Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Fiction
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts116/v4/96/fb/93/96fb93ca-9803-bd91-8a0d-2782754bb2d7/mza_2063582970095473215.jpg/600x600bb.jpg
Հարցեր Մասնագետին
SSS of YSMU
33 episodes
1 day ago
«Հարցեր մասնագետին» podcast-ների շարք. podcast-ներ ամենաակտուալ, ամենահետաքրքրական բժշկական հարցերի շուրջ, ԵՊԲՀ-ի և ԵՊԲՀ-ից դուրս յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետների հետ: Podcast-ները կարող եք գտնել ինչպես Spotify-ի, այնպես էլ տելեգրամի մեր ալիքներում: Podcast-ները մեր առօրյա կյանքում շատ քննարկվող հարցերի շուրջ են՝ մինչև 30 րոպե տևողությամբ, ինչը թույլ է տալիս լսել դրանք ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի, ցանկացած հատվածից. դուք յուրաքանչյուր podcast-ի ծրագիրը կտեսնեք ալիքում տեղադրված և կարող եք լսել այդ թեմայից միայն ձեզ հուզող հարցի պատասխանը ծրագրում նշված րոպեից սկսված: Podcast-ներ
Show more...
Medicine
Health & Fitness
RSS
All content for Հարցեր Մասնագետին is the property of SSS of YSMU and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
«Հարցեր մասնագետին» podcast-ների շարք. podcast-ներ ամենաակտուալ, ամենահետաքրքրական բժշկական հարցերի շուրջ, ԵՊԲՀ-ի և ԵՊԲՀ-ից դուրս յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետների հետ: Podcast-ները կարող եք գտնել ինչպես Spotify-ի, այնպես էլ տելեգրամի մեր ալիքներում: Podcast-ները մեր առօրյա կյանքում շատ քննարկվող հարցերի շուրջ են՝ մինչև 30 րոպե տևողությամբ, ինչը թույլ է տալիս լսել դրանք ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի, ցանկացած հատվածից. դուք յուրաքանչյուր podcast-ի ծրագիրը կտեսնեք ալիքում տեղադրված և կարող եք լսել այդ թեմայից միայն ձեզ հուզող հարցի պատասխանը ծրագրում նշված րոպեից սկսված: Podcast-ներ
Show more...
Medicine
Health & Fitness
Episodes (20/33)
Հարցեր Մասնագետին
Սննդային Թունավորումներ
Ողջույն սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման սննդային թունավորումներն են: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է Աջափնյակ Բկ-ի բժիշկ-գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, սննդաբան և համաճարակաբան Ինեսսա Խաչատրյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:29 - 1. Ի՞նչ է իրենից ներկայացնում սննդային թունավորումը և արդյո՞ք այն կարող ենք նույնացնել աղիքային ինֆեկցիաների հետ։ 00:58 - 2. Որո՞նք են սննդային թունավորման հիմնական պատճառները։ 01:26 - 3. Ո՞ր եղանակին է ավելի հաճախ դիտվում սննդային թունավորումների բռնկում։ 02:17 - 4. Ի՞նչ ախտանշաններ է ունենում մարդը սննդային թունավորման դեպքում։ 02:56- 5. Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից։ 04:24 - 6. Ե՞րբ դիմել բժշկի։ 05:02 - 7. Ի՞նչ կարելի է անել տան պայմաններում: 05:55 - 8. Ինչպե՞ս ենք բուժում սննդային թունավորումը։ 07:17 - 9. Ամանորին ընդառաջ նշենք սննդային թունավորման պատճառները, և թե ինչպես խուսափենք դրանից։
Show more...
10 months ago
9 minutes 41 seconds

Հարցեր Մասնագետին
Անէսթեզիա
Ողջույն սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման անէսթեզիան է: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Թունյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:27 - 1. Մարդկանց մեծամասնությունը անզգայացման ցանկացած տեսակ անվանում է նարկոզ: Ո՞ր տեսակն է նարկոզը, և, երբ ենք այն կիրառում: 01:00 - 2. Ինչպե՞ս ենք որոշում, թե ո՞ր տեսակն է անհրաժեշտ տվյալ վիրահատության ժամանակ: Կա՞ն դեպքեր, երբ պացիենտը կարող է ընտրել անզգայացման տեսակը: 01:38 - 3. Ի՞նչ եղանակներով են կատարում անէսթեզիա: 1:57 - 4. Նարկոզից հետո որքա՞ն է հավանական հիշողության հետ կապված խնդիրների առաջացումը, անուշադրությունը, ցրվածությունը, գլխացավերը: 02:59 - 5. Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ նարկոզի հետևանքով: 03:33 - 6. Ողնուղեղային անզգայացումից հետո պացիենտները վախենում են ունենալ մեջքի ցավեր, կամ հաշմանդամ դառնալ որևէ նյարդի վնասման հետևանքով: Որքա՞ն է սա հավանական: 04:18 - 7. Ողնուղեղային անզգայացումը՝ ողնաշարային ճողվածքների բուժման մեթոդ: 05:00 - 8. Չարորակ հիպերթերմիա: 06:43 - 9. Կա՞ն արդյոք նարկոզի հակացուցումներ: 07:50 - 10. Ըստ հայտնի «Նարկոզ» ֆիլմի պացիենտը վիրահատության ընթացքում անզգայացումից հետո կորցնում է իր շարժողական ֆունկցիան, սակայն զգացողությունները և գիտակցությունը պահպանված է մնում: Արդյո՞ք դա հնարավոր է: 9:21 - 11. Պացիենտները շատ-շատ են կիրառում նարկոզի տակ զոնդ կուլ տալ արտահայտությունը: Արդյո՞ք գաստրոսկոպիան անցնում են անզգայացմամբ, թե՞ ուղղակի սեդացիա են անում:
Show more...
11 months ago
9 minutes 56 seconds

Հարցեր Մասնագետին
Վահանաձև Գեղձի Հետազոտություններ
Ողջույն սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման վահանաձև գեղձի հետազոտություններն են: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է բժիշկ սոնոգրաֆիստ Նելլի Հախվերդյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:21 - 1. Որո՞նք են վահանաձև գեղձի հետազոտման հիմնական մեթոդները: 01:09 - 2. Ի՞նչ ենք տեսնում գեղձի սոնոգրաֆիայով: 01:34- 3. Ի՞նչ գանգատներ ունենալու դեպքում պացիենտը պետք է անցնի սոնոգրաֆիա: 02:17- 4. Արդյո՞ք անհրաժեշտ է անցնել վահանաձև գեղձի պրոֆիլակտիկ հետազոտություն, և եթե այո, ապա, ո՞ր տարիքից ու ի՞նչ հաճախականությամբ: 03:07 - 5. Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանաձև գեղձի էլաստոգրաֆիան և, երբ կատարել այն: 03:22 - 6. Արդյո՞ք հանգույցների հետազոտման համար այն պարտադիր հետազոտություն է: 03:45 - 7. Սոնոգրաֆիկ ինչպես ենք տարբերում հանգույցը բարորա՞կ է, թե՞ չարորակ: 04:31 - 8. Արդյո՞ք հանգույցի չափսերը խոսում են չարորակ լինելու մասին: 04:58 - 9. Ախտորոշումից հետո բուժմանը զուգահեռ ինչպե՞ս ենք հսկում հանգույցները: 05:28 - 10. Վահանաձև գեղձի ցանկացած բնույթի հանգույց կարո՞ղ է բերել հորմոնալ շեղումների: 05:50 - 11. Վահանաձև գեղձի սոնոգրաֆիան ունի՞ որևէ հակացուցում:
Show more...
11 months ago
6 minutes 7 seconds

Հարցեր Մասնագետին
Վահանաձև Գեղձի Հանգույցներ
Բարի երեկո սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման վահանաձև գեղձի հանգույցներն են: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է բժիշկ էնդոկրինոլոգ, բարակ ասեղային բիոպսիայի մասնագետ Մերի Կարապետյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:20 - 1. Ի՞նչ են իրենցից ներկայացնում վահանաձև գեղձի հանգույցները: 00:54 - 2. Որո՞նք են հանգույցների առաջացման պատճառները: 01:24 - 3. Ո՞ր տարիքում է հիմնականում հանդիպում ու, ո՞ր սեռի մոտ: 01:49 - 4. Ի՞նչ գանգատներով է դիմում պացիենտը: 03:01 - 5. Դրանք բարորա՞կ, թե՞ չարորակ գոյացություններ են: 03:31 - 6. Ախտորոշում: 04:50 - 7. Արդյո՞ք բարակասեղային բիոպսիայից հետո հնարավոր է չարորակացում: 05:31 - 8. Ախտորոշումն ու բուժումը ուշացնելու դեպքում ի՞նչ բարդությունների կարող են հանգեցնել: 07:21 - 9. Բուժումը: 08:08 - 10. Արդյոք հորմոնալ դեղորայքով, օրինակ նատրիումի լևոթիրօքսինով հնարավոր է բուժել վահանաձև գողձի հանգույցները:
Show more...
1 year ago
9 minutes 13 seconds

Հարցեր Մասնագետին
Կերատոկոնուս
Բարի երեկո սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման կերատոկոնուսն է: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ ակնաբույժ, միկրովիրաբույժ, Հայաստանի ակնաբուժական ասոցիացիայի անդամ, ակնաբույժների եվրոպական ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցիչ և Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության ասոցիացիայի անդամ Նանա Նահապետյանը: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:23 - 1. Ի՞նչ է կերատակոնուսը: Ի՞նչ ախտանշաններով է ուղեկցվում: 01:50 - 2. Արդյո՞ք միշտ ունենում ենք երկու աչքերի միաժամանակյա ախտահարում, թե մեկ: 02:17 - 3. Ո՞ր տարիքում այն կարող է առաջանալ: 03:17 - 4. Ունի՞ արդյոք գենետիկ նախատրամադրվածություն: Որո՞նք են առաջացման պատճառները: 4:22 - 5. Արդյո՞ք մարդ, ով չունի կերատոկոնուսի ընտանեկան անամնեզ, չունի տեսողության խնդիր, բայց աչքերը շատ է տրորում, կբախվի կերատոկոնուսին: 05:20 - 6. Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել կերատոկոնուսը: 05:53 - 7. Ախտորոշում: 07:14 - 8. Կանխարգելում: 08:15 - 9. Բուժում: 09:53 - 10. Տեսողության շտկման եղանակները կերատոկոնուսով հիվանդների համար: 12:35 - 11. Հնարավո՞ր է, որ կարճատեսություն ունեցող պացիենտը, ով ունի կերատոկոնուս, որը, սակայն ախտորոշված չէ, դիմի լազերային կորեկցիայի: Եվ վիրահատությունից հետո ի՞նչ բարդություններ կունենանք: 13:39 - 12. Կերատոկոնուսի հետվիրահատական շրջան:
Show more...
1 year ago
17 minutes 43 seconds

Հարցեր Մասնագետին
Երիկամների Սուր Վնասում
Բարի երեկո սիրելի հետևորդներ 🫶🏻 📖 Այսօրվա մեր թեման երիկամների սուր վնասումն է: 👩🏻‍⚕️ Այսօրվա մեր հյուրն է բժիշկ նեֆրոլոգ, Հայկական նեֆրոլոգիական ասոցիացիայի անդամ, «Ախտորոշումը սեր» և «Կյանքի անամնեզ» գրքերի հեղինակ Մանե Մինասին: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: 📝 Ծրագիրը՝ 00:36 - 1. Ի՞նչ է իրենից ներկայացնում երիկամի սուր վնասումը: 01:22 - 2. Միջինում որքա՞ն ժամանակում է զարգանում երիկամի սուր վնասում: 01:45 - 3. Հնարավո՞ր է մարդ երբևէ երիկամի հետ կապված որևէ գանգատ ունեցած չլինի, բայց իր մոտ զարգանա երիկամի սուր վնասում: 02:33 - 4. Որո՞նք են երիկամի սուր վնասման ախտանիշները: 03:09 - 5. Իսկ հնարավո՞ր է ախտանշանները այնքան քիչ լինեն, որ պացիենտը երկար ժամանակ բժշկի դիմելու կարիք չզգա: 03:57 - 6. Որո՞նք են հիմնական պատճառները: 05:09 - 7. Առաջին հայացքից անվնաս թվացող մի քանի շատ մեծ կիրառում ունեցող դեղեր, որոնք ունեն նեֆրոտոքսիկ ազդեցություն: 06:17 - 8. Կարո՞ղ ենք արդյոք կանխարգելել ԵՍՎ զարգացումը: 06:52 - 9. Ախտորոշումը: 07:48 - 10. Բուժումը: 08:54 - 11. Իսկ կարող է արդյոք երիկամների սուր վնասումը բերել բուժումը դիալիզով սկսելու: 09:39 - 12. Հնարավոր է արդյոք, որ այդ պացիենտները ունենան հելոդիալիզ ամբողջ կյանքում ստանալու անհրաժեշտություն: 10:26 - 13. Հայաստանում արդյո՞ք մաքուր սուր վնասումներ քանակը շատ է: 11:30 - 13. «Ախտորոշումը սեր» և «Կյանքի անամնեզ» գրքերի հրատարակման, բովանդակության և մասնագիտության ազդեցության մասին:
Show more...
1 year ago
14 minutes 31 seconds

Հարցեր Մասնագետին
Ճամփորդություն Հղիության Ընթացքում
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 📖Այսօրվա թեման հղիության ընթացքում պլանավորվող ճամփորդություններն են: Մի քանի էպիզոդ առաջ կարող եք լսել երեխաների հետ ճամփորդության մասին ևս: 😇 👩‍⚕️ Մեր այսօրվա հյուրն է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ալեքսանյանը: 👩‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիրը 📝 00:21 - 1. Հղիության որ ժամկետներում է թույլատրվում ճամփորդել: 01:13 - 2. Որ տրանսպրտային միջոցով է գերադասելի ճամփորդել: 01:35 - 3. Արդյոք թռիչքի տևողությունը իմանալը կարևոր է հղիին ինքնաթիռ նստել թույլատրելուց առաջ: 01:58 - 4. Հղիին ճամփորդել թույլատրելու ամենակարևոր հակացուցումները: 02:54 - 5. Հղիին անհրաժեշտ ճամփորդական դեղատուփ ինչպես հավաքել: 03:49 - 6. Ի՞նչ ջերմիջեցնողներ վերցնել: 04:29- 6. Կան արդյոք այլ խորհուրդներ, որոնց արժի հետևել թռիչքի ընթացքում: 05:08 - 7. Հղիության ընթացքում արևապաշտպանների օգտագործման մասին: 06:07 - 8. Երբ պահպանելով բոլոր կանոններն ու խորհուրդները հղին մեկնել է հանգստի, և այլ երկրում գտնվելով ունի գանգատներ, ինչ է պետք անել: 07:07 - 9. Եթե մեկնել են այնպիսի երկիր, որտեղի սննդային բարքերը տարբերվում են մեր դեպքում Հայաստանի սննդային բարքերից, ապա ի՞նչ սննդից կարելի է օգտվել: 08:33 - 10. Հանգստից վերադառնալուց հետո կան արդյոք լրացուցիչ հետազոտությունների կարիք:
Show more...
1 year ago
10 minutes

Հարցեր Մասնագետին
Դեմքի մաշկի խնամք
Դեմքի մաշկի խնամք Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 📖Այսօրվա թեման՝ դեմքի մաշկի խնամք։ 👩‍⚕️ Մեր այսօրվա հյուրը՝ բժիշկ մաշկաբան Անահիտ Թոփչյանը: 👩‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիրը 📝 0:13 - 1. Մինչ խնամքին անցնելը, նախ հասկանանք, թե որոնք են մաշկի հիմնական տեսակները և ինչպես կարող ենք իմանալ մեր մաշկը, որ տեսակին է պատկանում: 3:13 - 2. Մաշկի տեսակից կախված խնամքի փուլերը կամ անհրաժեշտությունը փոխվո՞ւմ է: 4:22 - 3. Ինչ նշանակություն ունի ջուր խմելը դեմքի մաշկի ակնեից, ծակոտիների լայնացումից և այլ խնդիրներից խուսաբելու համար: 4:57 - 4. Ինչու է այդքան անհրաժեշտ մաքրել շպարը քնելուց առաջ: 6:06 - 5. Արդյոք միայն ամռանը՝ ծովափին է անհրաժեշտ օգտագործել արևապաշտպան քսուքներ: Եվ որոնք են դրանց ճիշտ օգտագործման կանոնները: 8:48 - 6. Որոնք են դեմքի մաշկի ամենօրյա խնամքի հիմնական փուլերը: 9:24 - 7. Իսկ դեմքը լվանալիս կարևո՞ր է արդյոք, թե դա ինչպիսի պրոդուկտ է՝ փրփուր, հեղուկ, թե յուղային: 9:54 - 8. Մաշկի խնամքը միայն աղջիկների համա՞ր է: 10:40 - 9. Ինչու չի կարելի դոմքը լվանալ օճառով:
Show more...
1 year ago
12 minutes 13 seconds

Հարցեր Մասնագետին
Ճամփորդություն երեխաների հետ
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 📖Այսօրվա թեման՝ երեխաների հետ ճամփորդություն։ 👩🏻‍⚕️Մեր այսօրվա հյուրը՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանը: 👩🏼‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիրը 📝 00:26 - 1. Որ տրանսպրտային միջոցով է գերադասելի ճամփորդել երեխայի հետ: 00:47 - 2. Որ տարիքից է կարելի երեխային նստել ինքնաթիռ: 01:02 - 3. Որտեղ նստել ինքնաթիռում, որպեսզի երեխային մաքսիմալ հարմար լինի: 01:59 - 4. Ինչպես հնարավորինս չխախտել երեխայի քնի ռեժիմը ու արդյոք ինքնաթիռում ցանկալի է երեխային քնեցնել: 02:46 - 5. Անվտանգության մի քանի կանոններ որոնց անհրաժեշտ է հետևել, երբ երեխան ակտիվ է, շարժուն: 04:11 - 6.Ինչպես հավաքել երեխային անհրաժեշտ ճամփորդական դեղատուփ: 06:00 - 7. Արևապաշտպանների մասին: 07:08 - 8. Ինչ ավելացնել դեղատուփում մեծահասակների համար:
Show more...
1 year ago
8 minutes 48 seconds

Հարցեր Մասնագետին
Մազաթափություն
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 📖Այսօրվա թեման՝ մազաթափություն։ 👨‍⚕️ Մեր այսօրվա հյուրը՝ Ցիտո բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Հայրապետյանը: 👩‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիրը 📝 0:28 - 1. Բոլորս էլ սովորաբար գլխի մազերի կորուստ ունենում ենք, մոտավոր ինչ ծանրության դեպքում ենք ախտորոշում մազաթափություն: 1:35 - 2. Ժամանակավոր մազաթափության առաջացման պատճառները: 3:37 - 3. Ախտաբանական մազաթափության հիմնական պատճառները: 5:15 - 4. Երբ հիվանդի մոտ ախտորոշված է որևէ պատճառով ախտաբանական մազաթափություն, արդյոք գլխամաշկի խնամքը, մազաթափության դեմ ինչ-որ դիմակների կիրառումը օգուտ ունի: 6:32 - 5. Մի փոքր ավելի մանրամանենք վահանաձև գեղձի հետ կապված ինչ խնդիրներ կարող են հանգեցնել մազաթափության: 8:27 - 6. Կան արդյոք վիտամիններ, որոնք պրոֆիլակտիկ արժի խմել խուսափելու թե՛ մազաթափությունից, թե՛ այլ հնարավոր խնդիրներից: 11:21 - 7. Մազաթափության կանխարգելումը: 12:37 - 8. Բուժումը:
Show more...
1 year ago
13 minutes 58 seconds

Հարցեր Մասնագետին
Թոքի Քաղցկեղ
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 📖 Նոյեմբերը համարվում է թոքի քաղցկեղի իրազեկման ամիս: 🔍 Այնպես որ այսօր խոսելու ենք թոքի քաղցկեղի մասին։ 👩🏻‍⚕️ Մեր այսօրվա հյուրն է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-օրդինատոր Անի Միսակյանն է: 👩🏻‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիր 📃 00:25 - 1. Որո՞նք են թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները: 02:58 - 2. Ի՞նչ ախտանշաններով է ուղեկցվում թոքի քաղցկեղը: 04:05 - 3. Ինչպես ենք ախտորոշում թոքի քաղցկեղ: 06:38 - 4. Կա արդյոք Հայաստանում սկրինինգային ծրագիր և որքանով է այն արդյունավետ աշխատում: 08:12 - 5. Ինչպես կարող ենք կանխարգելել թոքի քաղցկեղի զարգացումը: 09:12 - 6. Թոքի քաղցկեղի բուժման տակտիկաները: 12:46 - 7. Վիրահատական բուժումից հետո հնարավո՞ր է քաղցկեղի կրկնություն:
Show more...
1 year ago
14 minutes 50 seconds

Հարցեր Մասնագետին
Բալանսավորված սնունդ, մարզումներ
Ողջո՜ւյն սիրելի հետևորդներ🤍 Նոր փոդքաստում խոսել ենք բալանսավորված սննդակարգի, դիետաների, մարզումների և արտերկրում կրթության կարևորության մասին։ 👩🏻 Բժիշկ - Լյուսի Հովակիմյան 👩🏼 Հարցազրույցը վարող - Աննա Ստեփանյան 📃Ծրագիր 0։30 - Ինչպե՞ս որոշեցիք համատեղել գաստրոէնտերոլոգի և մարզչի մասնագիտությունները։ 3։43 - Բալանսավորված սննդակարգի մասին։ 6։14 - Մարզումների,ֆիզիկական ակտիվության անհրաժեշտության մասին։ 8։56 - Ինչի՞ց սկսել մարզումները։ 12։09 - Արտերկրում կրթության կարևորության մասին։
Show more...
2 years ago
18 minutes 56 seconds

Հարցեր Մասնագետին
Զրույց մանկական գինեկոլոգի հետ
Ողջու՜յն սիրելի հետևորդներ։🫶🏻 Մենք շարունակում են խոսել կարևոր և թիրախային թեմաների մասին։Այս անգամ մանկական գինեկոլոգի հետ խոսել ենք փոքրիկ և դեռահաս աղջիկների առողջության,դաշտանային ցիկլի և դեռահասությանը առնչվող մի շարք հարցերի մասին։ 👩🏻‍⚕️Մեր այսօրվա հյուրը Բեգլարյան բժշկական կենտրոնի մանկական և դեռահասների գինեկոլոգ -Լիանա Քոչարյանն է։ 👩‍⚕️Հարցազրույցը վարող-Աննա Ստեփանյան Ծրագիր📃 0։32-Որո՞նք են մանկական գինեկոլոգիային առնչվող հիմնական հարցերը։ 1։48-Հաճախ ինչ խնդիրների դեպքում են դիմում մանկական գինեկոլոգին։ 2։50-Նորմայում դեռահասների մոտ հեշտոցից արտադրություն լինում է,թե՞ ոչ։ 3։32-Մանկական գինեկոլոգին դիմելու կոմպլեքսների մասին։ 5։00-Հիգիենայի և խնամքի ճիշտ մեթոդները։ 6:10-Ինչպե՞ս խոսել երեխայի հետ դաշտանային ցիկլի մասին,հետագայում խնդիրներից խուսափելու համար։ 9։43-Մանկական օրգանիզմի մասին։ 10։53-Դեռահասի մոտ մազակալման մասին։ 12։52-Դաշտանային ցիկլի մասին։ 14։00-Դաշտանային օրագրերի կարևորության մասին։ 14։42-Դաշտանային ցիկլի տևողության մասին։
Show more...
2 years ago
15 minutes 44 seconds

Հարցեր Մասնագետին
Հոգեկան խանգարումներ, երբ է անհրաժեշտ դիմել բժշկի: Դեպրեսիաներ:
Ողջու՜յն սիրելի հետևորդներ 🫶🏻 🔍 Այսօր ուրբաթ օր է և մենք ձեզ ենք ներկայացնում մեր հերթական շատ հետաքրքիր ու կարևոր podcast-ը: 📖 Զրուցել ենք հոգեկան խանգարումների մասին, թե երբ է անհրաժեշտ դիմել բժշկի, ինչպես նաև խոսել ենք դեպրեսիաներից։ 👨‍⚕️ Մեր այսօրվա հյուրն է հոգեբույժ, հոգեթերապևտ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Հայկ Խոջայանը: 👩‍⚕️ Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը: Ծրագիր 📃 0:21 - 1. Ի՞նչ է մարդու հոգեկանը: 0:58 - 2. Դուք հոգեբույժ և նաև հոգեթերապևտ եք: Կան նաև հոգեբաններ: Պացիենտը ո՞ր դեպքերում, ո՞ր մասնագետին պետք է դիմի: 3:10 - 3. Հայաստանը կարծրատիպերով հարուստ երկիր է, ու հոգեբուժության մեջ, կարծում եմ, այս խնդրին ավելի շատ ենք առնչվում: Արդյո՞ք ունենք դիմելիության խնդիր: 4:56 - 4. Արդյո՞ք հոգեկան որևէ խնդիր ունեցող անձինք վտանգավոր են: Կամ, օրինակ, փողոցում ինքն իրեն խոսող կամ ինչ-որ իմպուլսիվ շարժումներ անող մարդուց վախենալ պե՞տք է: 6:25 - 5. Ի՞նչ խնդրով պացիենտներին է ցուցված հարկադիր տեղափոխել հոգեբուժարան: 7:35 - 6. Շատ հիվանդությունների անուններ մենք խոսակցականում օգտագործում ենք: Օրինակ հիստերիկ բառը հենց հայերեն բառարաններում, բացի իրեն հատուկ իմաստից, այսինքն՝ հիստերիայով տառապող, հիստերիայի վիճակում գտնվող անձ իմաստից բացի, ունի երեք փոխաբերական իմաստ 1. (փխբ․) չափազանց դյուրագրգիռ՝ ջղային, 2. (փխբ․) (խսկց․) լաչառ, 3. (փխբ․) տեղի-անտեղի խոսող, ճղճղան, աղմկարար: Նաև լսել եմ, որ շիզոֆրենիկ ասում են պերֆեկցիոնիստ մարդկանց, կամ սովոր ենք չէ՞ մարդկանց ասել գիժա, հոգեկան հո չես,, կամ մեր բառապաշարից դուրս չէկող դեբիլ բառը: Ինչքանո՞վ է սա ազդում հասարակության ու նաև պացիենտների հոգեբանության վրա: 10:00 - 7. Խոսենք մեր օրերում ամենաակտուալ ու շատ «մոդայիկ» դեպրեսիաների մասին. ի՞նչ է այն, ինչպե՞ս է դրսևորվում, արդյո՞ք միշտ պետք է պատճառներ ունենա, թե ոչ: 12:51 - 8. Ինչքա՞ն ժամանակ պետք է ունենա պացիենտը ձեր նշած սիմպտոմները, որպեսզի ախտորոշումը հստակ դրվի դեպրեսիա: 13:48 - 9. Դեպրեսիան հնարավո՞ր է արդյոք կանխարգելել: 14:42 - 10. Դեպրեսիան ինչպե՞ս ենք բուժում, ու արդյո՞ք հնարավոր է առանց դեղորայքի օգտագործման դուրս գալ այդ վիճակից:
Show more...
2 years ago
16 minutes 33 seconds

Հարցեր Մասնագետին
Սրտամկանի Ինֆարկտ
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🫶🏻 🔍 Նոր ուսումնական տարին սկսում ենք նոր և հետաքրքիր podcast-ով։Ինչպես նախորդ անգամները շարունակելու ենք խոսել մասնագետի հետ ձեզ հուզող հարցերի մասին ձեզ հասանելի լեզվով։ 📃 Թեման-Սրտամկանի ինֆարկտ 👨‍⚕️ Բժիշկ-Վահե Հարությունյան 👩‍⚕️ Հարցազրույցը վարող-Աննա Ստեփանյան Ծրագիր📃 0։27-Ինչպե՞ս է առաջանում ՍԻ-ը 0։48-Որո՞նք են հիմնական ախտանիշները 1։35-Որո՞նք են ախտորոշման մարկերները 2։28-Որո՞նք են հիմնական ռիսկի գործոնները և ովքեր են ռիսկի խմբում 3։28-Ինչո՞վ է պայմանավորված,սեռային դրսևորման տարբերությունը՝տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպելը 4։17-Տարիքային առումով դեպքերը ավելի երիտասարդացել են,դա ինչով է բացատրվում 5։29-Կա՞ արդյոք ժառանգական նախատրամադրվածություն 6։20-Որպես առաջին օգնություն ինչ պետք է անել մինչ շտապ օգնության ժամանումը 8։37-Բուժման ի՞նչ եղանակներ կան 9:40-Որպես սրտաբան ինչ խորհուրդ կտաք ապագա մասնագետներին Հարցերի դեպքում սիրով կպատասխանենք🫶🏻🤍
Show more...
2 years ago
10 minutes 29 seconds

Հարցեր Մասնագետին
Ականջների հիգիենա, ծծմբային խցան, ականջի ցավ
❤️Բարի երեկո սիրելի հետևորդներ։ ✔️Այսօր խոսելու ենք ականջների հիգիենայի, ծծմբային խցանի, ականջի ցավի մասին։ 👂 👩🏻‍⚕ Այսօրվա մեր հյուրն է Վիգմոր բժշկական կենտրոնի և թիվ 8 պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Հայկուհի Գդլյանը: 👩🏻 Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը։ Podcast-ի ծրագիրը 📃⬇️ 0:23 - 1. Ականջների հիգիենայի մի քանի պարզ ու կարևոր կանոններ: 1:10 - 2. Ինչ է իրենից ներկայացնում ծծմբային խցանը և որոնք են առաջացման պատճառները: 2:02 - 3. Ինչպես ենք հեռացնում ծծմբային խցանը, ցավոտ է, թե ոչ, ու ճիշտ հիգիենայի պայմաններում արդյոք հնարավոր է կրկին խցանի առաջացում: 3:17 - 4. Երբ է պետք ականջի ցավից անհանգստանալ և դիմել բժշկի: 3:57 - 5. Ծծմբային խցանը և ականջի ցավը: 4:49 - 6. Ծծմբային խցանը և ծովային հանգիստը: 5:18 - 7. Ականջի ինչ հիվանդությունների ախտանշան կարող է լինել ականջի ցավը: 5:58 - 8. Ինչու է երեխաների մոտ ավելի հաճախ դրսևորվում ականջի բորբոքային հիվանդություններ քան մեծահասակների մոտ: 6:32 - 9. Կարող է արդյոք ականջի ցավը ունենալ ականջի հիվանդություններից բացի այլ պատճառներ: 7:03 - 10. Ականջի կաթիլների մասին. երբ է կարելի օգտագործել ու արդյոք կարելի է առանց բժշկի ցուցման: 7:45 - 11. Ականջի ցավի բուժումը: Հարցերի դեպքում թողեք comment և մենք անպայման կպատասխանենք։😍
Show more...
2 years ago
8 minutes 38 seconds

Հարցեր Մասնագետին
Փորկապություն
❤️Բարի երեկո սիրելի հետևորդներ։ ✔️Այսօր խոսելու ենք փորկապության մասին։ 👩🏻‍⚕Այսօրվա մեր հյուրն է Գաստրոկլինիկ և Ցիտո ԲԿի գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, սննդաբան Մերի Սողոյանը: 👩🏻Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը։ Podcast-ի ծրագիրը 📃⬇️ 0:33 - 1. Ինչ է իրենից ներկայացնում փորկապությունը: 1:23 - 2. Որոնք են առողջ մարդկանց մոտ փորկապության առաջացման պատճառները: Առաջնային փորկապություն: 3:23 - 3. Ինչ հիվանդությունների ախտանշան կարող է լինել փորկապությունը: Երկրորդային փորկապություն: 4:49 - 4. Երբ է պետք արդեն անհանգստանալ և դիմել բժշկի: 6:15 - 5. Փորկապության կանխարգելումը: 8:40 - 6. Փորկապության բուժումը: 10:13 - Հոգնաների մասին: Հարցերի դեպքում թողեք comment և մենք անպայման կպատասխանենք։😍
Show more...
2 years ago
11 minutes 10 seconds

Հարցեր Մասնագետին
Երեխաների սնման մասին
❤️Բարի երեկո սիրելի հետևորդներ։ ✔️Այսօր խոսելու ենք երեխաների սնման մասին։ 👩🏻‍⚕Այսօրվա մեր հյուրն է Մուրացան հհ-իև Դալիմեդ ԲԿ-ի մանկաբույժ, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասպիրանտ, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ, Մանկաբուժության Եվրոպական ակադեմիայի անդամ Աննա Մխիթարյանը: 👩🏻Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը։ Podcast-ի ծրագիրը 📃⬇️ 0:35 - 1. Որքանով է կարևոր, որ նորածինը կրծքով կերակրվի: 02:46 - 2. Մինչև որ տարիքն է ցանկալի երեխային կրծքով կերակրել: 3:38 - 3. Որոնք են մոր կամ երեխայի համար կրծքով կերակրման հակացուցումները: 5:40- 4. Որ տարիքից ենք երեխային կրծքի կաթից բացի այլ սննդամթերքներ տալիս և որոնք են առաջին սննդամթերքները որոնք ավելանում են բալիկի սննդակարգին: 6:40 - 5. Արդյոք երեխայի սննդային նախասիրությունները կապ ունեն հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում մոր սննդակարգի հետ: 7:40 - 6. Ինչով կարող է պայմանավորված լինել երեխայի մոտ ախորժակի բացակայությունը: 10:42 - 7. Ինչ անել, եթե երեխան քչակեր է: Պե՞տք է արդյոք երեխային ստիպել ուտել: 13:40 - 8. Հիվանդություններ, որոնց դեպքում դիտվում է ախորժակի բացակայություն և անհրաժեշտ է դիմել բժշկի:
Show more...
2 years ago
15 minutes 48 seconds

