
Այս թողարկման խորանալու թեման իշխող «Իմ քայլը» խմբակցության գաղափարախոսությունն է։ Հաճախ ենք լսում, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը պիտակավորվում որպես պոպուլիստներ։ Փոխադարձ մեղանդրանքները շատ են, քաղաքական քննարկումները թեժ են և մի քիչ դժվար է հասկանալ՝ ի վերջո պոպուլիստ կառավարություն ունենք, թե՝ ոչ։
Այսօր կխորանանք այս թեմայի մեջ և կփորձենք մի քանի հարցի պատասխանել։ Նախ՝ ի՞նչ է պոպուլիզմը, ո՞րն է դրա գիտական սահմանումը ու արդյո՞ք «Իմ քայլը» տեղավորվում է այս սահմանման մեջ։ Եվ երկրորդը՝ ո՞րն է «Իմ քայլի» գաղափարախոսությունը, ի՞նչ գաղափարական խմբեր կան ընտրություններից առաջ հապճեպ կազմված խմբակցության մեջ և ի՞նչ սպասել հետագայում՝ ավելի միասնակա՞ն խմբակցություն, թե՞ փլուզում։