
«Խորանալու թեմա»-ի այս թողարկման ընթացքում media.am-ի լրագրողներ Արշալույս Բարսեղյանը և Կարինե Ղազարյանը քննարկում են Կուսակցությունների մասին նոր օրենքը։ Պարզաբանում են, թե ինչն է փոխվել օրենքում ու ինչն է կիրառվելու արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Թեմայից օգնել է գլուխ հանել Աղասի Եսայանը, նա Ընտրական համակարգերի միջազգային հաստատության՝ IFES-ի հայաստանյան մասնաճյուղի ընտրությունների ավագ մասնագետն է և մասնակցել է այս օրենսդրական փոփոխությունների մշակմանը։