«Հարցեր մասնագետին» podcast-ների շարք. podcast-ներ ամենաակտուալ, ամենահետաքրքրական բժշկական հարցերի շուրջ, ԵՊԲՀ-ի և ԵՊԲՀ-ից դուրս յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետների հետ: Podcast-ները կարող եք գտնել ինչպես Spotify-ի, այնպես էլ տելեգրամի մեր ալիքներում: Podcast-ները մեր առօրյա կյանքում շատ քննարկվող հարցերի շուրջ են՝ մինչև 30 րոպե տևողությամբ, ինչը թույլ է տալիս լսել դրանք ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի, ցանկացած հատվածից. դուք յուրաքանչյուր podcast-ի ծրագիրը կտեսնեք ալիքում տեղադրված և կարող եք լսել այդ թեմայից միայն ձեզ հուզող հարցի պատասխանը ծրագրում նշված րոպեից սկսված: Podcast-ներ
All content for Հարցեր Մասնագետին is the property of SSS of YSMU and is served directly from their servers
with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
«Հարցեր մասնագետին» podcast-ների շարք. podcast-ներ ամենաակտուալ, ամենահետաքրքրական բժշկական հարցերի շուրջ, ԵՊԲՀ-ի և ԵՊԲՀ-ից դուրս յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետների հետ: Podcast-ները կարող եք գտնել ինչպես Spotify-ի, այնպես էլ տելեգրամի մեր ալիքներում: Podcast-ները մեր առօրյա կյանքում շատ քննարկվող հարցերի շուրջ են՝ մինչև 30 րոպե տևողությամբ, ինչը թույլ է տալիս լսել դրանք ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի, ցանկացած հատվածից. դուք յուրաքանչյուր podcast-ի ծրագիրը կտեսնեք ալիքում տեղադրված և կարող եք լսել այդ թեմայից միայն ձեզ հուզող հարցի պատասխանը ծրագրում նշված րոպեից սկսված: Podcast-ներ
Հոգեկան խանգարումներ, երբ է անհրաժեշտ դիմել բժշկի: Դեպրեսիաներ:
Հարցեր Մասնագետին
16 minutes 33 seconds
2 years ago
Հոգեկան խանգարումներ, երբ է անհրաժեշտ դիմել բժշկի: Դեպրեսիաներ:
Ողջու՜յն սիրելի հետևորդներ 🫶🏻
🔍 Այսօր ուրբաթ օր է և մենք ձեզ ենք ներկայացնում մեր հերթական շատ հետաքրքիր ու կարևոր podcast-ը:
📖 Զրուցել ենք հոգեկան խանգարումների մասին, թե երբ է անհրաժեշտ դիմել բժշկի, ինչպես նաև խոսել ենք դեպրեսիաներից։
👨⚕️ Մեր այսօրվա հյուրն է հոգեբույժ, հոգեթերապևտ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Հայկ Խոջայանը:
👩⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը:
Ծրագիր 📃
0:21 - 1. Ի՞նչ է մարդու հոգեկանը:
0:58 - 2. Դուք հոգեբույժ և նաև հոգեթերապևտ եք: Կան նաև հոգեբաններ: Պացիենտը ո՞ր դեպքերում, ո՞ր մասնագետին պետք է դիմի:
3:10 - 3. Հայաստանը կարծրատիպերով հարուստ երկիր է, ու հոգեբուժության մեջ, կարծում եմ, այս խնդրին ավելի շատ ենք առնչվում: Արդյո՞ք ունենք դիմելիության խնդիր:
4:56 - 4. Արդյո՞ք հոգեկան որևէ խնդիր ունեցող անձինք վտանգավոր են: Կամ, օրինակ, փողոցում ինքն իրեն խոսող կամ ինչ-որ իմպուլսիվ շարժումներ անող մարդուց վախենալ պե՞տք է:
6:25 - 5. Ի՞նչ խնդրով պացիենտներին է ցուցված հարկադիր տեղափոխել հոգեբուժարան:
7:35 - 6. Շատ հիվանդությունների անուններ մենք խոսակցականում օգտագործում ենք: Օրինակ հիստերիկ բառը հենց հայերեն բառարաններում, բացի իրեն հատուկ իմաստից, այսինքն՝ հիստերիայով տառապող, հիստերիայի վիճակում գտնվող անձ իմաստից բացի, ունի երեք փոխաբերական իմաստ 1. (փխբ․) չափազանց դյուրագրգիռ՝ ջղային, 2. (փխբ․) (խսկց․) լաչառ, 3. (փխբ․) տեղի-անտեղի խոսող, ճղճղան, աղմկարար: Նաև լսել եմ, որ շիզոֆրենիկ ասում են պերֆեկցիոնիստ մարդկանց, կամ սովոր ենք չէ՞ մարդկանց ասել գիժա, հոգեկան հո չես,, կամ մեր բառապաշարից դուրս չէկող դեբիլ բառը: Ինչքանո՞վ է սա ազդում հասարակության ու նաև պացիենտների հոգեբանության վրա:
10:00 - 7. Խոսենք մեր օրերում ամենաակտուալ ու շատ «մոդայիկ» դեպրեսիաների մասին. ի՞նչ է այն, ինչպե՞ս է դրսևորվում, արդյո՞ք միշտ պետք է պատճառներ ունենա, թե ոչ:
12:51 - 8. Ինչքա՞ն ժամանակ պետք է ունենա պացիենտը ձեր նշած սիմպտոմները, որպեսզի ախտորոշումը հստակ դրվի դեպրեսիա:
13:48 - 9. Դեպրեսիան հնարավո՞ր է արդյոք կանխարգելել:
14:42 - 10. Դեպրեսիան ինչպե՞ս ենք բուժում, ու արդյո՞ք հնարավոր է առանց դեղորայքի օգտագործման դուրս գալ այդ վիճակից: