շատ կարևոր է խոսել ու գոնե խոսքով վավերագրել բժիշկների փորձը։
Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի: