
«Խորանալու թեմայի» չորրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են հեղափոխությունից հետո պետական ապարատում կադրային բազմաթիվ փոփոխությունները։ Նրանք պարզել են, որ վարչապետ դառնալու օրվանից և մինչև Արցախյան երկրորդ պատերազմը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է աշխատանքից ազատման ավելի քան 300 հրաման։
Շա՞տ է սա թե՞, ընդհակառակը՝ չափազանց քիչ հետհեղափոխական երկրի համար։ Ինչպի՞սի կարդրային քաղաքականություն կտեսնենք առաջիկայում։ Իսկ ի՞նչ է հուշում հարևան Վրաստանի փորձը։ Այս և այլ հարցերից օգնել են գլուխ հանել քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը և Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետ Օլեսյա Վարդանյանը։
Կարդացեք նաև media.am-ի հոդվածը կադրային փոփոխությունների մասին․ դրանում մանրամասն ներկայացվում է, թե երբ և ինչքան պաշտոնյա է ազատվել աշխատանքից կամ պաշտոն ստանձնել Թավշյա հեղափոխությունից հետո 👉 https://media.am/hy/verified/2020/12/25/25648/