Հարցեր Մասնագետին
Լազերային Կորեկցիա
❤️Բարի երեկո սիրելի հետևորդներ։ ✔️Այսօր խոսելու ենք տեսողության լազերային կորեկցիայի մասին։ 👩🏻‍⚕Այսօրվա մեր հյուրն է Շենգավիթ ԲԿի ակնաբույժ Կարինե Գրիգորյանը: 👩🏻Հարցազրույցը վարել է Ալինա Խաչատրյանը։ Podcast-ի ծրագիրը 📃⬇️ 0:24-1. Տեսողության ինչպիսի խանգարումների դեպքում է ցուցված և ցանկալի լազերային կորեկցիան: 0:39-2. Որ տարիքի պացիենտները կարող են դիմել լազերային կորեկցիայի: 0:49-3. Տեսողության խանգարում ունեցող կանանց մոտ ծննդաբերությունից հետո տեսողության խանգարման սրացման հավանականություն կա, սա հաշվի առնելով կանանց մոտ, երբ է ցանկալի կատարել լազերային կորեկցիա: 1:41-4. Լազերային կորեկցիայի հակացուցումները: 3:00-5. Ինչպիսին է նախավիրահատական շրջանը: 3:28-6. Որքան է տևում վիրահատությունը, ինչպիսի անզգայացում ենք կիրառում: 3:45-7. Որքան ժամանակ է պահանջվում նորմալ տեսողության վերականգնման համար: 4:18-8. մեթոդների տարբերությունները 4:58-9. Յուրաքանչյուր մեթոդի ցուցումը: 5:27-10. Ինչպիսին է հետվիրահատական շրջանը: 6:23-11. Լազերային կորեկցիայից հետո որքանով է հավանական եղած տեսողության խանգարման կրկնություն: Հ.Գ. Հղիության ընթացքում չի կարելի կատարել լազերային կորեկցիա: Եթե կատարված է լազերային կորեկցիա, այն հակացուցում չէ հղիանալու և բնական ճանապարհով ծննդաբերելու համար: Բժշկուհի Կարինե Գրիգորյան
Show more...
2 years ago
7 minutes 32 seconds

Հարցեր Մասնագետին
Ստոմատոլոգի Մոտ
Ողջու՜յն սիրելի հետևորդներ🤩 Մենք շարունակում ենք նոր և հետաքրքիր podcast-ներ ձայնագրել ձեր համար։Այսօրվա podacst-ը հատկապես կհետաքրքրի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներին,բայց իհարկե լսել կարող են բոլորը։💙🦷 Թեմա՝ Ստոմատոլոգիական պրոֆիլակտիկ այցելություն,նեղ մասնագիտական կողմնորոշում։ 👩🏻‍⚕️Հյուր՝ Անահիտ Ղազարյան 👩🏻‍⚕️Հարցազրույցը վարող՝ Աննա Ստեփանյան Ծրագիրը ստորև ⤵️ 0:24-2004-2006 թվականներին ՈՒԳԸ գործունեության մասին։ 4։34-Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել մասնագիտությունը ընտրելիս։ 6։50-Արդյո՞ք Հայաստանում պրոֆիլակտիկ այցերը շատ են։ 8։35-Արդյո՞ք ստոմատոլոգի մասնագիտությունը ազդում է բնավորության վրա։ 11։45-Ստոմատոլոգիայի նեղ ճյուղերի մասին։ 14։03-Արդյո՞ք կապ ունի ստոմատոլոգիայում բժշկի էքտսրավերտ կամ ինտրովերտ լինելը։
Show more...
2 years ago
17 minutes 6 seconds

Հարցեր Մասնագետին
«Հարցեր մասնագետին» podcast-ների շարք. podcast-ներ ամենաակտուալ, ամենահետաքրքրական բժշկական հարցերի շուրջ, ԵՊԲՀ-ի և ԵՊԲՀ-ից դուրս յուրաքանչյուր ոլորտի լավագույն մասնագետների հետ: Podcast-ները կարող եք գտնել ինչպես Spotify-ի, այնպես էլ տելեգրամի մեր ալիքներում: Podcast-ները մեր առօրյա կյանքում շատ քննարկվող հարցերի շուրջ են՝ մինչև 30 րոպե տևողությամբ, ինչը թույլ է տալիս լսել դրանք ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի, ցանկացած հատվածից. դուք յուրաքանչյուր podcast-ի ծրագիրը կտեսնեք ալիքում տեղադրված և կարող եք լսել այդ թեմայից միայն ձեզ հուզող հարցի պատասխանը ծրագրում նշված րոպեից սկսված: Podcast-ներ